Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բաքուն պետք է դուրս գա իր պատմական կաղապարից

Արցախա-ադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն—Ադրբեջան պետական սահմանի ուղղություններով Բաքվի թափանցման գործողությունների եւ կրակոցների համեմատական մեղմացումը առաջին հայացքից կարող է կապվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ եղած խոսակցության եւ ապա հայտարարված պայմանավորվածության ու դրան հետեւած գործնական կապին՝ հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու առումով։ Այս գործընթացներին առընթեր Բաքուն գերիների փոխանակման առաջարկին տվեց հրապարակային բնույթ՝ խաղաղասիրական նախաձեռնություն իրականացնելու իմիտացիա ստեղծելով։
Ռազմական հարթության վրա շարունակվող մշտադիտարկումները ունեն նաեւ քաղաքական բաժին՝ այնտեղ նկատելու համար հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու ցանկությունների բարձրաձայնումով։ Դժվար պիտի լիներ այդ բոլորին զուտ հասարակական բնութագիր տալ՝ ասելու համար, որ նրանք քաղաքական նպատակ չունեն եւ որեւե ձեւով այս կամ այն պետության քաղաքականության պարունակում չեն դիտարկվում։
Զոյա Թադեւոսյանի արցախյան տարածքներ հանձնելու հայտարարությունից անցնելով պաշտոնաթող դեսպան Միլսի «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի բարձրաձայնմանը, հասնելու համար ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հայ—ադրբեջանական եւ հայ—թուրքական հարաբերությունների բնականոնացման փոխկապակցության տեսակետի փոխանցմանը՝ երեւույթները հասարակական ընդհանուր մթնոլորտ ստեղծելու միտումների նախադրյալներ են պարզում։
Հետեւաբար, պատահական չեն ներհասարակական համարձակ ցանկություն—առաջադրանքների հրապարակումները այս կամ այն քաղաքացիական գործչի, «Ֆեյսբուքի» օգտատիրոջ կողմից։
Հակամարտությունների ապառազմականացման կոչը հնչեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Հայտարարությունը օրինաչափ է այն առումով, որ հայկական կողմը, հետեւողականորեն դատապարտելով ադրբեջանական հարձակողապաշտությունը, միացել է միջազգային հանրության ընդգծած առաջադրանքին՝ բացառելու համար ուժի կիրառումը եւ ընդգծելով հարցի խաղաղ կարգավորումը։
Վարչապետ Փաշինյանի մոտեցումը՝ չսեփականաշնորհելու հարցի լուծումը, այլ պայմանավորելու համաժողովրդային հանրաքվեներով, ակնարկ էր վերապահել ուղղակի—անուղղակի, որ հարցի երկկողմանի լուծման համար նաեւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է կամարտահայտվի։ Չսեփականաշնորհելով հարցի կարգավորման լուծումը՝ անուղղակի կոչ է նաեւ պաշտոնական Բաքվին՝ չսեփականաշնորհելու լուծման տարբերակի միակողմանի ընդունումը։
Իսկ եթե ժողովուրդներին է վերապահվում լուծման տարբերակի շուրջ համաձայնելը, ապա ուրեմն նոր գործընթաց է սկսվում հասարակությունում անհանդուրժողականության վերացման նպատակով։
Իրադրային նախադրյալները նախանշում են, որ ընդհանուր այս մթնոլորտում չի բացառվում, որ հայտնվեն հայ—ադրբեջանական հաշտեցման հանձնաժողովներ, որոնք աշխատեն «պատմական կաղապարներից» դուրս բերել երկու ժողովուրդներին։
Արցախի հարցի ուղղությամբ պատմական կաղապարից դուրս գալը հայկական կողմի համար նշանակում է թեւակոխել երկրորդ փուլ՝ այս անգամ դուրս գալ դեպի Թուրքիա ձեւավորված պատմական կաղապարից, ինչը պարզ տեսքով համազոր է Բոլթոնի կատարած հարցերի փոխկապակցվածության առարկայացմանը։
Ժողովուրդների մոտ թշնամական մոտեցումների եւ անհանդուրժողականության չեզոքացումը անհրաժեշտ է, որ այն ընթանա բանակցային գործընթացին զուգահեռ։ Պայմանով սակայն, որ զուգահեռ այդ ուղղությամբ գործնական, համոզիչ գործողություններ կատարվեն։ Թալիշի ռազմական հանցագործները արդարադատության հանձնվեն, կացնահարողները պատժվելու փոխարեն չհերոսանան եւ պարզապես Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը հարգվեն եւ չարգելակվեն։
Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ հայկական ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի «պատմական տարածքներից»։ Այս դեպքում Ալիեւի կողմից պատմական բնութագրումը հետաքրքրական է։ Այստեղ արդեն Բոլթոնին պետք է վկայակոչել՝ գիտակցելու համար, որ Ադրբեջանը պետք է դուրս գա իր «պատմական կաղապարներից» եւ բաց աչքերով տեսնի այդ տարածքների Արցախին պատկանելիությունը։
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

10-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO