Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԵՐԵՎԱՆ


Ավարտվեց Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգումը

Այդուհանդերձ, անելիքներ կան դրան հարակից տարածքներում

Երբ հունիսին սկսվեց Կոմիտասի անվան զբոսայգու մի հատվածի բարեկարգումը, նախատեսվում էր, որ անելիքը կավարտվի օգոստոսի վերջին, բայց այդպես չեղավ, աշխատանքներն ավարտվեցին հոկտեմբերի վերջին։ Թե ինչու այդքան փոքր ժամկետի մեջ այդքան մեծ տարբերություն եղավ՝ մեզ համար բավականին հասկանալի է. փորձը ցույց է տվել, որ Երեւանում իրականացվող բարեկարգումները եւ նորոգումները, որպես չգրված կանոն, հիմնականում չեն տեղավորվում նախագծային ժամկետների մեջ։ Այս դեպքում պատճառը համարվում է տրված ժամկետի ոչ իրատեսական լինելը. իբր այն չի համապատասխանել կատարվելիք աշխատանքային ծավալին։ Այդպե՞ս է, արդյոք։ Չենք փորձի կասկածի ենթարկել պատճառաբանությունը, քանի որ հրատապության խնդիր չի եղել։
Ի՞նչ է արվել։ Ընդհանուր առմամբ բարեկարգվել է 18570 քմ (ավելի քան 1,8 հա) տարածք։ Հանվել է ճեմուղիների հին սալիկապատ ծածկույթը, նոր եզրաքարեր եւ նոր սալիկներ են տեղադրվել։ Շինարարության ընթացքում հարկ է եղել երեք հատվածում որոշ չափով ավելացնել ճեմուղիները, որ անցուդարձի համար հարմարությունները լավանան։ Կառուցվել է օղակաձեւ շատրվան, որի կողքին ձեւավորվել է մանկական խաղահրապարակ։ Այս խաղահրապարակը նախագծով նախատեսված չի եղել։ Ձեւավորվել է ընդարձակ զրուցատաղավար։ Նկատենք, որ զրուցատաղավարի եւ շատրվանի տեղերը փոխարինվել են. եթե նախապես որոշված էր շատրվանը կառուցել այգու եզրային մասում, ապա վերջնական մոտեցմամբ այն տեղափոխվել է ավելի կենտրոն, ավելի երեւացող տարածք, ինչը նպատակահարմար է նաեւ տարածքի ձեւավորման առումով։ Արդիական հնարավորություններով հասարակական սանհանգույց է կառուցվել։ Նոր սեւահողով ծածկվել են կանաչապատ հատվածները, ինչը նշանակում է, որ թարմանալու է սիզածածկույթը։ Բարեկարգված ամբողջ հատվածում ոռոգման նոր ցանց է կառուցվել, ինչն արդյունավետ կդարձնի ոռոգումը եւ կկանխի տարիներ առաջ սկսված ծառերի չորանալու պրոցեսը։ Բոլոր անցուղիներն ապահովված են արտաքին լուսավորությամբ։ Լուսավորությունը կազմակերպվում է էներգախնայող լուսատուներով, որոնք նաեւ ավելի շատ լույս են արձակում։ Նորոգվել, օգտագործելի են դարձել այգու գլխավոր մուտքի մաս կազմող երկու փոքրիկ սենյակները, մաքրվել են մուտքի բազալտակուռ պատերը։
Մի պահ ընդմիջենք կատարվածի մասին խոսքը, քանի որ բաներ կան, որոնց մասին խոսելու համար ստիպված ենք մի քիչ ետ գնալ։ Տարիներ առաջ Կոմիտասի անվան զբոսայգու մի մեծ հատված (մոտ 2 հա) Երեւանի քաղաքապետարանը տրամադրեց կենտրոնական պանթեոնին, որպեսզի ընդմիշտ լուծվի վերջինիս տարածքային խնդիրը։ Դրա հետ կապված՝ մետաղաճաղե ցանկապատ դրվեց պանթեոնին պատկանող հատվածի եւ զբոսայգու մնացած հատվածի միջեւ, որից հետո մնացած հատվածը մի տեսակ «երկրորդական» կարեւորության իմաստ ստացավ բոլոր առումներով (խնամքի բացակայություն, ոռոգման բացակայություն, անցուղիներով ավտոմեքենաների աշխույժ անցուդարձ, շատ դեպքերում՝ դրանց կայանում այգու տարածքում), որի արդյունքում շարքից ելավ սալիկապատ անցուղիների ծածկույթը, փոսեր առաջացան։ Ոչնչացավ նաեւ արտաքին լուսավորությունը։ Այս բարեկարգմամբ մի շարք փոփոխություններ կատարվեցին։ Հանվեց երկու հատվածները բաժանող մետաղաճաղե ցանկապատը։ Այն տեղափոխվեց բարեկարգված հատվածի վերջնամաս։ Դրանով պանթեոնի եւ այգու տարածքները միավորվեցին, դարձան մեկ այգի, ինչը, կարծում ենք, միանգամայն ճիշտ որոշում էր։ Վերջին հաշվով պանթեոնի տարածքը նույնպես ծառայում էր որպես հանգստի վայր. ցանկապատն անցումներ ուներ, եւ մարդիկ օրվա որ ժամին էլ ցանկանային կարող էին մուտք գործել, զբոսնել եւ հանգստանալ այնտեղ, ի՞նչ իմաստ ուներ սահմանազատելը։ Ի դեպ, «միավորումը» թելադրել է, որ նոր բարեկարգումը նույնպես կատարվի պանթեոնի տարածքի ոճով։ Մի աշխատանք, այդուհանդերձ, տարբերվում է. այգու բարեկարգման նախագծով նախատեսվել եւ նորոգվել է Արշակունյաց պողոտային հարող մետաղյա ցանկապատը. վերականգնվել են պոկված ճաղերը, մինչդեռ պանթեոնին պատկանող հատվածի ցանկապատը, որն ավելի շատ է վնասված, չի նորոգվել։ Հասկանալի է՝ բարեկարգումը նախատեսված է եղել այգու հատվածի համար, շինարարը պարտականություն չի ունեցել նորոգելու նաեւ նախագծով չնախատեսվածը, սակայն այդ թերին վաղ թե ուշ քաղաքապետարանը պարտավոր է վերացնել։ Չէ՞ որ ցանկապատն ընդհանուր է, այն էլ՝ պողոտայի կողմից իր բացերը լավ ցուցանող։
Ինչ խոսք, Երեւանի համար հիանալի մշակութային անցյալ ունեցող այգին այս բարեկարգմամբ չի վերագտել իր երբեմնի տեսքը, ու չենք էլ կարող ասել, որ մի օր կվերագտնի։ Բանն այն է, որ տարածքի մի մասը տարիներ առաջ զբաղեցրել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը, մի մասն էլ (այգու վերջնամասը) հատկացվել է եկեղեցի կառուցելու նպատակով։ Ի դեպ, այս երկրորդ հանգամանքը բացառում է զբոսայգուն բնորոշ կարուսելային խաղերի վերականգնումը, քանի որ հենց օտարված այդ տարածքում են գտնվել կարուսելները, որոնցից այսօր էլ որոշների հետքերը կարելի է տեսնել։ Մնում է հուսալ, որ Մայր Աթոռը հնարավորինս շուտ կգտնի միջոցներ եկեղեցին կառուցելու, տարածքը բարեկարգելու համար, ինչը նույնպես որոշ չափով երբեմնի մշակութային կենտրոն զբոսայգու բարեկարգ տեսքի վերականգնում է նշանակելու։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի


Հ. Գ. Բարեկարգումից առաջ այգու գլխավոր մուտքով մտնող—ելնողներ գրեթե չկային, ավտոմեքենաներն էին միայն ելումուտ անում։ Ավելորդ էր դարձել նաեւ գլխավոր մուտքի դիմացի (հակառակ մայթին գտնվող) կանգառը։ Բարեկարգման ավարտից հետո քաղաքապետարանի միջնորդությամբ վերականգնվել է կանգառը, տեղադրվել է նոր կանգառանշան։

07-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO