Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Անտեսված երեխա չպետք է լինի

«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները

Բեատրիսը «Մուրացան» հիվանդանոցում բուժում ստանալու մասին մտածելիս չէր պատկերացրել, որ այնտեղ օրերը հագեցած պիտի անցնեին հաճելի, օգտակար եւ ուսուցողական դասերով։ Խաղաթերապիայում կարդացել էր «Փոքրիկ իշխանը» գիրքն ու ինչպես ինքն է ոգեւորությամբ նշում՝ տպավորված նկարում էր։ Այս պահին էլ վրձինը ձեռքին է, շտապում է կերպարներին կյանքի կոչել։ Ստեղծագործության մեջ ամենից շատը Փոքրիկ իշխանին է հավանել, ով իր պատկերացումներում՝ փորձում էր բացահայտել աշխարհն ու մարդուն։ «Նրա բարությունը, միամտությունն ու խելոքությունն է ինձ դուր եկել, անսովոր փոքրիկ է»,–ասում է 10—ամյա նկարչուհին եւ շտապում ավարտին հասցնել աշխատանքը։
Բեատրիսի նման «Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող տասնյակ երեխաներ երեկ ԵՊԲՀ—ի ուսանողների կազմակերպած ցուցահանդեսին ներկայացրեցին իրենց նկարներն ու ձեռագործ աշխատանքները։ Միայն վառ գույներ, արեւ, ծաղիկներ. թե ինչու, հիվանդանոցի հոգեբան Ռուզաննա Շավրեշյանը մեկնաբանում է. «Նկարչությունը հոգեբանության մեջ երեխաների հետ աշխատելու թերապեւտիկ միջոցներից մեկն է։ Յուրաքանչյուր նկարի մեջ երեխան դնում է խնդիր։ Այդ խնդրի հաղթահարման լուծումները փորձում ենք գտնել արվեստի միջոցով։ Երբ նկարը բացասական է լինում, աշխատում ենք փոխել երեխայի տրամադրությունը՝ նոր նկարներ նկարելով, ելքեր որոնելով։ Սա հիվանդանոցային առօրյայից կտրվելու շատ լավ միջոց է։ Բուժվող երեխայի համար օրը կազմակերպում ենք այնպես, որ նա իրեն զգում է ինչպես տանը, դպրոցում կամ ընկերական միջավայրում։ Երեխաների հետ աշխատելու մեթոդներից են նաեւ կավաթերապիան եւ հեքիաթաթերապիան, որը իրենց կհետաքրքրի, եւ որով կկարողանան «բացել» իրենց ներաշխարհը»։ Հոգեբանն ասում է, որ նկարի միջոցով նաեւ հասկանում են, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում փոքրիկը։ «Հուզիչ աշխատանքներ շատ կան։ Տեսնում եք այն ծաղիկները. երբ Անիին բերեցին մեզ մոտ, նա ուներ մահվան վախեր։ Մտածում էր՝ մայրիկին կկորցնի։ Ասաց, որ իր մեջ նկարելու ցանկություն է առաջացել, տվեցինք պարագաները եւ ստացանք այս գեղեցիկ կտավը»,–ցուցադրված աշխատանքներից մեկի մասին է խոսում Շավրեշյանը։ Նկարները հիմնականում նկարվել են հիվանդանոցի խաղաթերապիայի սենյակում եւ պալատներում։ Այն փոքրիկները, ովքեր չեն կարողանում բուժման ընթացքում դուրս գալ հիվանդասենյակից, նրանց ժամանցը կազմակերպվում է պալատներում։ Շավրեշյանը նկատում է՝ բոլոր բաժանմունքների երեխաների նկարներն իրարից ակնհայտ տարբերվում են գույներով եւ սիմվոլիկաներով։ Նմանատիպ ցուցադրություն տարին մեկ անգամ կազմակերպվում է։
Անին, ում մասին պատմում էր հոգեբանը, մեզ հետ զրույցում ասաց, որ վախերն այլեւս իրեն չեն անհանգստացնում, նկարչությունն իր ներսից հանել է այն, ինչը մի ժամանակ փոքրիկին մղձավանջ էր թվում. «Ես չգիտեի, որ ընկեր Ռուզանը հոգեբան է։ Երբ մի փոքր միասին աշխատեցինք, ասացի, որ ունեմ երազանք եւ ուզում եմ նկարել սովորել, նկարչուհի դառնալ։ Բերեցի ներկերս, տրամադրեցին ինձ թղթեր եւ սկսեցի այն ծաղիկները նկարել, որոնց մասին նա Ձեզ պատմում էր»։
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Նա, շրջելով ցուցասրահներում եւ ծանոթանալով երեխաների հետ, լրագրողներին ասաց. «Օրը շատ եմ կարեւորում եւ կարծում եմ, որ ավելին պետք է անենք այն երեխաների համար, ովքեր ունեն առողջական խնդիրներ։ Նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում եւ ուրախանալու առիթներ շատ ունենան։ Պարտավոր ենք, բացի բուժումից, այսպիսի պայմաններ նրանց համար հաճախ ստեղծել։ Հիմա մտածում եւ պլանավորում ենք առաջիկայում կազմակերպել ավելի մեծ միջոցառում»։
Հիվանդանոցի ընդհանուր թերապիայի բաժանմունքի աշխատակից Հեղինե Թորոսյանը նախաձեռնությունը դրական է գնահատում։ Ասում է՝ ամենակարեւորն այն է, որ բժիշկների վերաբերմունքն է փոխվել երեխաների նկատմամբ. «Մենք նրանց չենք նայում որպես հիվանդների»։
Միջոցառումը համընկել էր նաեւ «Շաքարային դիաբետի դեմ պայքարի» միջազգային օրվա հետ։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, խոսքն ուղղելով ծնողներին եւ լրատվական միջոցներին, հորդորեց հնարավորինս զերծ պահել փոքրիկներին սթրեսային ապրումներից։ «Աշխարհի բոլոր առողջապահական մարմինները զբաղվում են դիաբետով։ Այն դեռեւս զարգացման փուլում է, պետք է պարզ եւ շիտակ լինենք այս հարցում։ Սիրելի երեխաներ, մեր բոլորի այսօրվա մտահոգությունն ու խնդիրն է այնպես անել, որ մանկական տարիքում ձեռք բերած հիվանդությունները երբեւէ ձեզ համար չդառնան խարան։ Չկան հիվանդ եւ առողջ երեխաներ, բոլորը մերն են, բոլորը հավասար են։ Պետք է լինեն լիարժեք եւ երջանիկ։ Գունազարդ լինի ձեր ապագան, այնպես, ինչպես պատկերել եք նկարներում։ Երբեւէ այս հիվանդության հետ կապված չունենաք որեւէ մտահոգություն, մենք ամուր կանգնած ենք ձեր կողքին։ Ե՛ւ որպես ծնող, ե՛ւ որպես բժիշկ շատ կցանկանայի, որ այս կենտրոնն իր բարի ավանդույթները շարունակի»,–նշեց Մուրադյանը։
«Դիաբետով ապրելն ավելի հեշտ է, քան երբ դու առողջ ես»,–նկատեց 12—ամյա Անահիտ Բաբախանյանը, ով երկար տարիներ է բուժում ստանում հիվանդանոցում։ Որոշել է դառնալ բժշկուհի։ Ասում է՝ շատ բան գիտի այս հիվանդության մասին եւ ունեցած գիտելիքներով էլ երեք անգամ մրցանակի է արժանացել։ «Դիաբետով ապրելը հեշտ է, որովհետեւ այդ ժամանակ դու կարգավորում ես նաեւ քո սննդակարգը, հետեւում քո կազմվածքին։ Անկանոն չես սնվում, ավելորդ բաներով չես վնասում օրգանիզմդ։ Սննդային սահմանափակում էլ չկա, դիաբետ ունեցող մարդը կարող է ուտել ամեն ինչ, պարզապես փոքր չափաբաժնով՝ հաշվելով հացային միավորները, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան»,–մեկնաբանեց փոքրիկ բժշկուհին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

16-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO