Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Կատարվեց հայրապետական մաղթանք

Նոյեմբերի 4—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման ու գահակալության 19—րդ տարեդարձը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք։
Միածնաէջ մայր տաճարում ս. պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի։
Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթեւ եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ կատարեց Ամենայն հայոց հայրապետի օծման եւ գահակալության 19—րդ տարեդարձին։ «Մեծապես ուրախ ենք եւ միեւնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժեւորմամբ, ներկայի ազգաշեն գործերով եւ լուսավոր ապագայի տեսլականով։ Հիրավի, Ձերդ սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ եկեղեցին ապրեց հոգեւոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ սրբության ներդրված ջանքերի եւ հետեւողական ու նվիրյալ աշխատանքի։ Անցնող 19 տարիները Հայ եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային եւ համաշխարհային հասարակությունների եւ կրոնական ու աշխարհիկ կառույցների առջեւ։ Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է եւ երբեմն էլ շահարկվում, այլեւ անտեսանելի՝ մարդկային հոգում եւ մտքում հոգեւոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ եւ ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը»,–ասաց սրբազան հայրը։
Պատարագիչ սրբազանը ներկայացրեց հայոց հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգեւորականների պատրաստության առաքելությանը լծված հոգեւոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության եւ մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների եւ հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին։
Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում եւ խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգեւոր ծառայություներին։
Ընդգծվեց նաեւ կարեւորությունը այս տարիներին գումարված եպիսկոպոսաց եւ եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը եւ եկեղեցական կյանքի կանոնակարգմանը։
Տաթեւ եպիսկոպոսը նաեւ խոսեց եկեղեցու, հայրենիքի եւ ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների եւ հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել եւ սասանել Հայ եկեղեցու հիմքերը։ «Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով եւ բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թեւերի տակ առած եւ սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված եւ զարթոնք ապրած Առաքելական մեր սուրբ եկեղեցու եւ իր ազգընտիր գահակալի դեմ։ Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է եւ հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց եկեղեցու գահին բազմած է 132—րդ հովվապետը։ Բոլոր ժամանակների Հայոց եկեղեցու անդաստանում եւ հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները եւ եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, եւ իբրեւ ազգ ու եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել եւ բարգավաճել։ Այդպես է նաեւ այսօր։
…Վեհափառ տեր, իբրեւ հայոց հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները՝ Հայ եկեղեցին առաջնորդելով առավել զորացման։ Իբրեւ քաջ հովիվ եւ առաջնորդ ունենալով Ձերդ սրբությանը՝ Հայոց եկեղեցին եւ հայ հոգեւորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է եւ կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը»,–ասաց պատարագիչ սրբազանը՝ փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով եկեղեցին զորանում ու շենանում է նոր եւ կրթյալ սպասավորներով, նորոգվող եւ կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով։
Քարոզի ավարտին Տաթեւ սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ բոլոր ներկաների անունից շնորհավորեց Ամենայն հայոց կաթողիկոսին օծման եւ գահակալության 19—րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգեւելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին։ Սրբազանը հայցեց Բարձրյալի օժանդակությունը հայոց հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի եւ ի պայծառություն Հայ առաքելական սուրբ եկեղեցու։
Հավարտ ս. պատարագի կատարվեց հայրապետական մաղթանք։ Մայր Աթոռի միաբանությունը եւ հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին սրբության կենաց արեւշատության, արդյունավոր եւ անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաեւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պայծառության համար։
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ եւ տարբեր թեմերից հոգեւոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ։
Տոնական այս օրը հայոց հովվապետին այցելեցին նաեւ մշակույթի տարբեր գործիչներ։ Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից եւ հասարակական գործիչներից։

06-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO