Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց պարոն Ուլրիկ Թիդեստրոմին՝ բերելով իր բարեմաղթանքները։
Վեհափառ հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները նոր ընթացք եւ զարգացում են ստանում։ Այդ առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հույս հայտնեց, որ Շվեդիայի հայ համայնքն ամուր կամուրջ կհանդիսանա երկու ժողովուրդների կապերի առավել խորացման եւ ամրապնդման գործում։ Գարեգին Բ կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Շվեդիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ի մասնավորի՝ Մերձավոր Արեւելքից այդ երկիր ապաստան գտած հայորդիների հանդեպ։
Շվեդիայի դեսպանը նույնպես հաստատեց, որ իր կառավարությունն օգնություն է ցուցաբերում երկրում ապաստանած տարբեր համայնքների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ հայերին։ Դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նաեւ հետաքրքրվեց տարբեր ոլորտներում Հայ եկեղեցու գործունեությամբ։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացում հայ—շվեդական կապերի։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

07-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO