Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ներուժ, որը պետք է իրացնել

Հայաստանում գիտական արշավախումբը հայտնաբերել է խաղողի 160 սորտ

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գիտական արշավախումբն ուսումնասիրել է խաղողի սորտերը եւ հայտնաբերել կորած համարվող կամ մինչ այժմ անհայտ 160 սորտ։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը նշեց, որ արշավախումբն այցելություններ է իրականացրել Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր։ Ուսումնասիրությունների նպատակն է ապահովել խաղողի կենսաբազմազանության պահպանումը։
«Ուսումնասիրությունների ընթացքում առանձնացրել ենք սորտեր, որոնց մի մասը մինչ այժմ բացարձակապես անհայտ է եղել, նոր է նկարագրվում, մի մասն էլ ժամանակին ունեցել ենք, սակայն տարբեր պատճառներով կորցրել ենք։ Այդ սորտերը կհավաքագրվեն ազգային կոլեկցիոն այգում եւ կպահպանվեն, հետագայում ներուժը կհստակեցվի գինեգործության ոլորտի համար»,—ասաց Ֆրունզ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հայտնաբերված սորտերից մի քանիսը յուրահատուկ հատկություններ ունեն։ Հայտնաբերված սորտերից երկուսն ունեն ներկված պտղամիս, իսկ գինեգործները կարիք ունեն բարձրարժեք սեւապտուղ սորտերի։ Արդեն մասնավորի մոտ փորձարկում է արվում։
Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը նշեց, որ Հայաստանը շատ հարուստ է խաղողի սորտերով։
«Նախկինում մեծ աշխատանք է տարվել այդ սորտերի հայտնաբերման ուսումնասիրման, կենտրոնացման ուղղությամբ։ Մինչեւ 1992 թվականը կար կոլեկցիոն այգի, որն ընդգրկում էր մոտ 900 սորտ, սակայն հետագայում այն սեփականաշնորհվեց եւ ոչնչացվեց։ 2016 թվականին ստեղծեցինք նոր կոլեկցիոն այգի, որտեղ ընդգրկված է մոտ 300 սորտ։ Այս վերջին ուսումնասիրությունների արդյունքում նոր սորտեր հայտնաբերվեցին, ինչը շատ կարեւոր է։ Մենք պարտավոր ենք այդ սորտերը պահպանել եւ փոխանցել հաջորդ սերնդին»,—ասաց Գագիկ Մելյանը։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խմբի ղեկավար, ԵՊՀ գենետիկայի բջջաբանության ամբիոնի դասախոս Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ, վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում՝ խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրություն։
«Աշխատանքների արդյունքում արդեն կոլեկցիոն այգում գտնվող բոլոր սորտերը գենոտիպավորվել են, յուրաքանչյուր սորտ ունի իր գենետիկական անձնագիրը։ Աշխատելով Գերմանիայում՝ հնարավորություն կար ծանոթանալու եվրոպական տվյալների, եւ մենք կատարեցինք սորտերի նույնականացում»,—ասաց Քրիստինե Մարգարյանը։
Խաղողի սորտերի ուսումնասիրությունները կլինեն շարունակական։ Նախատեսվում է ստեղծել խաղողի սորտերի տեղեկատվական բազա, ինչը կցված է լինելու եվրոպական բազային։
«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է։ Մենք սրանով կարող ենք բարձրացնել մեր սորտերի, խաղողագործության ճանաչելիությունը։ Կային դեպքեր, երբ մեր հայկական սորտերի բնօրրանը եվրոպական բազայում նշված էր Ադրբեջան։ Մեր ստեղծած տվյալների բազան թույլ կտա լուծել նաեւ այդ խնդիրը, եւ մեր սորտերի դիմաց պետք է նշվի՝ Հայաստան»,—ավելացրեց Քրիստինե Մարգարյանը։

13-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO