Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԼՂՀ


Ավարտվել են մարտական զորավարժությունները

Բանակաշինությունը կշարունակի առաջնահերթ մնալ պետության համար

Ինչպես հայտնի է, ԱՀ պաշտպանության բանակը, տարվա պատրաստության պլանով, նոյեմբերի 6—10—ը, կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ, անցկացրել է մարտական զորավարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել զինվորական միավորումների մարտական պատրաստվածության աստիճանը։ Նոյեմբերի 10—ին կայացած զորավարժությունների ավարտական փուլին, պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանատ Լեւոն Մնացականյանի եւ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, հետեւել է նաեւ հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն հրամանատար Բակո Սահակյանը։
Մարտական հրաձգության զորավարժության թեման նախապես էր հայտնի զինվորականներին, եւ մնում էր «գործնական» ընթացք տալ ստուգատեսին։ Իսկ զորավարժության առաջնահերթություններում մասնավորապես ընդգծվում են հակառակորդի ջախջախումը եւ առաջնագծի վերականգնումը, հարձակման զարգացումը եւ բարենպաստ բնագծերի գրավումը։ Ռազմական գործողությունների ծավալման ողջ ընթացքում, հրետանիով, զրահատեխնիկայով եւ կրակային այլ միջոցներով հայկական զինուժը շարունակ ճնշում էր «հակառակորդին», դիպուկ հարվածներով եւ կրակահերթերով չեզոքացնում օդային կրակակետերը։ Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ զորավարժությունների ժամանակ կիրառվում էին նաեւ հայրենական արտադրության զինատեսակներ։ Մասնավորապես՝ օգտագործում էին հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք նախագծվել եւ թողարկվել են Արցախում։
Դիտակետից զինվորական ստուգատեսին հետեւող հրամանատարությունը, որի համար ռազմական տեսանկյունից տեսանելի եւ «շոշափելի» էին զորավարժություններին ներգրավված յուրաքանչյուր զորամասի մարտական դրսեւորումը եւ զինվորականների «վարքագիծը», փորձում է ամփոփել արդյունքները եւ գնահատականներ տալ նրանց տքնանքին։ Եվ, ինչպես ակնհայտ դարձավ քննարկումներից, բոլոր ստորաբաժանումները պատվով են կատարել իրենց առջեւ դրած խնդիրները։ N զորամասի շտաբի պետ, գնդապետ Արթուր Օհանյանի համոզմամբ՝ բերվել են ռազմական պատրաստության բարձր աստիճանի եւ նախանշված ժամանակահատվածում իրականացրել մարտական բարդ առաջադրանքը։ N զորամասի հրամանատար Կարեն Գրիգորյանն էլ ընդգծեց, թե անցկացված զորավարժությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ «զինված ուժերը պատրաստ են ցանկացած իրավիճակներում կողմնորոշվել, եւ հնարավոր ագրեսիայի դեպքում՝ արժանի հակահարված հասցնել թշնամուն, ներդաշնակորեն վարել մարտը, բարձր բնագծեր նվաճել»։
Ճեպազրույցի ժամանակ իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ՝ ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանատ Լեւոն Մնացականյանը, գոհունակություն արտահայտելով զորավարժությունների վերաբերյալ, նշեց. «Հայկական ուժերը ոչ միայն չեն սահմանափակվել պաշտպանողական մարտերով, այլեւ՝ ըստ նախանշված ուղղությունների, հակահարձակողական ռազմագործողություններ են իրականացրել եւ հակառակորդին մեծ կորստի մատնելով՝ ստիպել նահանջել ելման դիրքեր»։
Չորս փուլերով անցկացված զորախաղերի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի եւ կառավարման մարմինների գործնական ունակությունների բացահայտմանն ու դրսեւորմանը, ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների եւ ծառայությունների միջեւ նպատակային փոխգործողության իրականացմանը։ Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության համար բանակաշինության խնդիրները կշարունակեն մնալ առաջնահերթ, եւ այսուհետ եւս հետեւողական աշխատանքներ կկատարվեն սպառազինությունների արդիականացման, Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-11-2018





21-05-2019
Անկախ դատական համակարգի կայացումը այլընտրանք չունի
Դրան կարող է նպաստել նաեւ դատավորներին «vetting»-ի ենթարկելը



21-05-2019
Բերձորը միացումի կենտրոնն է
1992 թվականի մայիսի 18–ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը։ ...


21-05-2019
Դատավորները համազգեստից դուրս կգա՞ն
Դատական համակարգը առանց ժողովրդի վստահության կշարունակի խոչընդոտել արդարադատությունը



21-05-2019
Հետաքրքրված են տնտեսական կապերի խորացմամբ
Երկկողմ հանդիպումներ Ղազախստանում

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ...


21-05-2019
Քննարկել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում գործող 2 ...


21-05-2019
Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան ...


21-05-2019
Վկայականներ «Փոքրիկ հրեշտակներին»
Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ուսումնական տարին ...



21-05-2019
Միջին Արեւելքի զարգացումները վտանգավոր ընթացք են ստանում
ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում վերջին ...

21-05-2019
Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը
10 հեկտար փորձադաշտում կամ մենք կհաղթենք, ...

21-05-2019
Գենետիկ կոդի մեջ Նարեկացին մեր այցեքարտն է աշխարհում
Վարդատոն՝ նվիրված տիեզերական ...

 
21-05-2019
Հայաստանը պատրաստվում է միջազգային մրցաշարերի
«Գոլդ ջիմի» գավաթի խաղարկությամբ Հայաստանում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO