Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԵՐԵՎԱՆ


Նոր գլխավոր ճարտարապետն ու «Հին Երեւանի» թնջուկը

Արթուր Մեսչյանը վստահեցրել է, որ պատմական հուշարձաններն այլեւս չեն քանդվելու

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահ է, որ «Հին Երեւան» նախագծում ընդգրկված ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ անհրաժեշտ կլինի փոխել նախագծային լուծումները, որպեսզի այդ շենքերը պահպանվեն։ «Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված»,–հորդորեց նա՝ վստահեցնելով, որ քանի դեռ ինքը Երեւանի գլխավոր ճարտարապետն է, ոչ մի հուշարձան չի քանդվելու։
«Այն սեփականատերերը, կառուցապատողները, ովքեր կգնեն որեւէ հողատարածք, որտեղ կգտնվի որեւէ հուշարձան, նրանք պարտավոր կլինեն ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ Սա այն է, ինչ չի եղել եւ լինելու է անպայման»,–ընդգծեց գլխավոր ճարտարապետը։
Արթուր Մեսչյանը նշեց, որ Երեւանի կենտրոնում կան շինարարություններ, որոնք ինքն արդեն դադարեցրել է, մինչ կլինեն տրամաբանական լուծումներ։ «Կարծում եմ՝ հնարավորինս կպակասեցնեմ այն ցավը, որ այսօր տանջում է մեր բնակիչներին, եւ դրանից կշահեն մեր քաղաքն ու բնակիչները»,–նշեց նա։
Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետի՝ մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են։ «Ես շատ լավ գիտեմ, թե ինչից պետք է սկսեմ եւ ուր պետք է գնամ,–ասաց նա՝ հավելելով, որ Երեւանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ։–«Երեւաննախագծի» եւ այլ պատկան մարմինների հետ  ուզում եմ ծրագիր մշակել, որով Երեւանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, եւ ես կունենամ որոշակի լծակներ։ Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին եւ սկսել աշխատել միասին»։
Այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապօրինի շինարարություն կատարել, Արթուր Մեսչյանը կոչ արեց չանել այդ քայլը. «Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի։ Եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ձեւով, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»։
Արամի 23 հասցեում գտնվող եւ պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի առնչությամբ ճարտարապետն ասաց, որ այն խարխլված է, բայց հնարավոր է փրկել։
Նրա խոսքով՝ շենքի համար ժամանակավոր ամրացման տարբերակ է առաջարկվել։ «Երեխաներին կոչ եմ անում ժամանակավորապես կառույց չմտնել։ Վերակառուցման աշխատանքները մարդկանց տեղափոխվելուց հետո հնարավոր կլինի սկսել,–ասաց նա՝ հավելելով, որ հանգիստ է այդ առումով, քանի որ կառույցը չի քանդվելու։–Փրկվելիք է։ Եթե ես ասում եմ, որ չեմ քանդելու, ուրեմն չեմ քանդելու»։
Նա չկիսեց նաեւ այն կարծիքը, որ քաղաքացիները բացասական վերաբերմունք ունեն Հյուսիսային պողոտայի նկատմամբ. «Հյուսիսային պողոտան դարձել է երեւանցիների ամենասիրված վայրը»։
Արթուր Մեսչյանը ցավով է հիշում Աֆրիկյանների քանդված շենքը, բայց վստահեցնում է, որ այն կարելի է վերականգնել։ «Եթե ճարտարապետ լիներ, երբեք նման բան թույլ չէր տա։ Ես տխուր եմ, որ այդ շենքը քանդեցին, բայց հանգիստ եմ այդ շենքի համար, քանի որ ամեն մի քարը փրկվել է, եւ կարելի է այն վերակառուցել»,—ասաց նա։ Ապա ուրախությամբ նշեց, որ Ֆիրդուսի փողոցում կառուցապատողներն արդեն պատրաստ են սկսել շինարարությունը։ «Ես պետք է նպաստեմ նրան, որ Ֆիրդուսի տարածքում շինարարությունն արագանա»,–հավելեց նա։ Մեսչյանը վստահեցրեց, որ շինարարական ծրագրերը քաղաքի կենտրոնից հնարավորինս պետք է դուրս հանել. «Մեր քաղաքը շատ լավն է։ Ինչքան ուզեցին կեղտոտել, չի ստացվում։ Չլուծվող հարցեր այստեղ չկան։ Դրա համար պետք է բոլորը նույն գնացքի մեջ լինեն, եւ ամեն բան կշտկվի»։
Երեւանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի վերաբերյալ էլ Մեսչյանը նշեց, որ ոչ մի հաստատված նախագիծ դեռ չկա։ Նա կատակեց, որ Կոնդն այն թաղամասերից է, որի վերաբերյալ ավելի շատ նախագիծ է արվել, քան Փարիզում. «Կոնդի հետ կապված նախագիծը պետք է շատ մտածվի, քանի որ այնտեղ ճիշտ ներդրման արդյունքում կարելի կլինի զբոսաշրջային հոսք ուղղել»։
Արթուր Մեսչյանն ասաց նաեւ, որ եթե կարողանա կազմավորել գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, իր գործում հաջողած կհամարի իրեն։ «Երբ քաղաքի գլխավոր ճարտարապետը դառնում է խուլ ու հնազանդ սպասավոր, դա ամենավատն է։ Ինձնից առաջ բոլոր ճարտարապետներն էլ լավ մասնագետներ էին, ուղղակի գործիքակազմ չունեին»,–հավելեց նա։
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆ

07-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO