Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հիվանդություն, որ դարձել է վերահսկելի

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

Շաքարային դիաբետը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից եւ քաղցկեղից հետո։ Այն չունի ո՛չ սեռային եւ ո՛չ տարիքային սահմանափակում, սակայն առավել տարածում ունի կանանց շրջանում։ Շաքարախտը, էնդոկրին՝ ներզատական համակարգի գործունեության խանգարման դրսեւորում է, որի առաջացումը կապված է գլյուկոզայի յուրացման խանգարման հետ, ինչն էլ իր հերթին կախված է ինսուլին հորմոնների անբավարարությունից։ Արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիա՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացում։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է կամ էլ երկուսը միասին։
Հիվանդությանը բնորոշ են քրոնիկական ընթացքը, ինչպես նաեւ նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները՝ ածխաջրածնային, սպիտակուցային ճարպային եւ այլ։
Շաքարախտի միջազգային ֆեդերացիան եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդության տարածման սպառնալիքը կանխարգելելու եւ դրա դեմ պայքարը համակարգելու նպատակով 1991–ից նոյեմբերի 14—ը սահմանել են Շաքարային դիաբետի համաշխարհային օր։
Ըստ որոշ փաստարկների, առաջին անգամ շաքարախտով տառապող 14—ամյա տղայի կյանք է հաջողվել փրկել դեռեւս 1922թ.՝ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանթինգի շնորհիվ։ Նրա միջոցով ինսուլին է ներարկվել տղային, որի շնորհիվ այս դեղամիջոցը արտոնագրվել է որպես շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց, իսկ 1922թ. վերջին նոր ինսուլինը հայտնվել է համաշխարհային շուկայում, մինչդեռ դարեր շարունակ մարդկությանն անհայտ են եղել ծանր այս հիվանդության դեմ պայքարի միջոցները։ Այս ախտորոշմամբ հիվանդները չէին էլ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է հիվանդությունից ապաքինվել ինսուլին հորմոնի օգնությամբ, որն օգնում է յուրացնել գլյուկոզան։ Այս բացահատման շնորհիվ կանադացի գիտնականը կարողացավ միլիոնավոր կյանքեր փրկել։ Ուստի շաքարախտի դեմ պայքարը ՄԱԿ—ի հովանու ներքո նշվում է 2007թ. նոյեմբերի 14—ից՝ ի՝ պատիվ կանադացի գիտնական Բանթինգի, որը ծնվել էր 1891թ. այդ օրը։
Որքան էլ շաքարախտն այսօր համարվում է անբուժելի հիվանդություն, սակայն ինսուլին հորմոնի շնորհիվ բժշկությունը կարողանում է վերահսկողության տակ պահել հիվանդությունը եւ կանխարգելել հիվանդության հետեւանքով ի հայտ եկող մյուս ախտանիշները։
Սովորաբար մասնագետները տարանջատում են դիաբետի 2 տարատեսակ՝ առաջին եւ երկրորդ տիպի, եւ հղիության շաքարային դիաբետ։ Ներկայումս շատացել են առաջին տիպին պատկանող հիվանդները, որոնց խմբում հիմնականում երեխաներն են՝ պայմանավորված ժառանգականության գործոնով։ Առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների խաթարված աշխատանքի արդյունքում երեխաների օրգանիզմում ինսուլինի պակաս է նկատվում, ինչի հետեւանքով արյան բաղադրությունում բարձրանում է գլյուկոզայի մակարդակը։ 2—րդ տիպի դիաբետի առաջացումը մասնագետները կապում են մարդու կենսակերպի հետ։
Շաքարային դիաբետի առաջացման նախանշանները, ըստ բժիշկների, մի քանիսն են՝ ծարավի զգացումը, մաշկի, հատկապես արմունկների շրջանում չորությունը, գունատությունը, առատ եւ հատկապես սառը քրտնարտադրությունը, նյարդագրգիռ վիճակը եւ այլն։ Իսկ առաջացման պատճառներից նախանշվում են մի քանիսը՝ սխալ ապրելակերպ, ճարպակալում, սթրեսներ, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խաթարում...
Շաքարային դիաբետ ախտորոշմամբ հիվանդների թիվը, ցավոք, չի նվազում։ Միտումը նույնն է նաեւ Հայաստանում։ Մասնագիտական գնահատականների համաձայն, եթե 2000թ. սկզբներին գրանցվում էր 1000 նոր դեպք, ապա թիվը վերջին մեկ–երկու տարում չի նվազել, նույնիսկ ավելացել է։ Հայաստանում հիվանդների ընդհանուր թիվը մոտավորապես 73—75 հազար է, որից ինսուլինակախյալ է մոտ 11 հազարը։ Այս բարձր ցուցանիշը պայմանավորված է գենետիկ նախատրամադրվածությամբ եւ ոչ ճիշտ ապրելակերպով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ։ Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5%, եւ միտում ունի ավելանալու՝ հատկապես ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում։
ՀՀ առողջապահության նախարարությունը 2018 թ. համար կանխատեսել էր դիաբետով հիվանդների 8% աճ՝ 2017թ. համեմատ։ Ըստ «Առողջություն եւ առողջապահություն 2017» վիճակագրական տարեգրքի՝ Հայաստանում 15 տարեկան եւ բարձր տարիքային խմբում շաքարային դիաբետով հիվանդների ընդհանուր թիվը 1990թ. համեմատ 2016 թ. աճել է ավելի քան երկու անգամ՝ 35 500—ից դառնալով 82 336։
Աճել է նաեւ 0—14 տարիքային խմբում շաքարային դիաբետով հիվանդների ընդհանուր թիվը՝ 197—ից դառնալով 335։ 100 000 բնակչի հաշվով այս տարիքային խմբում հիվանդների թիվը 1990 թ. համեմատ աճել է ավելի քան երեք անգամ՝ 18.2—ից դառնալով 56.1։
Շաքարախտը ժամանակին բացահայտելու եւ հետագա ընթացքը կանխարգելելու նպատակով 2014–ից ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրեց սքրինինգային ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է, քանի որ ախտանիշը ի հայտ է գալիս մարդու մոտ ոչ վաղ փուլում։
Ծրագիրը, որը գործարկվեց 2015–ից, բաղկացած է երեք առավել տարածված եւ առանցքային հիմնախնդիր հանդիսացող հիվանդություններից, դրանք են՝ զարկերակային գերճնշմանն ուղղված սքրինինգ հետազոտությունները, որոնք անցկացվում են 35—68 տարեկան ՀՀ բնակիչների շրջանում, արգանդի պարանոցի կամ վզիկի քաղցկեղի սքրինինգ ՊԱՊ թեստավորումը, որն իրականացվում է 30—68 տարեկան կանանց շրջանում, եւ շաքարային դիաբետի սքրինինգ հետազոտությունը, որն իրականացվում է 35—68 տարեկան ՀՀ բնակիչների շրջանում։
Ինֆորմացիոն արշավներով նախարարությունը հաճախ է կոչ անում հասարակությանը հետազոտվել սքրինգների միջոցով շաքարախտը վաղ շրջանում բացահայտելու նպատակով։ Ի դեպ, բոլոր առաջնային ամբուլատոր օղակներում, պոլիկլինիկաներում, այդ թվում նաեւ մարզային, սքրինինգները պարտադիր բնույթի են։
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների եւ երիտասարդների բուժումը իրականացվում է միջազգայնորեն ընդունված առաջադեմ ուղեցույցներով։
«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱՆ—ն արդեն շուրջ 2 տարի է Հայաստանի եւ Արցախի դիաբետ ունեցող բոլոր երեխաներին եւ երիտասարդներին ապահովում է գերկարճատեւ ինսուլինային անալոգով։ Նրանք արդեն ապահովվում են նաեւ երկարատեւ ազդեցության ինսուլինային անալոգով։ Այս երկու ինսուլինների համակցումը ներկայումս համարվում է առաջին տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ եւ ժամանակակից մեթոդը։
Այս մեթոդի կիրառման շնորհիվ կրկնակի պակասում է ներարկումների անհրաժեշտությունը, բարելավվում երեխաների եւ երիտասարդների կյանքի որակը։ Նման բուժման շնորհիվ նվազում է դիաբետի սուր բարդությունների առաջացման հաճախականությունը, կանխարգելվում են քրոնիկ բարդությունները։ Արդյունքում՝ տնտեսվում են դրանց բուժման համար անհրաժեշտ պետական ֆինանսական միջոցները։ Առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովվում են ինսուլինային գրիչ—ներարկիչներով եւ դրանց ասեղներով։ Բուժման արդյունավետությունը չափվում է հատուկ սարքերի եւ թեստ—երիզների միջոցով, տրվում է հստակ գնահատական։
Նշենք, որ բացի միջազգայնորեն ընդունված ուղեցույցներից, ժողովրդական բժշկությունը եւս իր մոտեցումներն ունի արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու առումով։ Որպես լավագույն մեթոդ խորհուրդ է տրվում օգտագործել հալվեի հյութը, որը կարելի է ստանալ բույսի ճյուղերից։
Հավելենք, որ հիվանդության անարդյունավետ բուժման պարագայում դիաբետը կարող է հանգեցնել օրգան համակարգերի ֆունկցիաների խաթարման, սրտանոթային հիվանդությունների առաջացման եւ այլն։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

14-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO