Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Գազը կէժանանա՞, թե՞ ոչ

Բանակցությունները, համենայնդեպս, միտված են նվազեցմանը

Հայտնի է, որ ՌԴ էներգետիկայի նախարարության եւ «Գազպրոմ» ընկերության հետ այս պահին Հայաստանը բանակցում է մեզ մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով։ ՀՀ կառավարության երեկվա նիստից հետո էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել՝ բանակցություններն արդյունավե՞տ են, թե՞ ոչ, կնվազի՞ սակագինը, թե՞ չփոխվելը նույնիսկ կհամարվի բանակցությունների արդյունավետ ավարտ եւ այլն։
Բայց Գարեգին Բաղրամյանը բանակցությունների ընթացքից մանրամասներ չհաղորդեց՝ նույն այդ բանակցություններին չվնասելու համար։ Այնուհետեւ հավելեց, թե բանակցությունները միայն սահմանին գազի գնի ձեւավորման հարցով չեն, այլեւ ներքին կառուցվածքի հետ են առնչվում։ Վերջում, այնուամենայնիվ, նկատեց, որ բանակցությունները միտված են սակագնի նվազմանը։
Անդրադարձ եղավ մամուլում տեղ գտած մի հրապարակման, ըստ որի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահն ու էներգետիկայի նախարարն ամեն ինչ անում են, որ բնակչությանը 1 խմ գազը 100 դրամով վաճառելու մեխանիզմը վարչապետին չհասնի։ Գարեգին Բաղրամյանը դա անհեթեթություն համարեց եւ շեշտեց. «Եթե կա նման մարդ, որն ունի մեխանիզմներ, հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը բոլորի մասնակցությամբ իրեն ընդունել, լսել, քննարկել բոլոր հաշվարկները»։
Էներգետիկայի նախարարի պաշտոնակատարի անունը, որ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն էր, մեկ այլ անհաճո պատմության հետ էլ են կապում. բանն այն է, որ Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ—ի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Գարեգին Բաղրամյանը սա էլ անհեթեթություն որակեց. «Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը»։
Գարեգին Բաղրամյանը չի հերքում, այո, «Վեոլիա ջուրը» հոգացել է ավիատոմսի ու հյուրանոցի ծախսերը, բայց մնացածը հանձնաժողովի բյուջեի հաշվին է եղել բացառապես։ Եվ այստեղ բանախոսը ոչ մի արտառոց բան չի տեսնում, քանզի պետական համակարգի շուրջ 80 տոկոսն է փորձի փոխանակման գնում տարբեր ծրագրերով։ Եվ, ընդհանրապես, Բաղրամյանի խոսքերով, բոլոր այն երկրներում, «որտեղ «Վեոլիան» ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու ու ծանոթանալու իր փորձին»։
Գուցե հենց այդ գործելաոճով էլ լուծու՞մ է իր հարցերը։ Ասենք՝ Հայաստանում հասել է ջրի թանկացման։ «Եթե օրենքներն ուսումնասիրեք, կտեսնեք, որ սակագնի ձեւավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,–դիտարկմանն ի պատասխան եզրափակեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն ու ներկայիս էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-11-2018





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO