Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՍՈՑԻՈՒՄ


Ծրագիր առանց հավելյալ ծախսերի

Կենսաթոշակառուների առօրյան կհագենա մշակութային կյանքով

Հայաստանի կենսաթոշակառուներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով այցելելու պետական մշակութային հաստատություններ։ ՀՀ մշակույթի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների ղեկավարների կողմից երեկ ստորագրվեց ծրագրի մեկնարկն ազդարարող համագործակցության հուշագիր։
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նշեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների՝ համերգասրահների եւ թատրոնների տնօրինության հետ հանդիպման արդյունքում որոշել են պետության կողմից աջակցություն ստացող յուրաքանչյուր միջոցառման տոմսերի որոշակի հատվածը տրամադրել կենսաթոշակառուներին։ Հուշագրի մեջ ամրագրվել է տրամադրվող տոմսերի նվազագույն չափաքանակը՝ 2.5 տոկոս, որը կարող է ավելանալ մինչեւ 10—20 տոկոս՝ կախված համերգասրահի եւ դահլիճի հնարավորություններից։ Ծրագիրը մեկնարկում է այսօրվանից։ Տարվա կտրվածքով առնվազն երկու հազար թոշակառու հնարավորություն կունենա այցելելու թատրոն կամ համերգասրահ։
«Ճամփորդելիս հաճախ ենք ունենում այն զգացողությունը, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում թոշակառուները հենց այդ տարիքից են սկսում վայելել կյանքը՝ ճամփորդելով, այցելելով տարբեր մշակութային հաստատություններ եւ օգտվելով պետության ընձեռած այլ հնարավորություններից։ Մենք նույնպես ցանկություն ունեցանք առիթը բաց չթողնել եւ մեր հնարավորությունների սահմաններում արտոնություններ տրամադրել մեր թոշակառուներին»,–ասաց Լ. Մակունցը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հաստատությունների տնօրեններին, ովքեր ուրախությամբ իրենց աջակցությունն են հայտնել այս ծրագրին։ Որոշ մշակութային հաստատությունների կողմից անգամ առաջարկվել է տոմսեր տրամադրել ոչ միայն նախարարության կողմից ֆինանսավորվող, այլեւ իրենց կազմակերպած միջոցառումների համար։
Ծրագիրն իրականացնելու համար պետական բյուջեից հավելյալ միջոցներ չեն պահանջվելու։ Խնդիրը լուծվելու է ներդրվող միջոցների արդյունավետ օգտագործմամբ։ Շատ դեպքերում դահլիճներում ազատ տեղեր են լինեում, այսինքն՝ ծախսված միջոցները հարյուր տոկոսով չեն իրացվում։ Հենց այս տեղերն էլ կտրամադրվեն ծրագրի շահառուներին։ Օրինակ՝ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մինչեւ տարեվերջ կտրամադրի 50 տոմս։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարի խոսքով, այս պահին կենտրոնացած են միայն պետական հաստատությունների վրա, քանի որ որոշել են հավելյալ միջոցներ չծախսել եւ ավելի արդյունավետ դարձնել ներդրվող գումարները։ Նախարարությունը պատրաստ է համագործակցել նաեւ բոլոր այն մասնավոր մշակութային հաստատությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն աջակցել ծրագրին։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը նույնպես ոգեւորված է այս գաղափարը կյանքի կոչելու հնարավորությամբ, քանի որ դրա շնորհիվ կկարողանան որակական փոփոխություն մտցնել մեր ավագ սերնդի կյանքում։ «Մեր պետությունը պետք է ամեն ինչ անի, որ սոցիալական կարգավիճակը խոչընդոտ չհանդիսանա տարբեր խմբերի մասնակցությանը, եւ մեր պետության որդեգրած համերաշխության սկզբունքի մեջ կարողանանք հնարավորություններ գտնել եկամուտների տարբեր բեւեռացման աստիճաններում գտնվող քաղաքացիներին միեւնույն միջավայրում ներառելու համար։ Մեր գերատեսչության առաջնահերթություններից է ներառականությունը։ Երբ խոսում ենք սոցիալական խմբերի մասին, պետք է հասկանանք, որ այստեղ խնդիրները բազմաշերտ են, եւ տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել։ Սա միայն առանձին նախարարության խնդիր չէ, եւ դա է պատճառը, որ մշտապես ձգտում ենք համագործակցել տարբեր գերատեսչությունների հետ, ինչպես այս անգամ մշակույթի նախարարության»,–ասաց Թանդիլյանը՝ շեշտադրում անելով ծրագրի արդյունավետության վրա, երբ միեւնույն ռեսուրսը ծախսելով ստանալու ենք հավելյալ արժեք։
Թեպետ հուշագիրը վերաբերում է միայն տարեցներին, սակայն նպատակ ունեն համակարգը բարեհաջող փորձարկելուց հետո ընդգրկել նաեւ նպաստառու երեխաներին, զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդներին, ինչը մշակութային ներդրում կլինի մեր հասարակության մեջ եւ կստեղծի համերաշխության այն միջավայրը, որտեղ շփումները կախված չեն լինելու սոցիալական կարգավիճակից։ «Մեր պետության քաղաքացիները պետք է պաշտպանված զգան իրենց, եւ Հայաստանը չլինի միայն արտոնյալների, բարձր եկամուտներ ունցող մարդկանց պետություն, այլ այն երկիրը, որտեղ հասարակությունը համերաշխ է, եւ մարդիկ կարողանում են հոգ տանել մեկը մյուսի մասին»,–շեշտեց նա։
Թանդիլյանը մեկնաբանեց տոմսերի տրամադրման ընթացակարգը, որը ժամանակի ընթացքում կարող է փոփոխությունների ենթարկվել՝ պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներով։ Այսպես, տոմսերը հատկացվելու են համերգասրահների եւ թատրոնների կողմից, տեղեկատվությունը մշակույթի նախարարությունից ստանալուց հետո այն փոխանցելու են վարչական շրջանների կառույցներին, որտեղից էլ միջոցառումից առնվազն երեք օր առաջ ընտրանքային ձեւով կապ կհաստատվի թոշակառուների հետ եւ կտեղեկացվի նման հնարավորության մասին, իսկ ցանկության դեպքում կտրամադրվեն տոմսերը։ Ձգտելու են ամեն անգամ տարբեր քաղաքացիների ընդգրկել, ովքեր պետք է իրենց կենսաթոշակի վկայագրով մոտենան հաստատություն՝ իրենց հասանելիք տոմսը ստանալու համար։ Թոշակառուի ցանկության դեպքում սոցիալական աշխատողներն իրենք կարող են փոխանցել տոմսերը։ «Լավ կլինի, որ մեր քաղաքացիները սովորություն ձեւավորեն այցելել մշակութային միջոցառումների եւ իրենց օրն ավելի բովանդակալից դարձնեն»,–նշեց Թանդիլյանը։
Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ մշակութային ՊՈԱԿ—ների տնօրինության կողմից առաջարկ եղավ, թե ինչպիսի ձեւաչափով կարող են ներկայացնել տոմսերը։ Իրենց ունեցած նախկին փորձից ելնելով, անհրաժեշտ են համարում տոմսի վրա մի քանի լեզվով նշել, որ այն վաճառքի ենթակա չէ, որովհետեւ լինում են դեպքեր, երբ նման տոմսերը վաճառվում են անգամ օտարերկրացիներին, ովքեր հայերենին չեն տիրապետում։ Տոմսի վրա նշված է լինելու նաեւ, որ ծրագիրն իրականացվում է երկու նախարարությունների կողմից հատուկ նպատակով, այսինքն՝ եթե թոշակառուն իր տոմսը փոխանցի ոչ թոշակառուի, ապա հսկիչների կողմից այն չի ընդունվի։ Մշակույթի նախարարի պաշտոնակատարը կոչ արեց թոշակառուներին անպայման օգտվել այս հնարավորությունից, քանի որ գիտենք, որ ավանդաբար մեր ծնողները՝ ավագ սերունդը մշտապես հոգ են տանում իրենց երեխաների համար եւ մոռանում են իրենց մասին։ «Հավատացեք՝ մենք ավելի երջանիկ կզգանք մեզ, երբ մեր ավագ սերունդն ապրի լիարժեք եւ երջանիկ կյանքով»,–ընդգծեց Մակունցը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

10-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO