Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հերթական ճեպազրույցը

Երեկ տեղի է ունեցել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը, որի ընթացքում նա ամփոփել է անցնող շաբաթը եւ ներկայացրել առաջիկայում սպասվող պաշտոնական իրադարձություններն ու այցերը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
ԱԳՆ մամուլի խոսնակը նաեւ պատասխանել է լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամկետները դեռեւս հստակեցված չեն։
Իրանի նկատմամբ պատժամիջոցների ֆոնին Հայաստանի վնասները մեղմելու ուղղությամբ դիվանագիտական ինչ աշխատանք է տարվում։ «Ուշադրությամբ հետեւում ենք Իրանի շուրջ պատժամիջոցների կիրառմամբ ստեղծված զարգացումներին, եւ արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր։ Ես ուղղակի այս փուլում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք վարում գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ՝ հստակորեն ներկայացնելու մեզ հուզող բոլոր հարցերը եւ բացատրելու մեր գործողությունների տրամաբանությունը»,–ասել է Աննա Նաղդալյանը։
Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանի ճակատագրին՝ նա նշել է, որ ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական ինչ—որ բեմականացում իրականացնել տեսախցիկների առջեւ՝ վերջինիս ներկայացնելու որպես դիվերսանտի։ «Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով գործում ներգրավել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, որը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Եվ ամբողջ այս ֆարսը հետապնդում է մի նպատակ. այն է՝ անմեղ, առողջական խնդիրներ ունեցող մարդուն ներկայացնել որպես հանցագործ եւ որոշակի հավասարության նշան դնել ծանր հանցագործություն իրականացրած դիվերսանտների միջեւ»,–ասել է նա։
Նաեւ հավելել է, որ ԱԳՆ կողմից համապատասխան աշխատանքներ տարվում են, եւ մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում։
Լրագրողները հետաքրքրվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակով։ ԱԳՆ մամուլի խոսնակը ի պատասխան նշել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռեւս բավական քննարկումների անհրաժեշտություն կա, որ ՀԱՊԿ–ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու։
«Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ—ին, նոյեմբերի 8—ի իրադրությանը, նշեմ, որ Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է կառույցի ամրապնդումը եւ արդյունավետության բարձրացումը։ Եվ սա չի սահմանվում միայն գլխավոր քարտուղարի հարցով։ Սա սահմանվում է վեց պետությունների միասնականությամբ եւ հանձնառությամբ, եւ մենք այս ամբողջ իրադրությունը գնահատում ենք հենց այդ համատեքստում։ ՀԱՊԿ—ն «երիտասարդ» կառույց է, որը գտնվում է իր կայացման փուլում, եւ մենք՝ վեց պետություններս, պետք է հանձնառու լինենք շարունակական ջանքեր գործադրելուն, որոնք ուղղված են կառույցի ամրապնդմանը եւ արդյունավետության բարձրացմանը։ ՀԱՊԿ—ի օրակարգը շատ ավելի լայն է, քան այն փորձվում է հիմա ներկայացվել»,–ասել է նա։
Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ գլխավոր քարտուղարի հարցը տեղափոխվել է դեկտեմբերի 6—ին, եւ այս հարցի շուրջ քննարկումները, խորհրդակցությունները շարունակվելու են։
«Հայաստանը՝ որպես երկիր, որը իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման մեջ, լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ որպես պետություն ավարտելու գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը։ Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ—իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի՝ պաշտոնի վաղաժամ դադարեցման հետ»,–հավելել է նա։
Աննա Նաղդալյանը հաստատել է, որ օպերատիվ կապը հայ—ադրբեջանական ռազմական գերատեսչությունների միջեւ պահպանվում է։
Ինչ վերաբերում է հայ—ամերիկյան հարաբերություններին, ապա, ըստ խոսնակի, դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա. «Մենք քայլեր ենք ձեռնարկում հայ—ամերիկյան գործընկերային հարաբերություններն առավել խորացնելու, զարգացնելու ուղղությամբ եւ այդ առումով, որպես հանգրվանային կարող ենք համարել պարոն Բոլթոնի այցը Հայաստան, որը մեզ հնարավորություն տվեց քննարկելու հայ—ամերիկյան հարաբերությունների երկկողմ օրակարգին, հետագա քայլերին, ինչպես նաեւ միջազգային օրակարգին առնչվող հարցեր, համադրելու մեր դիրքորոշումները, ներկայացնելու մեր գործողությունների տրամաբանությունը, հասկանալու իրենց գործողությունները եւ հաստատելու առաջին նման բարձր մակարդակի շփումը երկու երկրների ղեկավարության միջեւ։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես բազմիցս ենք նշել, հայաստանամետ է եւ հայամետ, եւ ըստ այդ տրամաբանության էլ իրականացվում են Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները եւ գործողությունները։ Սակայն մենք մեր արտաքին քաղաքական օրակարգը երբեւէ չենք պայմանավորել որեւէ երկրով կամ երբեւէ չենք ուղղել որեւէ երկրի դեմ։ Մեր արտաքին քաղաքական օրակարգում մեր ժողովուրդն է եւ պատասխանատվությունը մեր ժողովրդի առջեւ է»։
Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ սկանդալային հրապարակումների թիրախ դառնալու մասին հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը ասել է, որ մեր ԱԳՆ—ն դիմել Գերմանիայի պատկան մարմիններին՝ ճշտելու այդ պնդումների հավաստիությունը. «Մենք հաստատում ենք, որ Գերմանիայում որեւէ տեղեկություն չկա հետաքննության մասին, որը վերաբերում է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։ Բեռլինի երկրամասային դատարանը համապատասխան վճիռ էր կայացրել, որի հիման վրա գերմանական «Շպիգել» եւ MRD լրատվականների կայքերից հեռացվել են բոլոր այն ձեւակերպումները, որոնք դատարանի վճռում ներառված են եւ վերաբերում են ՀՀ դեսպանին։ Դրանք նաեւ հանվել են այդ տեղեկատվությունն արտատպած բոլոր գերմանական կայքերից, եւ դա վերաբերում է բոլոր այն կայքերին, որոնք հղում անելով այդ երկու լրատվամիջոցներին, արտատպել են այդ տեղեկատվությունը։
Նշեմ պարզապես, որ Բեռլինում ՀՀ դեսպանության բնականոն գործունեության խաթարմանն ուղղված այդ միջադեպը որեւէ ազդեցություն չի ունեցել, եւ մենք լիարժեք վստահությամբ շարունակում ենք մեր քայլերը՝ ուղղված Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ կարեւոր օրակարգի առաջմղմանը, ամրապնդմանն ու առավել հարստացմանը»։

14-11-2018





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO