Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Ներուժը» կբացահայտի լավագույններին

Սփյուռքահայերի ստարտափ ծրագրերը կֆինանսավորվեն

Ամիսներ առաջ նորարարական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում խրախուսվեց սփյուռքահայերի կողմից նորարարական ձեռներեցության հիմնման գաղափարը։ Այն որպես ծրագիր կյանքի կոչվեց ամռանը՝ նպատակ ունենալով սփյուռքի հայազգի երիտասարդների ներուժն ու գիտելիքները ստարտափի տեսքով իրականություն դարձնել հայրենիքում։
ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ տրվեց «Ներուժ» ծրագրի մեկնարկը, որին աջակցում են «IDeA» հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), «Impact Hub Yerevan»—ը եւ Հայ—ռուսական համալսարանը։
Մասնակցության համար նախապատվություն էր տրվել 18—35 տարեկան, ազգությամբ հայ եւ մշտապես Հայաստանի սահմաններից դուրս բնակված կամ վերջին 6 ամսում ՀՀ տեղափոխված երիտասարդներին։ Ստարտափի հիմնադիրը կամ հիմնադիրներից առնվազն մեկը պետք է ազգությամբ հայ լինի։
Ծրագրի թիրախում գյուղատնտեսության, զբոսաշրջություն, նորարար տեխնոլոգիաների ոլորտներն են։ Նշվում է, որ հանձնաժողովի կողմից կընտրվեն մինչեւ հարյուր լավագույն գաղափարներ, որոնց մասնակիցները կծանոթանան Հայաստանին եւ երկրում գործող բիզնես միջավայրին, իսկ շուրջ 10—ը դրամաշնորհներ կստանան։
«ՆերոՒժ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաեւ մեկնարկային ծրագրերը ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու եւ դրանք իրագործելու համար։
Ծրագրի միջոցով պետությունը նպատակ ունի սփյուռքի հայազգի ձեռներեցների շնորհիվ բարելավել երկրում ստարտափների էկոհամակարգը։
Որպես հայտատուների վերջնաժամկետ նախանշվել էր սեպտեմբերի 13—ը։ Ի՞նչ ընթացքի մեջ է ծրագիրը եւ ի՞նչ է առաջիկայում նախատեսվում. Այս հարցերի շուրջ «ՀՀ»–ն զրուցեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի հետ։ Հայտատուների թիվը շուրջ 200 է եղել, որոնցից ընտրվել է 100—ը, նաեւ առաջին փուլի պատահականության սկզբունքով։
Լավագույն թեկնածուների ընտրությունից հետո յուրաքանչյուր թիմից 2—ական մասնակից դեկտեմբերի 16—21—ը կհրավիրվի Դիլիջանի միջազգային դպրոց՝ ստարտափ ծրագրին մասնակցելու նպատակով։ Դրա ավարտին մինչեւ 10 լավագույն թիմ կարժանանա պարգեւների, որոնք նրանց կհանձնվեն Հայաստան կամ Արցախ տեղափոխվելուց հետո։
Հաղթողները, ըստ փոխնախարարի, կստանան մինչեւ 15 միլիոն դրամ արժողությամբ դրամաշնորհ, ինչպես նաեւ իրավական եւ հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն «FAST» ստարտափ—ստուդիային՝ չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից եւ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն եւ այլն։
Կառավարությունը սփյուռքի երիտասարդների «Ներուժ» ստարտափ ծրագրի իրականացման նպատակով պահուստային ֆոնդի հաշվին սփյուռքի նախարարությանը կհատկացնի 81 մլն դրամ։ Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության նոյեմբերի 8—ի նիստի օրակարգում։
Նախագծի ընդունման արդյունքում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի մինչեւ 10 նորարարական նախագծի։
Այդ ընկերությունները լինելու են ինովացիոն, գյուղատնտեսական եւ տուրիստական ոլորտների, որոնք լուրջ հաջողություններ գրանցելու դեպքում կտրանսֆորմացվեն խոշոր ընկերությունների եւ կգրանցեն հաջողության պատմություններ։ Ըստ Արամայիս Գրիգորյանի՝ ստարտափերը գերակշռում են տուրիզմի ոլորտում։
«Ներուժ» ծրագրի իրականացման արդյունքում հեղինակների համար հատկանշական է նաեւ այն քաղաքական ազդակը, որը պետք է հասցվի սփյուռքի ձեռներեց հատվածին, վկայելու, որ Հայաստանն այլեւս առողջ ստարտափ էկոհամակարգ ունի, որի կայացման գործում սփյուռքի ներգրավվածությունն ավելի քան իրատեսական է։ Առաջարկվում է նախարարությանը տրամադրվող 81 մլն դրամից 45 մլն դրամը նվիրատվության պայմանագրով տրամադրել հաղթողներին՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ակսելերացիոն ծրագրով։
Նշենք, որ շնորհիվ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, ծրագրին կարողացել են դիմել նաեւ հայաստանաբնակ երիտասարդները։
Այս ձեւաչափով «Ներուժ»–ը հետաքրքիր հնարավորություն է ընձեռում հայաստանաբնակ ստարտափներին՝ իրականություն դարձնելու իրենց գործարար գաղափարներն ու ծրագրերը, ինչպես նաեւ դառնում է հայաստանյան ու սփյուռքի ստարտափերի հաղորդակցման, փորձի փոխանակման եւ համագործակցության նոր տեսլականների ձեւավորման հարթակ։
Ընդունված հայտերից նվազագույն շեմը հաղթահարել են 113—ը, որից երկրորդ փուլ են անցել 50—ը։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ դեկտեմբերին կայանալիք ծրագրի շնորհանդեսներին կմիանան եւս 20–ը։
Սփյուռքի փոխնախարարի տեղեկացմամբ՝ սպասելիքներից ավելին էին մասնակիցների հնարավորությունները, նրանցում ֆանտաստիկ գաղափարներ կային, եւ ուրախ է, որ այս ծրագիրը հնարավորություն տվեց լավագույններին բացահայտելու, նրանցից մի քանի ծրագիր հետագայում կյանքի կոչելու։
Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու հաղթողները, ըստ փոխնախարարի, կարեւորությունը տրվելու է ոչ թե բիզնես պլանի շահութաբերությանը, այլ մարդկանց կյանքը հեշտացնելու գործոնին։ Հաղթողների անունները եւ նրանց կողմից ներկայացված բիզնես ծրագրերը կամփոփվեն դեկտեմբերին, իսկ 2019թ. կֆինանսավորվեն։
Դեկտեմբերի 16—21—ը «UWC» Դիլիջանի քոլեջում կկայանա ծրագրի 70 մասնակցի հանդիպումը ժյուրիի անդամների հետ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

09-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO