Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՇԽԱՐՀ


Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը

Թուրքալեզու երկրների համագործակցության կազմակերպությունը (ԹԵՀԿ), առավելապես Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով, որոնք համաթյուրքականության գաղափարախոսության կողմնակիցներ են, ձեւավորվել է 2009թ.։ ԹԵՀԿ—ի անդամ երկրներն են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը Ղրղըզստանն ու Թուրքմենստանը։
Նախօրեին Բիշքեկում տեղի է ունեցել ԹԵՀԿ անդամ երկրների անվտանգության կառույցների ղեկավարների 21—րդ համաժողովը, որտեղ Ադրբեջանի անվտանգության նախարար Մադադ Գուլիեւն իր ելույթում խիստ կարեւորել է իսլամ—արմատականության վտանգը տարածաշրջանում։ Նա շեշտել է, որ միջինարեւելյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեեւ ներկա դրությամբ Իրաքում եւ Սիրիայում բուռն բախումներն ավարտվել են։ Ապա հավելել է, որ իսլամ—ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումներն այժմ ջանքեր են գործադրում իրենց մասնաճյուղերը ստեղծել տարածաշրջանից դուրս։ Գուլիեւն ընդգծել է, որ միջազգային ահաբեկչական այդ խմբավորումները ջանք չեն խնայում Ադրբեջանն անկայունացնելու, քաղաքական ու հասարակական իրավիճակը խարխլելու ուղղությամբ։ Նա ընթացիկ տարվա հուլիսին Գյանջայում տեղի ունեցած դեպքերը դրա վառ օրինակը համարելով, երեւույթի դեմ պայքարում խիստ կարեւորել է այդ ոլորտում անդամ երկրների եւ միջազգային մակարդակով փորձի փոխանակումն ու համագործակցությունը։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ԹԵՀԿ անդամ երկրների անվտանգության կառույցների ղեկավարների 21—րդ համաժողովը այս ոլորտում համագործակցության եւ համատեղ պայքարի հարցում դրական ազդեցություն կունենա։ Հատկանշական է, որ Գյանջայի դեպքերում որոշ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներ տեղի ունեցածը վերագրեցին օտարերկրյա միջամտություններին եւ առաջին հերթին Իրանին, նշելով, որ գլխավոր դերակատար Յունես Սաֆարովը նպատակամղված է եղել Ադրբեջանում Իրանի օրինակով իսլամական հանրապետություն ստեղծել։
Համաթյուրքականության ծնունդ ու այդ գաղափարով տոգորված Ադրբեջանը ԹԵՀԿ—ի անդամ միակ շիա երկիրն է, որի բնակչության 80—85 տոկոսը շիաներ են։ Բաքուն անկախությունից հետո մշտապես լուրջ պայքար է մղել շիաների հնարավոր ակտիվության դեմ, անգամ արգելել Իրանի հոգեւոր կենտրոններում ուսումնառությունը։ Ահավասիկ, 2017թ. կառավարությունը Բաքվում շիաների «Մահդիա» կոչվող կրոնական կենտրոնը փակեց, որի հոգեւորականներն ուսանել էին Ղոմում եւ շուրջ 17 տարի գործունեություն ծավալել նաեւ ընդդեմ վահաբականության։ Մյուս կողմից՝ դեռեւս անցյալ դարի 90—ականների սկզբներից Պարսից ծոցի արաբական երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, Քուվեյթը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, բարեգործական գործունեության անվան ներքո վահաբականության լուրջ քարոզչություն են իրականացրել։ Բացի այդ, առավել ակտիվ քարոզչություն են տարել նաեւ Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում հոգեւոր կրթություն ստացած ադրբեջանցիները, ինչին, բնականաբար, դեմ չեն եղել իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտում են կրճատել շիա հոգեւորականների ազդեցությունը երկրում, կարեւորելով աշխարհիկությունը համաթյուրքականության գաղափարխոսությամբ ու «Մեծ Ադրբեջան» ստեղծելու քարոզչությամբ։ Ուստի Բաքուն ղարաբաղյան հիմնահարցին նաեւ կրոնական երանգ տալու եւ շահարկելու նպատակով իսլամական գործոնը կարեւորում է միայն իսլամական երկրների հետ հարաբերություններում ու կազմակերպություններում։ Արդյունքում Ադրբեջանում ձեւավորվել է նաեւ վահաբասալաֆիական համայնք, որոնց ներկայացուցիչներից, տարբեր տվյալների համաձայն, շուրջ 1200 մարդ Սիրիայում ու Իրաքում անդամակցել են «Իսլամական պետությանը», իսկ այժմ հիշյալ երկրներից աստիճանաբար դուրս են մղվում ալկայիդականներն ու դաիշականները։ Ուստի դրանց օտարերկրյա անդամները, հարկադրված վերադառնալով հայրենիք, գործունեություն են ծավալելու իրենց երկրներում։ Այս առնչությամբ հատկանշական է, որ ԻՊ—ի ուժերում առավել մարտունակն ու դաժանն են համարվում «կովկասյան» խմբերը, ի դեմս չեչենների, որոնք էլ, ինչպես նշում են միջազգային ԶԼՄ–ները, զինավարժում են այլ երկրների ներկայացուցիչների եւ սերտ հարաբերություններ ունեն ադրբեջանցիների հետ։ Հետեւաբար ադրբեջանցի դաիշականները հայրենիք վերադառնալով, թերեւս ավելի մեծ սպառնալիք կարող են հանդիսանալ գործող վարչակարգի համար։ Բացառված չէ նաեւ, որ Գուլիեւը նկատի է ունեցել այս սպառնալիքը, որը սպառնում է ԹԵՀԿ—ի բոլոր անդամներին, սակայն ցանկացել է ավելի ցայտուն ներկայացնել շիականության վտանգը։ Դա են վկայում նաեւ Բաքվում ադրբեջանցի դաիշականների երբեմն—երբեմն ձերբակալությունները, այդ թվում՝ 2016թ. Սիրիայից վերադարձած Հաջիեւի ու Այուբովի ձերբակալությունները, որոնց խոստովանությունները ցույց են տվել նրանց գործունեության ծավալներն Ադրբեջանում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

16-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO