Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՊՆ


Սահմանին լարվածությունը բավականին նվազել է

Իսկ զորամասերում նախընտրական շրջանում քարոզչությունը բացառվելու է

Երեկ ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից առաջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե իբր ադրբեջանական կողմն առաջարկել է գերիներին փոխանակել, նա ասել է. «Գերիների փոխանակման մասով պաշտոնապես ոչ մի խոսակցություն չկա։ Նման տեղեկություններ ես ստացել եմ լրատվամիջոցներից։ Եթե Հայաստանում կամ Արցախում լինեն զինվորական գերիներ, կփոխանակվեն, սակայն այս փուլում չկան ռազմագերիներ»։
Նա շեշտել է, որ Արցախում ձերբակալվածները դատապարտված են հանցագործության համար։ Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարող դիտվել որպես զինվորական գերիներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է։ «Երկու կողմերի միջեւ կա օպերատիվ կապ՝ հեռախոսակապ։ Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների իրականացման դեպքում ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,—ասել է Տոնոյանն ու նշել, որ մինչ այս պահն այդ կապը եղել է կառուցողական։
Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ անմիջական կապ չկա։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ եթե ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում, որոնք ուղղված են լինում դիրքերի բարելավմանը, հայկական կողմն անմիջապես արձագանքում է։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ Հայաստանը ՀԱՊԿ—ում պետք է շարունակի իր նախագահությունը։
«Հաշվի առնելով, որ նախագահությունն այս փուլում մինչ 2020թ. Հայաստանինն է, որոշում կկայացվի երկու օրվա ընթացքում։ Կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես տեղյակ չեմ։ Իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը ՀԱՊԿ—ում։ Կա նորմատիվ իրավակարգավորում ՀԱՊԿ—ում, երկրների ղեկավարների կողմից պետք է որոշում կայացվի»,—ասել է նա՝ հավելելով, որ այս փուլում հերթը Հայաստանինն է։
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի առաջադրման մասին ինքը ոչինչ չգիտի։
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Դավիթ Տոնոյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում որեւէ կուսակցության նախընտրական ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը։
«Հաշվի առնելով այն, որ զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացից դուրս լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի՝ որեւէ կուսակցության մեջ ներգրավվելն այնքան էլ ճիշտ չէ։ Ես չեմ առաջադրվելու»,—հայտարարել է Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ինքը չի մասնակցելու քարոզարշավին, քանի որ պետք է ապահովի զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներից դուրս լինելը։ Դա իր սկզբունքային մոտեցումն է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախընտրական շրջանում զորամասերում քարոզչությունը բացառելու եւ զինվորի քվեարկության վրա որեւէ ազդեցություն բացառելու նպատակով հաղորդագրություն է ուղարկել բոլոր զորամասերի հրամանատարներին։
«Օրենսդրական փոփոխությունների ժամանակ մենք առաջարկելու ենք, որ զինծառայողները թեկնածուների, կուսակցությունների մասին տեղեկությունները ստանան հեռուստաքարոզչությամբ նախատեսված ժամանակում։ Թեկնածուների մուտքը զորամասեր, քարոզչությունը զորամասերում օրենքով արգելված է։ Զինվորների քվեարկության վրա սպաների ազդեցության, քարոզչության բացառման նպատակով արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերին, բոլոր հրամանատարներին՝ հիշեցնելու իրենց պարտականությունները, օրենքի դրույթները, թե ինչ կարող են անել, ինչը՝ ոչ»,–ասել է Տոնոյանը։
Նա շեշտել է, որ բոլորին նախազգուշացրել են, որ օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ՝ ընդգրկվելու քարոզչական գործընթացներում։ Զինվորների քվեարկությունը կկազմակերպվի նույն ձեւաչափով, ինչ նախորդ անգամներին։

07-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO