Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՇԽԱՐՀ


Իրանին սպառնո՞ւմ են Եվրամիության սահմանափակումները

Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական սահմանափակումների կիրառման երկրորդ փուլին, որոնց թիրախն այդ երկրի էներգետիկան է եւ բանկային գործունեությունը, ընդամենը 2 օր է մնացել, ինչի բացասական ազդեցությունը թերեւս նկատելի է։ Ազգային արժույթի արժեզրկումը, արտարժույթի գնաճը, որոնք, թվում էր, թե վերջին մեկ ամսվա ընթացքում կայունացել են, նախօրեին կրկին ռեկորդային աճ արձանագրեցին։
Սահմանափակումների երկրորդ փուլը նպատակամղված է Իրանի նավթի արտահանության ծավալները զրոյականի հասցնելուն, ինչը Թեհրանը բացառում է։ Ավելին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, նախօրեին հայտարարել է, որ չնայած առաջիկա ամիսներին, ինչպես անցած ամիսներին, իրանցիների համար դժվար է լինելու, սակայն կառավարությունը ջանք չի խնայելու դրանք հաղթահարելու ուղղությամբ։ Նա միաժամանակ շեշտել է, թե ԱՄՆ—ն ի զորու չէ նավթի արտահանությունը կասեցնել, նույնիսկ այդ գաղափարից քայլ առ քայլ նահանջ է կատարում։ Ռոհանին հավելել է, որ Վաշինգտոնը նախ հայտարարեց, թե Իրանի նավթի արտահանությունը զրոյական է դարձնելու, ապա՝ նոյեմբերին դա հնարավոր չի լինի, իսկ այժմ նշում է, որ նպատակը արտահանության ծավալների կրճատումն է։ Այս առնչությամբ հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 30—ին հայտարարել է, որ Իրանի դեմ Վաշինգտոնի սահմանափակումների նպատակը այդ երկրի դեմ ճնշումները առավելագույնի հասցնելն է եւ ոչ թե բարեկամ երկրներին վնասելը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի համար հասկանալի է, թե ասիական որոշ երկրներ, որոնք աշխարագրականորեն մոտ են Իրանին, չեն կարող զրոյացնել այդ երկրից նավթի ներմուծումները։ Նշենք, որ սահմափակումների նախաշեմին ճապոնական ու կորեական ընկերությունները գրեթե զրոյացրել են իրանական նավթի ներմուծումները, սակայն միաժամանակ Հայրավային Կորեան ու Ճապոնիան ԱՄՆ—ից պահանջել են կամ այդ երկրներին ազատել պատժամիջոցներից, կամ առավելագույնս ճկունություն ցուցաբերել։ Ներկա դրությամբ Հնդկաստանը շարունակում է իրանական նավթի ներմուծումը, Թուրքիան եւ Չինաստանը եւս մտադրված չեն կասեցնել, թեեւ դրանում անկում արձանագրվել է։
Մյուս կողմից ԱՄՆ—ի Իրան—5+1—ի համաձայնագրից (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) դուրս գալուց հետո, 4+1—ի երկրները լուրջ ջանքեր են գործադրում JCPOA—ը պահպանելու Իրան—4+1—ի ձեւաչափով։ Այս նպատակով ԵՄ—ն ձեռնամուխ է եղել եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից զերծ պահելու նպատակով «հատուկ նպատակի գործիքակազմ» (SPV) ստեղծելուն, որը կհեշտացնի այդ երկրի դրամական փոխանցումների հարցը, այդ թվում՝ արտահանված նավթի դիմաց։ Օրինակ, եթե ԵՄ անդամ որեւէ երկիր նավթ ներմուծի Իրանից, վերջինս վճարելու է SPV—ին, որն էլ եվրոպական մեկ այլ երկրից ապրանքներ է գնելու Իրանի համար։ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն՝ SPV—ի գործարկումը պետք է տեղի ունենար սահմանափակումներից առաջ կամ դրա հետ միաժամանակ, ինչը նախատեսված էր «խորհրդանշական» կերպով սկսել նոյեմբերի 4—ին, թեեւ որեւէ անդամ երկիր չի համաձայնել SPV—ի գլխավոր գրասենյակը բացել իր երկրում։ Բացի այդ, Իրանում ԵՄ—ի գրասենյակի բացումը եւս դյուրին հարց չէ՝ հաշվի առնելով պահպանողականների՝ դրան դեմ լինելը։
Ստեղծված նման բարդ իրավիճակում նոր բարդություն է առաջացել Իրան—ԵՄ, առնվազն սկանդինավյան երկրների փոխհարաբերություններում։ Հոկտեմբերի 30—ին Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը եւ վարչապետ Լարս Ռասմուսենը հայտարարել են, որ Իրանի գաղտնի ծառայությունները պատրաստվում էին այդ երկրում ահաբեկչություն իրականացնել անջատողական ընդդիմադիր 3 գործիչների դեմ, ինչը չեզոքացվել է։ Ձերբակալվել է իրանական ծագումով նորվեգացի, որը պետք է իրականացներ ահաբեկչությունը, եւ կալանքի մեջ է լինելու մինչեւ նոյեմբերի 8—ը, երբ դատարանը կորոշի նրա հետագա ճակատագիրը։ Ի դեպ, ձերբակալվածը խստիվ հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։ Թեհրանից հետ է կանչվել Դանիայի դեսպանը, Իրանն էլ դիմել է պատասխան քայլի։ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն, անմիջապես արձագանքելով Դանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարւթյանը, ԱՄՆ—ի զորակցությունը հայտնելով, շնորհավորել է վտանգը հաջողությամբ չեզոքացնելու առիթով։ Դանիան ԵՄ—ից պահանջել է Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելու հարցը դարձնել օրակարգային, ինչին ի պատասխան ԵՄ—ն հայտնել է, թե ուշի ուշով դիտարկում, հետեւում է իրադարձությունների ընթացքին։ Հետեւաբար պետք է սպասել ԵՄ—ի դիտարկումների եզրակացությանը։ Միաժամանակ ԵՄ հանձնաժողովը հայտարարել է, որ բուռն ջանքեր է գործադրում JCPOA—ն պահպանելու համար, ինչն անվտանգության առումով խիստ կարեւոր է, սակայն դա չի նշանակում, որ այլ հարցերը մատնվելու են անուշադրության։ Ի դեպ, Դանիան եւս հայտարարել է, որ հավատարիմ է JCPOA—ին։
Հավելենք, որ ըստ դանիացի պաշտոնյաների՝ ահաբեկչության թիրախը «Հանուն Ահվազի ազատագրման արաբական շարժում» անջատողական շարժման 3 առաջնորդներն են եղել։ Կազմակերպություն, որը ստանձնել էր սեպտեմբերի 22—ին Իրանի Ահվազ քաղաքում զինված ուժերի զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվեց 25 մարդ եւ 60—ը վիրավորվեց։
Թեհրանը եւս խստիվ հերքել է մեղադրանքը՝ Դանիայի գործունեությունը գնահատելով շտապողական, իսկ դեպքը գնահատել է դավադրություն, որի նպատակն Իրան—ԵՄ մերձեցումը, համագործակցությունը վիժեցնելն է։ Թեհրանը դրա համար մեղադրել է ԱՄՆ—ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային։ Ի դեպ, «Ջերոսալիմ պոստ» օրաթերթը գրել էր, որ Իսրայելն այդ հարցում համագործակցել է Դանիայի հետ։ Ռուհանին եւս կարգադրել է ուսումնասիրել կատարվածը։ Եթե Դանիային հաջողվի կառավարական կառույցների մասնակցությունն ապացուցել, ապա Իրանի համար դա նոր գլխացավանք կդառնա։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

02-11-2018





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO