Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԼՂՀ


«Իմ սեր, իմ հայրենիք»

Այս խորագիրն է կրում բերդաքաղաքում բացված ցուցահանդեսը

Երեկ Շուշիի կերպարվեստի թանգարանում դարձյալ տոնական տրամադրություն էր։ Իսկ խանդավառվելու առիթը հավաքվածներին, արվեստի սիրահարներին ընձեռել էին Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողները՝ նախագծի հեղինակ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադայի գլխավորությամբ։
Ցուցահանդեսին ներկայացված էր 12 հեղինակի շուրջ 70 աշխատանք։ Ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, հանրապետության նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզնկյանը, Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտի եւ Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողները, Ստեփանակերտի եւ բերդաքաղաքի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքում Շուշիի պետական թանգարանի տնօրեն, արվեստաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Գասպարյանը, արժեւորելով եւ պահանջված համարելով «Իմ սեր, իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված գործերը, ընդգծեց «հեղինակների գեղագիտական ընկալումների թափանցիկությունն ու երեւույթների բազմազանությունը, որոնք տեւական տպավորություն են թողնում այցելուների վրա, նրանց հաղորդակից դարձնելով արարող, երկիրը շենացնող մարդկանց առօրյային, հայրենիքի լուսավոր ներկային ու ապագային»։
Լեռնիկ Հովհաննիսյանը, ողջունելով աբովյանցիների նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ «շնորհաշատ ուսանողները՝ ապագա լուսանկարիչները, դատարկաձեռն չեն գնա բերդաքաղաքից եւ անպայման կհավերժացնեն Շուշիի ու նրա շրջակա հարուստ բնաշխարհի եւ պատմական հուշարձանների, հնությունների, աշխատասեր ու ստեղծագործ մարդկանց մասին «պատմող» առավել ուշագրավ դրվագները»։ Նրա խոսքով. «Ցուցադրվող լուսանկարներից յուրաքանչյուրը համահունչ է խորագրին եւ վկայում է ուսանողների սերը հայրենիքի նկատմամբ։ Լուսանկարներ, որոնցում կյանքն է հորդում եւ ամփոփված է երկրի պատմությունը, այստեղ ապրող մարդիկ են՝ իրական գույներով, կենսախինդ ու երազկոտ տրամադրությամբ»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ու ոգեւորիչ խոսքերի համար, նախագծի գեղարվեստական ղեկավար Սամվել Սեւադան վստահեցրեց, որ 2019—ին արցախյան լուսանկարների առավել մեծ «խմբաքանակով» կներկայանան արվեստասերներին։ «Հուզմունքով եւ սրտացավությամբ ենք նախապատրաստվել այս ցուցահանդեսին՝ ձգտելով մեր հնարավորությունների սահմաններում «լուսաբանել» իրական կյանքն ու մարդկային փոխհարաբերությունները, ռեալիստական լուծումներով ներկայացնել մեր կյանքի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Իսկ թե այդ ամենը որքանով է հաջողվել մեր համալսարանի ապագա լուսանկարիչներին, թող դատի հանդիսատեսը»,–ասաց Ս. Սեւադան։
Ըստ ծրագրի հեղինակի, իրենք մտադիր են ցուցահանդեսով շրջել Հայաստանում եւ Արցախում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

17-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO