Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՀԱՊԿ քարտուղարի թեկնածության թնջուկը՝ շահերի բախման արդյունք

Նոյեմբերի 8—ին Աստանայում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ 6 երկրների ղեկավարները ստորագրեցին կառույցի գործունեությանը վերաբերող շուրջ 16 փաստաթուղթ։ Եթե փաստաթղթերի հարցում կողմերը կարողացան գալ կոնսենսունսի, ապա գագաթնաժողովի օրակարգի առանցքային հարցի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի շուրջ կարծիքները բաժանվեցին։
ՀԱՊԿ—ում 2015թ.—ից գործում է գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն համակարգը՝ 3 տարի ժամկետով՝ ըստ այբբենական հերթականության։ Այս սկզբունքով 2016թ. մայիսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովը։ Սակայն Խաչատուրովի նկատմամբ սկսված դատական գործընթացի հետ կապված՝ հայկական կողմը նախաձեռնեց նրա փոփոխության գործընթաց։ Սակայն, քանի որ կառույցի կանոնադրական մարմինների գործունեության իրավական կարգավորումները չեն սահմանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմ, հայկական կողմը սկսեց Խաչատուրովի փոխարինման գործընթաց՝ ակտիվ խորհրդակցություններ նախաձեռնելով կառույցի մյուս անդամ երկրների հետ։ Իրավական առումով իրավիճակը խնդրահարույց է։ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների գործունեության իրավական կարգավորումներում որեւէ կերպ հստակեցված չէ՝ քարտուղարին վաղաժամ պաշտոնից ազատելու դեպքում այդ պաշտոնի քվոտան մնում է նույն երկրին, թե անցնում է հաջորդին՝ ըստ այբբենական հերթականության։ Ստեղծված իրավիճակում բնական է, որ Հայաստանը ցանկանում է պահպանել քվոտան՝ Յ. Խաչատուրովին փոխարինելով Հայաստանի մեկ այլ ներկայացուցչով, որի հավանական թեկնածու է դիտարկվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Սակայն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ այլ մոտեցում որդեգրեցին եւ գտնում են, որ գլխավոր քարտուղարի վաղաժամ ազատումից հետո քվոտան ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին։ Ավելին՝ արդեն շրջանառվում է հնարավոր թեկնածուի անունը՝ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը, ով որոշակի կապեր ունի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հետ։
Այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ—ի իրավական նորմերում առկա բացերը ստեղծել են մի իրավիճակ, երբ խնդրի կարգավորումը դարձել է անդամ երկրների քաղաքական շահերի բախման առարկա։ Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ—ն իրենից ներկայացնում է Ռուսաստանի հետ յուրաքանչյուր անդամ երկրի ռազմաքաղաքական հարաբերություններն ամբողջացնող մի պրոյեկցիա, որտեղ տարբեր խնդիրների հետ կապված անդամ երկրների շահերը շատ հաճախ ոչ միայն չեն համընկնում, այլեւ երբեմն անգամ հակադրվում են։ Հայաստանի կողմից բազմիցս բարձրաձայնվել է ռազմաքաղաքական այդ կառույցի ներսում քաղաքական փոխգործակցության արդյունավետության խնդիրների մասին։ Արդյունավետության պակասը դրսեւորվում է թե՛ տարբեր խնդիրների շուրջ անդամ երկրների դիրքորոշումներում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում քվեարկությունների ժամանակ։ Այս համատեքստում ակնհայտ է նաեւ ՀԱՊԿ որոշ անդամների, օրինակ՝ Ղազախստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանի հետ իրականացվող սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ քաղաքական եւ ռազմական ոլորտում։ Անշուշտ, այս ամենն առաջացնում է հարցեր, եւ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը եւս պետք է դիտարկել շահերի բախման այդ համատեքստում։ Հայկական կողմը հանդես է գալիս այն մոտեցմամբ, որ Հայաստանի քաղաքացին պետք է շարունակի Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը մինչեւ 2020թ։ Բելառուսը եւ Ղազախստանը հանդես են գալիս քվոտան Բելառուսի ներկայացուցչին փոխանցելու օգտին։ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի դիրքորոշման մասով հստակություն չկա, այնուամենայնիվ, միանշանակ է, որ նրանք եւս ունեն իրենց մոտեցումները, որոնց մասին կարելի է ենթադրել՝ հաշվի առնելով նրանց տարածաշրջանային շահերը։ Ինչ վերաբերում է կառույցի առանցքային անդամին՝ Ռուսաստանին, ապա, ըստ ԶԼՄ—ներում շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը առաջ է քաշել այսպես կոչված կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկելով քարտուղարի պաշտոնակատար նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ գեներալ Վալերի Սեմերնիկովին։ Մոտեցումների նման բազմազանության եւ կողմերից յուրաքանչյուրի սկզբունքայնության պատճառով էլ Աստանայում մի քանի ժամ տեւած թեժ քննարկումներում հնարավոր չեղավ հասնել փոխհամաձայնության, եւ խնդիրը տեղափոխվեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման օրակարգ։
Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀԱՊԿ հաջորդ քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված թնջուկն, ըստ էության, վկայում է, որ ՀԱՊԿ—ն՝ որպես ռազմաքաղաքական միավոր, դեռ կայացման երկար ճանապարհ ունի անցնելու, այդ թվում՝ կատարելագործելով իր իրավական կարգավորումները։ Միեւնույն ժամանակ որոշման ընդունման հետաձգումը վկայում է, որ անկախ առանձին երկրների կողմից գործադրված ճնշումներից՝ հայկական կողմը հեշտությամբ չի զիջել իր դիրքերը՝ պաշտպանելով իր շահերը։ Անկախ պետերբուրգյան հանդիպման արդյունքից՝ բավական կարեւոր է, որ խնդիրը չդառնա հնարավոր քաղաքական մանիպուլյացիաների առարկա, քանզի նմանատիպ շահարկումները կարող են ստվերել թե՛ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, թե՛ հայ—ռուսական հարաբերությունները։

Նարեկ ՄԻՆԱՍՅԱՆ

10-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO