Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԼՂՀ


Պահպանելով եւ հարստացնելով լավագույն ավանդույթները

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 80 տարեկան է

Երեկ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տոնական աշխույժ տրամադրություն էր տիրում։ Կրթօջախի հիմնադրման 80—ամյա հոբելյանի առիթով նորակառույց շենքի ընդարձակ ճեմասրահում, ուր տեղակայվել էր կոմիտասցիների անցած ճանապարհի եւ գործունեության մասին պատմող ցուցահանդեսը՝ ուշագրավ լուսանկարներով եւ արխիվային նյութերով, հավաքվել էին մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ, դպրոցի կայացման ակունքներում գտնվող արհեստավարժ մասնագետներ, ուսուցիչներ եւ սովորողներ, հյուրեր Երեւանից եւ արտերկրից։
Հիշարժան իրադարձության կապակցությամբ ներկաներին շնորհավորելու էին եկել մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ ուրիշներ։
Բացելով հանդիսավոր միջոցառումը եւ ողջունելով հավաքվածներին, երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանն անդրադարձավ ութ տասնամյակների ընթացքում կոլեկտիվի ունեցած ձեռքբերումներին, պատկառանքով խոսեց վաստակաշատ այն ուսուցիչների եւ երաժիշտների մասին, որոնց տքնանքի եւ նվիրումի շնորհիվ կրթօջախը լայն ճանաչում է ստացել տարածաշրջանում։
Կրթօջախում են իրենց մկրտությունը ստացել պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողգործիքների բաժնի ղեկավար Անժելա Աթաբեկյանը, Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մեներգչուհի Լիլիա Օվչիյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասատու Անահիտ Քոչարյանը, երգահան Արմեն Նասիբյանը, Սայաթ—Նովայի անվան երաժշտական ուսումնարանի նախկին տնօրեն Վիոլետա Բաղդասարյանը, ճանաչված երաժշտագետ Բելլա Հակոբջանյանը եւ շատ ուրիշներ, որոնց արգասաբեր գործունեությունը վառ օրինակ է մատաղ սերնդի համար։ Կրելով հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի պարտավորեցնող անունը, երաժշտական դպրոցի կոլեկտիվը շարունակում է զարգացնել հարուստ ավանդույթները, կրթել եւ նախասիրությունների շրջանակում ուղղորդել իր սաներին, երաժշտական գիտելիքներով սնել եւ նպաստել նրանց ընդունակությունների դրսեւորմանը։ Իսկ դրանում, բնականաբար, նշանակալի է երաժիշտ—մասնագետների, ուսուցիչների դերը։
«Երաժշտությունն այն միակ համամարդկային լեզուն է, որ թարգմանության կարիք չունի, եւ նրանով մարդկանց հոգիներն են խոսում, հաղորդակցվում միմյանց հետ,–իր ելույթում նշեց տնօրենը։–Արդեն քանի տասնամյակ է Արցախում այդ համամարդկային լեզվի այբուբենը, բոլոր գաղտնիքներն ու գեղեցկությունները հազարավոր երեխաների համար բացահայտում է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը։ Տասնամյակների ընթացքում դպրոցն իր հարկի տակ հարյուրավոր մանուկներ է ընդունել՝ տալով նրանց ոչ միայն երաժշտական կրթություն, այլեւ դաստիարակելով նրանց մեջ բարձր ճաշակ։ Իսկ աշակերտներն էլ իրենց հերթին դպրոցի անունն են բարձր պահում՝ մասնակցելով տարբեր համերգների, փառատոների եւ մրցույթների, ինչն առաջին հերթին ուսուցչական անձնակազմի կատարած աշխատանքի եւ նվիրման արդյունք է»։
Երաժշտական դպրոցի առաջին տնօրենը եղել է Պերճ Հայրապետյանը, պրպտող ու նախաձեռնող մի անձնավորություն, ով ջանք չէր խնայում երաժշտության, գեղեցիկի նկատմամբ սեր սերմանելու համար։ Եթե հիմնադրման առաջին տարում կրթօջախում սովորողների թիվը 38 էր, իսկ դասավանդում էին 10 ուսուցիչներ, այսօր այստեղ շուրջ 600 սաներ են երաժշտական կրթություն ստանում, որոնց ուսուցման գործում ներգրավված են 120 ուսուցիչներ։ Հատկանշական է, որ անցած տարիներին դպրոցը թողարկել է ավելի քան 20.000 շրջանավարտ։
Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային—հարվածային, ժողգործիքային, թեորիայի եւ վոկալ—երգչախմբային բաժիններ, սաները մասնակցելով միջազգային մրցույթ—փառատոների, հաճախ են մրցանակներ շահում։ Աշակերտների ուժերով բեմադրվում են մանկական օպերաներ, կազմակերպվում մրցույթներ՝ նվիրված տարբեր կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բախի, Շոպենի, Շոստակովիչի, Առնո Բաբաջանյանի, հանրահայտ մյուս կոմպոզիտորների ստեղծագործություններին։
Արդեն մի քանի տարի է, ինչ Իննա Գասպարյանի ղեկավարությամբ կրթօջախում գործում է «Քաղաքի տղաները» գործիքային նվագախումբը, որի կազմը շարունակ համալրվում է շնորհաշատ աշակերտներով։ Այն ելույթներով հանդես է գալիս ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը։
Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ երաժշտական դպրոցի կոլեկտիվին շնորհավորել եւ հաստատության մանկավարժներին պատվոգրեր ու դրամական պարգեւներ են հանձնել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նրանք բարձր են գնահատել կրթօջախի դերը՝ հանրապետությունում մշակութային կյանքի ձեւավորման, մատաղ սերնդի կրթման եւ գեղագիտական դաստիարակության գործում, համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս կզարգանան ու կհարստացվեն Կոմիտասի անունը կրող դպրոցի լավագույն ավանդույթները։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

09-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO