Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԵՐԵՎԱՆ


Մեր արժեքների նկատմամբ վերաբերմունք է փոխվել

Նոր մոտեցմամբ կապահովվի «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի իրականացումը

Աշխարհի հնագույն քաղաքների ճարտարապետական համապատկերում կարեւոր տեղ են զբաղեցնում այն հատվածները, որոնցում գտնվում են պատմական արժեք ներկայացնող շենք—շինությունները, հուշարձանները։ Պատմական կոլորիտը մի քանի գործառույթ է կատարում. վկայում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական աստիճանի, սերունդների ժառանգականությունը պահպանելու, ավանդույթներ ունենալու ու դրանք հարգելու պատրաստակամության մասին, եւ միով բանիվ զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ դրանով իսկ նաեւ տնտեսական մեծ օգուտներ բերելով։ Մեզանում կարծես թե մի պահ այս ամենի գիտակցումը մղվեց ետին պլան։ Բարեբախտաբար արդեն քայլեր են արվում ճարտարապետական ձեւախեղումներ այլեւս թույլ չտալու ուղղությամբ։
Օրեր առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետը հայտարարել էր, որ այսուհետեւ ճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքերը չեն քանդվելու։ Երեկ կառավարությունը վերահաստատել է այս մոտեցումը։ Կառավարության նիստում քննարկվել է «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի իրականացման հարցը։ Կարեւորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք պետք է աշխատենք, որ այն իրականացվի։ Այնտեղ կա նաեւ ճարտարապետական հուշարձան հանդիսացող 8 միավոր շենք։ Մեր քաղաքականությունն այն է, որ դրանք որեւէ կերպ չպետք է վնասվեն։ Բնականաբար չեմ խոսում դրանք քանդելու մասին։ Ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որ նախագիծն այնպես վերափոխվի, որպեսզի հուշարձանները մնան անձեռնմխելի, եւ նախագիծն իրականացվի»։
Այսինքն՝ ձեւավորվում է նոր մոտեցում, ոչ թե տեղանքը հարմարեցնել ճարտարապետական առաջարկին ու նախագծին, այլ հակառակ՝ նախագիծը մշակել տվյալ վայրում առկա քաղաքաշինական իրավիճակը հաշվի առնելով։ Դրանից վստահաբար կշահեն ե՛ւ քաղաքը, ե՛ւ բնակիչները, ե՛ւ քաղաքի հյուրերը։

16-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO