Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Շախմատը որպես մոդե՞լ

Նախ վերհիշենք «Դոն Կիխոտ» ասպետական վեպի հեղինակ Սերվանտեսի խոսքերը. «Կյանքը շախմատային պարտիա է»։ Այնուհետեւ իսպանացի հանրահայտ գրողը շարունակել է. «Պարտիայի ավարտից հետո արքաներն ու զինվորները տեղադրվում են միեւնույն արկղի մեջ»։
Իմաստուն խաղը, որն արդեն դարերի պատմություն ունի, կարելի է դիտել որպես կյանքի մոդել։ Եվ իրոք, շախմատային մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ զոհաբերությունը, գայթակղումը, հրապուրումը, դիրքային պայքարը, ցայտնոտն ու ցուգցվանգը հաճախակի են կիրառվում մեր առօրյա կյանքում։ Ի դեպ, կարելի է արձանագրել, որ այսօրվա իշխանությունները ցայտնոտի մեջ են։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք պետք է լուծեն բազմաբնույթ, բազմաշերտ խնդիրներ, բացահայտեն առեղծվածային երեւույթներ։ Իսկ ժամանակը սուղ է, պատասխանատու, քան երբեւէ։ Այսինքն՝ ցայտնոտային է։ Իսկ ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք գտնվում են ցուգցվանգի մեջ, այսինքն՝ նրանց ձեռնարկած ցանկացած քայլ, ցանկացած որոշում, գործողություն ենթակա է ձախողման։
Ինչեւէ։ Շախմատային թեման արծարծվում է նաեւ գրականության մեջ։ Կարելի է առանձնացնել Ստեֆան Ցվայգի «Շախմատային նովել» եւ Վլադիմիր Նաբոկովի «Լուժինի պաշտպանություն» գրքերը, որոնցում հանգամանորեն նկարագրված են շախմատիստի կերպարները։ Կինոնկարներում ռեժիսորները նույնպես անդրադարձել են շախմատիստի կյանքին ու գործունեությանը։ Հիշենք թեկուզ աշխարհի 3—րդ եւ 4—րդ չեմպիոններ Խոսե Ռաուլ Կապաբլանկային եւ Ալեքսանդր Ալյոխինին նվիրված լիարժեք եւ հետաքրքիր ֆիլմերը։
Շախմատը համաժողովրդական խաղ է, միլիոնների խաղ։ Շախմատ խաղում են բոլորը՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից, մաշկի գույնից ու սոցիալական վիճակից։ Շախմատն անսպառ ու անեզր, բազմահարուստ հնարներով ու կախարդանքով մեզ զմայլում եւ գեղագիտական հաճույք է պարգեւում։
Շախմատը ձեւավորում է նաեւ անհատի բնավորության լավագույն ձեւերը, բարձրացնում է նրա գեղագիտական ճաշակը, դաստիարակում հաղթանակի հասնելու մեծ կամք։ Եվ իրոք, ուսումնասիրելով շախմատային գեղեցիկ պարտիա, մենք գեղագիտական մեծ հաճույք ենք ստանում, եւ այն կարելի է համեմատել թատերական սքանչելի ներկայացման հետ։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ իմաստուն խաղը նույնպես արվեստի նմուշ է։ Բայցեւայնպես, տասնյակ տարիներ շարունակ փորձագետները, շախմատիստները վիճաբանում են այն կնճռոտ հարցի շուրջ, թե շախմատն արվե՞ստ է, գիտությո՞ւն, թե՞ սպորտ։ Մինչդեռ այդպես էլ մինչեւ այսօր ընդհանուր կարծիք չի ձեւավորվել։ Հավանաբար, ճիշտ կլինի, ի վերջո, արձագանքել, որ շախմատն իր մեջ պարունակում է արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր։ Չգիտես ինչու, այդ տարբերակի մասին մինչեւ այսօր ոչ ոք չի արտահայտվել։
Ընդգծենք նաեւ, որ այսօր շախմատային գեղեցկության փայլը, ցավոք, խամրել է։ Թերեւս, հիմնական պատճառն այն է, որ «վերնախավում» հաստատված շախմատիստների պայքարում նրանց ուժերը մոտավորապես արդեն հավասար են, եւ ոչ ոք չի համարձակվում առաջինը խախտել «անդորրը», առաջինն «այրել կամուրջները»։ Եվ դա բացատրելի է, չէ՞ որ յուրաքանչյուր «սայթաքում» պարունակում է ծանրակշիռ պարգեւների կորուստ։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ նման խոշոր մրցաշարերում իշխում է ոչ—ոքիների թագավորություն։ Իսկ դա, անշուշտ, նպաստում է ստեղծագործելու սահմանափակմանը։
Անշուշտ, առանց հանդիսատեսի չի կարող լինել ստեղծագործական լարվածություն եւ այդ դեպքում արվեստագետը բեմում կորցնում է ստեղծագործելու իր ներուժը։ Նույն բանը տեղի է ունենում շախմատիստների պայքարում։ Շախմատի պատմությանը հայտնի է այնպիսի դրվագ, երբ մրցակիցներից մեկը ցանկություն է հայտնել մրցել… դահլիճից հեռու… փակ սենյակում։ Դա պատահեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ՝ Ֆիշեր—Տայմանով մենամարտում։ Իր տարօրինակություններով հայտնի գրոսմայստերը համառորեն պահանջում էր, որ իրենց երկխոսությունը կայանա առանց հանդիսատեսի, առանձին սենյակում։ Մինչդեռ լենինգրադցի գրոսմայստեր Մարկ Տայմանովը, որը նաեւ հայտնի դաշնակահար է, առարկում է եւ պատճառաբանում, որ ինքը երաժիշտ է եւ չի կարող խաղալ առանց հանդիսատեսի։
Նկատենք եւս մեկ, դեռեւս չբացահայտված երեւույթի մասին։ Խոսքը վերաբերում է մարդու ուղեղի գործունեությանը, ավելի ճիշտ՝ խաղի ժամանակ շախմատիստների ուղեղի լարվածության նրբերանգներին։ Այն, որ այնտեղ այդ լարված պահերին տարօրինակ երեւույթներ կան, կարծում ենք՝ անվիճելի է։
Իսկ թե ինչպիսիք են դրանք, առայժմ ոչ ոք չի կարող համարձակվել բացատրություն տալ։ Դա արդեն գիտնականների առաքելությունն է։ Նրանք այդ ուղղությամբ դեռեւս չեն մտածում, բայց եկենք հուսանք, որ այդ գործընթացն ապագայի գործ է։
Եվ, վերջապես, կարծիքներ կան, թե արդյոք արժե շախմատին նվիրել այդքան ժամանակ ու եռանդ։ Այդ հարցին սպառիչ պատասխան է տվել ակադեմիկոս Իշլինսկին. «Այո՛, արժե, քանի որ շախմատն ավելին է տալիս մարդկանց, քան՝ մարդիկ շախմատին»։

Գագիկ ՀԱԿՈԲՅԱՆ

09-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO