Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Ութ տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ունի ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ այսպիսով յուրատեսակ հարգանքի տուրք մատուցելով կյանքից անժամանակ հեռացած մեր ամենատիտղոսակիր ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակին։ Նա ապացուցեց, որ ծանրամարտի հայկական դպրոցի ավանդույթները արժանապատվորեն շարունակվում են, եւ երկաթե ծանրաձողը սանձող մեր նոր սերունդն իր ասելիքն ունի։
Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես եկավ 109 կգ քաշային կարգում։ Այստեղ Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ։ Ցավոք երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 կգ բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը։ Այս ձեւում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց ռեկորդային 230 կգ—ոց ծանրաձողը, որով արդեն ապահովեց իր հաղթանակը։ Այնուհետեւ երկրորդ մոտեցմամբ նա նոր ռեկորդ սահմանեց՝ 240 կգ։ Երրորդ մոտեցման անհրաժեշտություն չեղավ։
Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն։
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31—րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է։ Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող։
Ուշագրավ է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Զամոսկում (Լեհաստան) ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը մինչեւ 23 տարեկանների պայքարում գերծանր քաշային կարգում (+105 կգ) ոսկե մեդալ նվաճեց։
Նախորդ անգամ տղամարդկանց հավաքականից աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գ. Մարտիրոսյանը, որը 2010 թվականին Թուրքիայում գրավել էր առաջին տեղը 77 կգ քաշային կարգում։

10-11-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO