Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կստեղծվի խաղողի տվյալների բազա

Քայլ, որ կօգնի հայկական սորտերի ճանաչելիության մեծացմանը

Հայաստանում գինեգործության եւ խաղողագործության զարգացման համար գրեթե բոլոր նախապայմանները կան։ Հայաստանի կառավարությունը գինեգործությունը տնտեսության գերակա ճյուղ է որակել դեռեւս տարիներ առաջ, ինչը հնարավորություն է ստեղծել տարեցտարի գինեգործական ճյուղը խթանող միջոցառումների արդյունքում մեծացնելու ոլորտի արտադրանքի ծավալը, ընդլայնելու արտահանման աշխարհագրությունը, մրցակցությունը եւ ճանաչելիությունը։ Սակայն մասնագետների գնահատմամբ՝ միայն գինեգործական արտադրանքի ծավալներն ընդլայնելով չենք կարողանա միջազգային՝ մեզ գոհացնող ճանաչելիության մակարդակն ապահովել։
Նախ առաջարկվում է խաղողի սորտերի ռեեստր ստեղծել, որտեղ գրանցված կլինեն խաղողի այգիներն իրենց սորտերով եւ տեսակներով։ Երբ ունենանք ռեեստր, կադաստրային գրանցում, կկարողանանք ավելի կազմակերպված զարգացնել գինեգործությունը։ Որքան էլ գինի ասելը ասոցացնում ենք հայկական ծագման եւ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող ավանդույթի ու մշակույթի հետ, այդուհանդերձ աշխարհագրական նշումով պիտի հիմնավորվի խաղողի ծագումնաբանությունը, համային համադրելիությունը եւ թե որ այգու խաղողը, որ դաշտի խաղողի հետ է գինի դառնում։ Որից էլ կարող է որոշվել նաեւ գինու արժեքը, որպեսի գնորդը հստակ իմանա, թե իրականում ինչպիսի գինի է գնում, կամ ինչու է այս կամ այն գինին թանկ կամ էժան։
Ուստի այս նպատակով Հայաստանում 2019թ. առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի եվրոպական բազայի հետ։
Այս մասին հայտնի է դարձել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ կատարած այցի ժամանակ։
Նախարարությունում նշել են, որ բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ վերջին երկու տարում մեր երկրում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում։ Ըստ նրանց գնահատականների՝ խաղողի տվյալների բազան կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։
Հայաստանում աճող վայրի խաղողները կարելի է նաեւ ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նախկինում նշել էր, որ խաղողագործության եւ գինեգործության ոլորտի զարգացման համար այս տարի պետք է քարտեզագրվեին խաղողագործական շրջանները, խաղողի տնկարկները, բացահայտվեն խաղողագործական տեղանքները եւ տարածաշրջանները, տրվեն տեղանքների բնութագրերը, խաղողի էնդեմիկ սորտերի պահպանման եւ տարածման համար։
Հիմնադրամը նպատակ ունի բարձրացնել հայկական գինու ճանաչելիության մակարդակը միջազգային ասպարեզում։ Ընկերությունը նախատեսում է հայկական գինին ներկայացնել միջազգային շուկաներում։ Նրա դիտարկմամբ, գինեգործությունը վերջին տարիներին զարգանում է, ինչը նշան է, որ ոլորտում նեդրումներ են արվում։ Իսկ հիմնադրամի աշխատանքները միտված են էլ ավելի մեծացնելու արտահանման ծավալները։ Գինու արտահանման ծավալն անցած տարի 30 տոկոսով ավելացել է։
«Մենք, լինելով հնագույն երկիր, գինեգործական վերածնունդ ենք ապրում, վերջին 10 տարիներին ակտիվ զարգանում է ոլորտը, եւ, ունենալով բարձրորակ գինիներ, ճանաչված չենք ու բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացնում այս ուղղությամբ։ Սա եւս մեկ քայլ է, որը կհանգեցնի մեր սորտի ճանաչելիության վերելքի»,–նշեց Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ խաղողի տնկարանների ստեղծումը կնպաստի էնդեմիկ եւ տեղական խաղողի սորտերի պահպանմանը եւ տարածմանը, եւ Հայաստանը աշխարհագրական նշումներով գինու արտադրություն կունենա։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-11-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO