Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ինչպես տարբերել հավաստի լուրը ոչ հավաստիից

Կամ՝ մեդիագրագիտություն աշակերտների համար

Հայաստանի դպրոցներում երեկ մեկնարկեց Մեդիագրագիտության կրթական շաբաթը, որը նախաձեռնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ)։ Նոյեմբերի 5—9—ը հանրապետության դպրոցներում անցկացվում են մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի եւ միջին դպրոցի բարձր դասարանների համար։
Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավորությամբ ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը, որի շրջանակներում անցկացվում են կրթական տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ։ Հայաստանում նույնպես մեդիագրագիտությունը խթանելու եւ կրթության մաս դարձնելու նպատակով անցած տարի ՀՀ ԿԳՆ—ի եւ ՄՆԿ—ի միջեւ ստորագրվել էր հուշագիր։
Շաբաթվա ընթացքում առաջարկվում է հասարակագիտության, ինֆորմատիկայի ուսուցիչների կողմից անցկացնել մեդիագրագիտության դասեր, հանդիպում կազմակերպել լրագրողի կամ մեդիա մասնագետի հետ՝ հրավիրելով նրանց դպրոց, կամ այցելել որեւէ խմբագրություն։ Խաղալով սովորելը թերեւս ամենահաճելի տարբերակներից է։ Այդ նպատակով ՄՆԿ—ն ստեղծել է երեք կրթական խաղեր, որոնք սովորեցնում են մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման եւ թվային անվտանգության սկզբունքները։ Դրանք հասանելի են նաեւ օնլայն տարբերակով։ Կրթական շաբաթվա ընթացքում վաղը, ժամը 16։00—17։00 կանցկացվի օնլայն հանդիպում կենտրոնի մասնագետներ Լուսինե Գրիգորյանի եւ Գեղամ Վարդանյանի կողմից, ովքեր ուղիղ եթերում նաեւ կպատասխանեն մասնակիցների հարցերին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Բունուս» կրթական նախաձեռնության հետ համատեղ պատրաստել է երեք վիդեո դաս, որտեղ մասնագետները պատմում են, թե ինչպես վերլուծել տեղեկությունները, ինչպես տարբեր մանիպուլյացիոն կայքերից ընտրել հավաստիները, ինչպես ստուգել աղբյուրները, որ աղբյուրներն են հավաստի համարվում եւ այլն։ Կենտրոնի կողմից հասարակագիտության, ինֆորմատիկայի եւ այլ դասերի մեջ մեդիագրագիտության թեմաներ ներառելու, արտադասարանական խմբակներ վարելու համար կազմվել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկը, որը երաշխավորված է ԿԳՆ—ի կողմից։
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը երեկ ուսուցիչներին եւ աշակերտներին ուղղված ուղիղ եթերի ժամանակ կոչ արեց ակտիվորեն ներգրավվել մեդիագրագիտությանը նվիրված շաբաթին։ «Մեր օրերում շատ է ապատեղեկատվությունը բոլոր թեմաներով, բոլոր ուղղություններով։ Շատ կարեւոր է, որ մեր աշակերտները, նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչները եւ երիտասարդները գրագետ լինեն այս հարցում։ Մեր գործողություններն ուղղված են նրան, որ մեդիագրագիտության դասավանդումը սկսվի հենց դպրոցից։ Դա թույլ կտա տարբերել վերլուծական նյութը քարոզչականից, հավաստի աղբյուրները, գրագետ, հավաստի լուրերը ոչ հավաստիից։ Այս գիտելիքները շատ կարեւոր կլինեն աշակերտների համար»,–ասաց Ա. Հարությունյանը։ Թեեւ նախաձեռնությունը պարտադիր բնույթ չի կրում եւ կամավոր սկզբունքով իրականացվող միջոցառում է, սակայն նախարարի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ շաբաթվա ընթացքում ուսուցիչներն ակտիվորեն կմասնակցեն եւ այդ հմտությունները կփոխանցեն նոր սերնդին։
Ա. Հարությունյանն առաջարկեց խաղալ «Մեդիամարտը», որը կօգնի հասկանալ մեդիադաշտի հիմնական հասկացություններն ու սկզբունքները։ «Լիտերատուսի արկածները» հնարավորություն կտա տարբեր խաղային ճանապարհներ անցնելով ձեռք բերել մեդիագրագիտության լուրջ հմտություններ, իսկ «Ցանցառ» խաղը կպատմի թվային անվտանգության սկզբունքների մասին։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնը նախորդ երկու տարիներին էլ նման դասընթացներ կազմակերպել է, իսկ այս անգամ այն ԿԳ նախարարության հետ համատեղ է։ Այս պահին մեդիագրագիտությունը որեւէ առարկայի մեջ պաշտոնապես ինտեգրված չէ, սակայն կենտրոնի նպատակն է այն ներկայացված տեսնել դպրոցական ծրագրում։ «Ուսուցչի նախաձեռնությամբ խմբակի, դասղեկի ժամի կամ այլ ձեւաչափով դպրոցներում անցնում են մեդիագրագիտություն։ Հասարակագիտության կամ այլ առարկայի ուսուցիչը կարողանում է ինտեգրել մեդիագրագիտության տարրերը ուսումնական առարկայի ծրագրում։ Ունենք ստեղծագործ ուսուցիչներ, ովքեր անգամ ֆիզիկա առարկայի մեջ են կարողանում ներգրավել մեդիագրագիտության տարրեր»,–նկատեց զրուցակիցս։
Լ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենտրոնն իրականացրել է վերապատրաստման դասընթացներ, որի ընթացքում վերապատրաստվել են 300—400 ուսուցիչներ հիմնականում մարզերից։ Մարզերի աշակերտների համար նախաձեռնել են նաեւ ճանաչողական այցելություններ, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերություն։ Հետադարձ կապը պահելու համար կազմակերպիչներն առաջարկում են միջոցառումների, դասերի, այցելությունների մասին պատմել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #MILWEEKARM18 հեշթեգը։
Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձեւավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։
Նախարարության կողմից դպրոցներին ուղարկվել է շրջաբերական, որտեղ կան բազմաթիվ հղումներ։ Թեմային վերաբերող նյութերից կարելի է օգտվել նաեւ «media.am» կայքից։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-11-2018





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO