Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Երբ գրիպը չի նահանջում

Մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ

Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային համակարգը եւ մեծացնում սուր շնչառական հիվանդությունների եւ դրանից բխող բարդությունների առաջացման վտանգը։
Սուր շնչառական հիվանդությունները սովորաբար սրանում են ու հաճախակիանում սեզոնայնությամբ պայմանավորված՝ հատկապես աշնանը ու գարնանը։ Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից, սակայն եղանակային փոփոխություններով է հաճախ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությունը։
Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Դրանցից են նաեւ վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդություններ։ Ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ Հարուցիչներն արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝ էնդոտոքսիններ։ Վարակի հարուցիչ կարող են լինել նաեւ կենցաղային իրերը (սպասք, սրբիչ, խաղալիք եւն)։
«Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ սուր շնչառական հիվանդություններով վարակվելու պարագայում երեխաների առավել թիրախային խմբում են 1 տարեկանից բարձր տարիքային խմբում գտնվողները, որոնք հիմնականում նոր են կտրվում մայրական կաթից, ինչը զրկում է նրանց կաթի միջոցով փոխանցվող պաշտպանիչ նշանակությունից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուր է անվանում այն վարակները, որոնք տեւում են մինչեւ 30 oր։ Կան նաեւ քրոնիկ վիճակներ, որոնք սուր չեն, բայց կարող են անհանգստացնել։
Ինֆեկցիա՞ է, գրի՞պ, թե՞ մրսածություն։ Այս հարցերը շատ հաճախ խճճում են եւ ապակողմնորոշում մարդկանց՝ դիմել ինքնաբուժությա՞ն, հակաբիոտիկների՞, թե՞ տեղամասային թերապեւտին։ Ըստ մասնագետների՝ մեծ մասամբ այն ունի վարակային պատճառ, իսկ որոշ դեպքերում ալերգիկ երեւույթներն ընկալվում են որպես մրսածություն։
Եթե վարակային է, ապա ինչպիսի՞ վարակ է հիմքում ընկած։ Հիմնականում այն ունի վիրուսային ծագում։ Իսկ վիրուսները շատ տարբեր են։ Իհարկե, ամենատարածվածը գրիպի վիրուսն է՝ իր A, B1, տիպերով։ Սակայն սուր վարակիչ հիվանդություններից ամենավտանգավորը թոքաբորբն է, որի նախադրյալներն են՝ հաճախաշնչություն, թուլություն, երեխայի մոտ քնկոտության զարգացում, թուլություն, բարձր, կայուն մնացող ջերմություն. սրանք այն նշաններն են, որոնց դեպքում ծնողը պետք է անհապաղ դիմի բժշկի։
Քանի որ այս հիվանդությունների բացարձակ մեծամասնությունը վիրուսային է, ուստի բժիշկները խուրհուրդ են տալիս հակաբիոտիկներ չօգտագործել, դեղորայք տալ միայն ցուցումով, կարեւորել ինֆեկցիաների տարածման կանխարգելումը։
Հակաբիոտիկները ճնշում են ցանկացած մարդու իմունային համակարգը, ավելին, դրանք չեն ազդում վիրուսի վրա։ Դրա համար անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, հեղուկի անսահմանափակ օգտագործում եւ սենյակի հաճախակի օդափոխություն։ Ոմանք նույնիսկ խորհուրդ են տալիս տնային պայմաններում ոչնչացնել վարակի տարածման աղբյուրները՝ մոմ վառել, գազօջախի վրա եփել քացախ կամ եռացնել վարդի ջուր։
Սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանիշներն են անզուսպ փսխումները, այսինքն՝ ցանկացած սնունդ, ջուր դուրս է մղվում, հիվանդը հրաժարվում է սնունդ եւ հեղուկ ընդունելուց, ցնցումներ են ի հայտ գալիս։
Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարությունից, վերջին շրջանում իրականացված լաբորատոր հետազոտությունները փաստում են, որ շրջանառվող վիրուսներից ամենատարածվածը ռինովիրուսներն են, պարագրիպի վիրուսները, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսները, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել եւ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների (ջերմություն, հազ, թքահոսություն) դեպքում դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Միաժամանակ առաջարկվում է հագնվել եղանակին համահունչ, խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոններին, հաճախ օդափոխել փակ տարածքները, հիվանդ լինելու դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին։
Նշենք, որ 2017—2018թթ. գրիպի սեզոնին ընդառաջ նախարարության մասնագետները վերապատրաստվել են բռնկումների կառավարման եւ տեղայնացման աշխատանքներ կազմակերպելու եւ իրականացնելու ուղղությամբ։ Համաճարակաբանների համար կազմակերպված տարեկան աշխատաժողովում ներկայացվել են սեզոնի առանձնահատկությունները։
Վերակենդանացման բաժանմունքների մասնագետների համար կազմակերված սեմինար—դասընթացին մասնակցել են նաեւ միջազգային փորձագետներ։ Այն համապատասխանեցվել է նախարարի հրամանով հաստատված բուժման ուղեցույցներին։ Շարունակում են իրականացվել գրիպի սեզոնի դիմակայմանը վերաբերող՝ նախարարության կողմից հաստատված կանխարգելիչ եւ հակահամաճարակային բոլոր միջոցառումները։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

10-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO