Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱՇԽԱՐՀ


Տնտեսական ճգնաժամը սպառնում է նաեւ զարգացող երկրներին

Հոկտեմբերի վերջին Թուրքիայի վիճակագրական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ այդ երկրում սղաճը հատել է 25 տոկոսի սահմանը՝ կազմելով 25,54 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 16 տարիներին։ Թեեւ իշխանությունները խոստացել էին, որ սղաճը հասցնելու են 10 տոկոսի, այն պայմանավորելով Թուրքիայի դեմ ԱՄՆ—ի ճնշումներով, մասնավորապես ամերիկացի հոգեւորական Բրանսոնի կալանքով, սակայն իրականում այն պայմանավորված է այլ, ներքին գործոններով ու վարվող տնտեսական քաղաքականությամբ։ Թուրք տնտեսագետները ստեղծված իրավիճակը պատճառաբանում են ֆինանսական ոչ ճիշտ քաղաքականությամբ՝ սղաճի բարձր տոկոսի առկայությամբ բանկերի տոկոսների մակարդակը ցածր պահելով, ֆինանսական շուկաներում Կենտրոնական բանկի անկախության վերաբերյալ մտահոգություններով եւ այլն։
Թուրքիայում տնտեսական անկումը ստիպեց իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը հունիսի 24–ին Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, որոնք պետք է տեղի ունենային 2019թ. նոյեմբերին։ Սակայն սղաճն ու ազգային արժույթի անկումը կասեցնելու ուղղությամբ քայլերն առայժմ դրական արդյունք չեն արձանագրում։ Նման պայմաններում, բնականաբար, ինչպես նշել է «Ֆայնեյշլ թայմս» օրաթերթը, սպառողական ապրանքների ու ծառայութունների լուրջ գնաճ է արձանագրվել՝ ընթացիկ տարվա ամռանը կենցաղային ապրանքների գնաճը կազմել է 37,9 տոկոս, տրանսպորտինը՝ 32, իսկ սննդամթերքինը՝ 29,3։ Եթե հաշվի առնենք նաեւ փորձագետների կանխատեսումներն առ այն, որ հաջորդ տարվա առնվազն առաջին ամիսներին տնտեսական անկումը շարունակվելու է, ապա կարելի է արդարացված համարել Էրդողանի շտապողականությունը, որովհետեւ այս պայմաններում նա եւ իր կուսակցությունը չէին կարողանա հաղթել ընտրություններում։ Ի դեպ, տնտեսագետները ստեղծված պատճառներից են համարում Կենտրոնական բանկի անկախության կրճատումը, ինչը տեղի է ունեցել 2017թ. սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետեւանքով։ Ակնհայտ դարձավ նաեւ, որ թուրք պաշտոնյաների պնդումը, թե երկրի տնտեսության անկման պատճառը ԱՄՆ սահմանափակումներն ու ճնշումներն են, եւս անհիմն էին։
Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի հաշվարկները սղաճի վերաբերյալ եւս բնավ չեն համապատասխանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին ու գործընթացներին։ Դեռեւս ընթացիկ տարվա հունիսին ներկայացրած ֆինանսական գործունենության հերթական զեկուցագրում նա նշել էր, որ սղաճը մինչեւ տարեվերջ 13,4 տոկոս է կազմելու, իսկ մինչ այդ կանխատեսել էր 8,4 տոկոս։ Իսկ վերջին զեկուցագրում նշել էր 23,5 տոկոս, որի ոչ ճիշտ լինելն արդեն փաստ է։ Մասնագետները Թուրքիայում տնտեսական վատթարացման պատճառ են համարում նաեւ «Credit Rating»—ի վարկանիշում այդ երկրի դիրքերի զգալի նահանջը, ինչը նշանակում է, որ մեծացել են ներդրումների ռիսկերը։
Թուրքիայի ֆինանսների նախարար Բարեթ Ալբայրաքը խոստանում է, որ 2019թ. սղաճը 10 տոկոսից ցածր է լինելու, ինչը մասնագետները գրեթե անհնար են համարում։ S&P կենտրոնի կանխատեսմամբ՝ 2019թ. Թուրքիայի տնտեսական անկումը կշարունակվի, ինչը պայմանավորված է դոլարի հանդեպ թուրքական լիրայի 40 տոկոս անկումով։ Հանգամանք, որը լուրջ ճնշում է մասնավոր հատվածի վրա։ Ըստ նշյալ կանխատեսման՝ նման իրավիճակից մեծապես տուժում են նաեւ բանկերը, քանի որ նրանց ֆինանսական գլխավոր աղբյուրը օտարերկրյա ներդրումներն են, որոնք կատարվում են դոլարով ու եվրոյով։
Ինչպես նշվեց, տնտեսագետները Թուրքայում տիրող տնտեսական իրավիճակի վերաբերյալ շեշտում են, որ առաջիկայում անկումը շարունակվելու է, ինչը մեծ հավանականությամբ կարող է բացասաբար ազդել նաեւ զարգացող այլ երկրների վրա, որը պայմանավորում են Թուրքիայի 80 միլիոն սպառողական շուկայով եւ աշխարհի տնտեսության մեկ տոկոսը կազմելով։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

07-11-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO