Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԼՂՀ


Ջազի վարպետը Շուշիում

Երեւան ջազ ֆեստը՝ Արցախում

Նախօրեին Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ, Արցախի պետական ջազ նվագախումբն ու հայտնի մոսկվաբնակ հայ, ջազ եւ սոուլ վոկալիստ, երգահան եւ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը «Երեւան ջազ ֆեստն Արցախում» խորագրով համերգով հանդես եկան ջազի սիրահարների առջեւ։
Մոտ մեկուկես ժամ հաճելի պահեր ու անակնկալներ մատուցեցին ներկաներին, ովքեր Շուշի էին եկել Արցախի տարբեր շրջաններից, մայրաքաղաքից, ՀՀ—ից։ Սկզբում գործիքային կատարումով հանդես եկավ Արցախի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանի՝ դաշնամուրի նվագակցությամբ ու գլխավորությամբ։ Հայտնի ու նոր ջազային երգերի կատարումով ներկաներին ոգեւորեցին ու հիշողությունների գիրկն ուղարկեցին երգչուհիներ Տաթեւիկ Բալայանը, Գոհար Ալեքսանյանը, Լիլիթ Ավանեսյանը, երգիչ Մարատ Բալայանը։
Շուշիում Ս. Մանուկյանը մոտ 10 երգ կատարեց, որոնց մի մասի հեղինակն է։ Առավել հուզմունքով հնչեցրեց իր եւ հայտնի մոսկվաբնակ երգիչ, երջանկահիշատակ Անդրեյ Դավիդյանի համատեղ գրած երգը։ Հաղորդավարի այն հարցին՝ ո՞րն է երաժշտի ոգեշնչման հիմնական աղբյուրը, պատասխանեց. «Պետք է սիրել մարդկանց եւ երաժշտությունը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ կյանք է տվել, սեր՝ երաժշտության հանդեպ, 3 զավակ եւ 2 թոռ։ Ահա այս ամենը, որ ինձ ներշնչում են երգել, նվագել»։ Արցախի հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մեր հայրենակցին, ով իր երգերով ու ներկայությամբ մեծ ոգեւորություն պարգեւեց հանդիսատեսին, այնուհետեւ նրան հանձնեց խորհրդանշական նվեր։ Համերգին ներկա էր Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը, ով տեղեկացրեց, որ «Երեւան ջազ ֆեստը» 4 տարվա պատմություն ունի, այս տարի նվիրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80—ամյակին, նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին։ Հավելեց՝ փառատոնը կայացել է Երեւանում, Գյումրիում, եւ անկատար կլիներ, եթե այն տեղի չունենար նաեւ Արցախում՝ մշակութային կենտրոն Շուշիում։
Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գեորգի Մարտիրոսյանը, ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

13-11-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO