Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2019
ԱՇԽԱՐՀ


Կշարունկվի՞ նավթի միջազգային շուկայի գնանկումը

Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ սահմանափակումների երկրորդ փուլը, որի թիրախներն Իրանի էներգակիրների արտահանության սահմանափակումները եւ բանկային գործունեություններն են։ Վաշինգտոնը միաժամանակ օտարերկրյա ընկերություններին ու բոլոր երկրներին նախազգուշացրել է, որ պետք է համագործակցության հարցում ընտրություն կատարեն ԱՄՆ—ի եւ Իրանի միջեւ, իսկ վերջինիս ընտրելու դեպքում նրանց դեմ եւս սահմանափկումներ են կիրառվելու։
Ի սկզբանե ԱՄՆ—ը հայտարարել էր, որ նպատակամղված է Իրանի նավթի արտահանությունը զրոյացնել, ինչը, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում նաեւ միջազգային մակարդակով տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը, միջազգային շուկայում նավթի գնաճի հետեւանքներից պետք է դառնար։ Բացի այդ, դա կհանգեցներ նաեւ ԱՄՆ—ում վառելիքի հնարավոր գնաճի, որը բնավ ցանկալի չէր։ Մանավանդ որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, որոնք խոստացել էին արտահանության ծավալները համապատասխանաբար օրական 500 եւ մեկ միլիոն բարելով ավելացնել, ի զորու չէին եղել կատարել իրենց խոստումը։ Թերեւս հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Իրանի նավթի գնորդ 8 երկրներին ժամանակավոր սահմանափակումներից ազատելը։ Բացի այդ, ԱՄՆ—ն Իրաքին եւս, դարձյալ ժամանակավորապես, ազատել է սահմանափակումներից՝ իրանից գազ ներմուծելու հարցում։ Մյուս կողմից՝ Իրանը նույնպես նավթի արտահանության կրճատման դեմ որոշել է ներքին շուկայում մասնավոր հատվածին նավթ վաճառել։ Դեռեւս հոկտեմբերի 27—ին Իրանի ապրանքների բորսայի շուկան հայտարարել է, որ նավթի ազգային ընկերությունը վաճառքի է հանել մեկ միլիոն բարել նավթ։ Հաջորդ օրը նավթի ազգային ընկերությանը հաջողվել է վաճառել 280 հազար բարել նավթ։ Բորսայում առաջարկված նավթի գնորդները կարող են լինել իրանական եւ օտարերկրյա ընկերություններ՝ իրենց տվյալները գրանցելով, եւ գնորդ ընկերությունը կարող է այն արտահանել ցանկացած երկիր, բացառությամբ Իսրայելի։ Նախօրեին առաջարկության երկրորդ փուլում Իրանի նավթի ազգային ընկերությանը հաջողվել է 3 ընկերությունների 700 հազար բարել նավթ վաճառել։ Մյուս կողմից՝ գործնականում էներգակիրների ոլորտում Իրանի դեմ սահմանափակումները թերեւս ավելի մեղմ էին նախօրոք հայտարարվածից։
Եվ ահա, ստեղծված պայմաններում, նոյեմբերի 4—ից հետո միջազգային նավթի շուկայում գնանկման միտում է արձանագրվել, ինչը նոյեմբերի 10—ի դրությամբ հոկտեմբերի սկզբների համեմատությամբ, երբ նավթի կտրուկ գնաճ արձանագրվեց՝ մեկ բարելը կազմեց 85 դոլար, 20 տոկոսով անկում է արձանագրել, ինչը խիստ մտահոգել է նավթ արտահանողներին OPEC—ում ու դրանից դուրս։ Նավթի գնանկումը վերահսկելու նպատակով նշյալ կոմիտեն նոյեմբերի 10—ին Աբու Դաբիում նիստ հրավիրեց, որի օրակարգում 2019թ. նավթի առաջարկի եւ պահանջարկի տեսլականի քննարկումն ու գնանկման կասեցման ուղիներ փնտրելու հարցերն են եղել։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել օրական մեկ միլիոն ու 800 հազար բարելով արտահանության կրճատման վերաբերյալ։ Խնդրո առարկա կոմիտեի հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 5—ին, OPEC—ի անդամ երկրների նավթարդյունաբերության նախարարների 174—րդ նիստի նախօրեին, Վիեննայում։ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Խալիդ ալ Ֆալիհը հայտարարել է, թե դեկտեմբերի 1—ից արտահանությունը 500 հազար բարելով կրճատելու է։
Էներգակիրների ոլորտի փորձագետները շեշտում են, որ գնանկում տեղի է ունեցել երեք կարեւոր հետեւյալ գործոների առկայությամբ՝ ա) ԱՄՆ կիրառած պատժամիջոցները Իրանի դեմ ավելի մեղմ էին հայտարարածի համեմատությամբ, բ) միջազգային շուկայում առաջարկի գերազանցումը՝ մասնավորապես ԱՄՆ—ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի կողմից, գ) միջազգային մակարդակով տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, հատկապես Եվրամիության որոշ երկրներում, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան եւ այլն, ինչը հագեցրել է նավթի միջազգային շուկայում պահանջարկի կրճատմանը։ Իսկ համաշխարհային տնտեսության աճի դանդաղումը գլխավորապես պայմանավորվում է ԱՄՆ—Չինաստան տնտեսական պատերազմով։ Ուստի, քանի դեռ վերոհիշյալ գործոներն առկա են, նավթի գնանկման միտումը թերեւս պահպանվելու է։ Ըստ ամենայնի այդ գործոնները պահպանվելու են, քանզի ԱՄՆ—ը, շիլ եղանակով արդյունահանության աճը մեծացնելով, նպատակամղված է գնանկմանը, ինչը փաստորեն էլ ավելի կնվազեցնի նավթից ստացվող եկամուտը, ինչին ձգտում է ԱՄՆ—ը։ Մյուս կողմից՝ էներգակիրների գնանկումը կգոհացնի ԱՄՆ—ի սպառողին, ինչը խիստ կարեւոր է նախագահական ընտրություններին նախորդող տարում։ Բացի այդ, չնայած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով հայտարարել են, թե Իրանի դեմ կիրառվող տնտեսական ճնշումների նպատակն Իրանի որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականության փոփոխությունն է, այսուհանդերձ, հավանական են համարում նաեւ ճնշումների հետեւանքով Իրանում վարչակարգի փլուզումը՝ շեշտելով, որ Իրանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում, ինչը կարող է հանգեցնել նման փոփոխության։ Այս մասին բարձրաձայնել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, պետքարտուղարությունում ստեղծված իրանական նախաձեռնության խմբի ղեկավար Բրայան Հուքը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Իրանը, անշուշտ, ներկա դրությամբ հայտնվել է տնտեսական գերծանր վիճակում։ Ազգային արժույթը նախորդ տարվա համեմատությամբ արժեզրկվել է գրեթե 70 տոկոսով, իսկ Միջազգային արժույթի հիմնադրամի կանխատեսումների համաձայն հաջորդ տարի սղաճը 34 տոկոս է կազմելու։ Բայց եւ այնպես Իրանում գործող վարչակարգի փլուզման հավանականությունը գրեթե զրոյական է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ սահմանափակումներին դեմ է ողջ աշխարհը, բացառությամբ 2—3 երկրների։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

13-11-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO