Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄԱՐԶԵՐ


Փոխհատուցում՝ ե՛ւ մասնակի, ե՛ւ ամբողջական

Սահմանամերձ 37 բնակավայր աջակցություն կստանան

Մեր երկրի որոշ շրջաններ 2019թ. աջակցություն կստանան։ Խոսքը սահմանամերձ տարածքների մասին է։ Այս հարցը քննարկվել է գործադիրի դեռ սեպտեմբերյան նիստերից մեկում։ Ի՞նչ աջակցության մասին է խոսքը։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից տեղեկացնում են՝ համայնքների բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի մասնակի փոխհատուցում կլինի։ Գումարներ կնախատեսվեն նաեւ հողի հարկի ու գույքահարկի ամբողջական փոխհատուցման համար։
Այս ամենի գումարը պետական բյուջեից կլինի։ Այն կկազմի 928 մլն 871 հազար դրամ (եթե բյուջեի քննարկումների ժամանակ թիվը փոփոխություն էլ կրի, սկզբունքը չի փոխվի)։
Տեղեկացնենք, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014թ. դեկտեմբերի 1—ին։ Այն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1—ից եւ գործում է մինչեւ 2018թ.։ Սակայն դեռ 2017թ. սեպտեմբերին օրենքում փոփոխություն եղավ, եւ աջակցության ժամկետը 2018–ից երկարացվեց եւս 3 տարով։
Այսպիսով, աջակցություն կստանան 16 համայնքի 37 բնակավայրեր։
Կլինի մինչեւ 360 խմ ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով գումարային փոխհատուցում։ Էլէներգիայի մասով էլ 50 տոկոսի չափով փոխհատուցում կլինի՝ մինչեւ 1440 կվտ.ժ ծախսվածի համար։
Հարց է ծագում. իսկ ի՞նչ անեն այն սպառողները, որոնք միայն էլէներգիա են սպառում եւ գազ չունեն, ստացվում է՝ տուժելո՞ւ են, որովհետեւ երկու գծո՞վ չեն փոխհատուցում ստանալու։
Պարզվում է՝ ոչ, չեն տուժելու։ Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար կտրամադրվի «տարեկան մինչեւ 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլէներգիայի սակագնի փոխհատուցում»։
Այլ աջակցություն էլ կա. ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի։
Սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող այն հողատարածքները, որոնք մարտական գործողությունների հետեւանքով չեն օգտագործվում, հողահարկից ազատված կլինեն, ավելի ստույգ՝ տարեկան գումարները կփոխհատուցվեն։ Հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարներն էլ կփոխհատւցվեն։
Որպեսզի պարզ դառնա, թե այս ամենը ինչ ծավալի օգնություն է, որոշ թվեր ներկայացնենք։ Այդ աջակցությունը կհասնի 56068 բնակչի, 17 հազարից ավելի տնտեսության, 17048 էլէներգիայի բաժանորդի եւ 9978 գազի բաժանորդի։
Հիշեցնենք, այս աջակցությունը 2018–ից երկարացվել է մինչեւ 2021թ.։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO