Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԼՂՀ


Ավելացել է կապիտալ ներդրումների պետական պատվերը

Նախատեսված գումարի չափն այդ մասով աննախադեպ է

Խորհրդարանի վերջերս կայացած նիստում պատգամավորները հավանության արժանացրին քաղաքաշինության նախարարության կապիտալ ներդրումների պետական պատվերը 3 մլրդ 300 մլն դրամով ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա սկզբին կառավարության որոշմամբ հաստատված կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում է 14 մլրդ 200 մլն դրամ։ Հաշվի առնելով որոշ շինությունների շահագործման առաջնահերթությունները, նախարարության առաջարկությամբ, ծրագիրը երկու անգամ փոփոխության ենթարկվեց եւ նախատեսված գումարը ավելացավ եւս 850 մլն դրամի չափով։ Վերջին փոփոխությունից հետո 2018թ. կապիտալ ներդրումները փաստորեն կկազմեն 18 մլրդ 350 մլն դրամ, ինչը, գերատեսչության ղեկավար Կարեն Շահրամանյանի խոսքով, աննախադեպ է, ու սկսած 2008 թվականից՝ նման չափով կապիտալ ներդրումների ծրագիր կառավարության կողմից չի նախատեսվել։ Ըստ նախարարի՝ «հատկացվող նոր գումարների հաշվին հնարավոր կլինի ավարտին հասցնել կիսատ մնացած մի շարք կարեւոր ծրագրեր եւ լուծում տալ շինարարության բնագավառում առկա հրատապ խնդիրներին»։
Անդրադառնալով պետական բյուջեով տնտեսված գումարներին՝ Կ. Շահրամանյանը օրինաչափ է համարում, որ հարկային մուտքերի հաշվին տարեվերջին ավելացվում է կապիտալ ներդրումների պետական ծրագիրը, քանի որ պատերազմից հետո ոլորտում հսկայական ծավալի աշխատանք է կուտակվել։ Նրա հավաստմամբ, «3 մլրդ 300 մլն գումարն ուղղվելու է տարվա ընթացքում տարաժամկետ վճարման պայմանով բնական աղետների հետեւանքով հասցված վնասների վերացմանը եւ շինարարության ոլորտում կատարվող այլ աշխատանքների դիմաց վճարումներին»։ Ընդ որում, հատկացված գումարի մի զգալի մասը (2 մլրդ 140 մլն դրամ) կօգտագործվի ճանապարհների կառուցման եւ վերանորոգման, մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, ինչպես նաեւ առաջնագծում կատարված ինժեներական աշխատանքների ֆինանսավորման նպատակով։
Այդ համատեքստում կարեւորելով Ստեփանակերտի փողոցների բարեկարգման անհրաժեշտությունը, գերատեսչության ղեկավարը նշեց, թե առաջնահերթությունը հաշվի է առնվում՝ նախապես «ձեռքի տակ ունենալով» քաղաքապետարանի կողմից տրամադրված ցուցակները։ Այդ ուղղությամբ վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Նրա խոսքով, 2019թ. եւս քիչ փողոցներ են ընդգրկված կապիտալ ներդրումների ծրագրում։ Կ. Շահրամանյանը հավելեց, թե քայլեր են ձեռնարկվում 5—6 տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները (այդ թվում՝ նաեւ ծայրամասային) բարեկարգ դարձնելու համար։
Նախարարը կապիտալ շինարարության պատվերի շրջանակում է դիտարկում եւ բնակավայրերի ջրամատակարարման աշխատանքների ֆինանսավորման խնդիրը։ Այդ նպատակով կծախսվի 150 մլն դրամ։ Ներկայումս հանրապետության մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մարտունու շրջանի Վարանդա, Հերհեր, Ծովատեղ, Ասկերանի շրջանի Դաշուշեն, Քռասնի, Այգեստան գյուղերում կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ ընթանում են ջրային ցանցի կառուցման աշխատանքները։
Գերատեսչության պատասխանատուն ըստ ոլորտների եւ ուղղությունների մատնանշելով պետբյուջեից կապիտալ ներդրումների պետական պատվերի գումարների ծախսման առաջնահերթությունները, անդրադարձ կատարեց այս տարի ուժեղ քամու եւ կարկտահարման հետեւանքով մայրաքաղաքում առավել տուժած բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների տանիքների վերականգնման խնդրին։ Աղետի հետեւանքով հասցված վնասը հիմնականում վերացվել է։ 92 մլն դրամ կտրամադրվի այդ աշխատանքների դիմաց գոյացած պարտավորությունների մարմանը, 100 մլն դրամ էլ կուղղվի «հանրապետությունում՝ պահանջված շինանյութերի տրամադրման ծրագրին»։
260 մլն դրամ գումար է նախատեսվում տրամադրել ճանապարհների բարեկարգման, սպասարկման, սանմաքրման, կանաչապատման, ջրամատակարարման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Առանձնակի ուշադրություն կդարձվի Ստեփանակերտ—Գորիս եւ Մարտակերտ—Վարդենիս ավտոճանապարհի սպասարկմանը՝ հատկապես ձմռան ամիսներին, «հաշվի առնելով որոշ տարածքներում՝ բարդ ռելիեֆի առկայությունը»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

14-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO