Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»—ին

–Պարո՛ն նախարար, Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։ Հետագայում հայտարարություն տարածվեց այն մասին, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6—ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի ժամանակ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է իր թեկնածուին այդ պաշտոնում առաջադրելու հնարավորությունից, եւ արդյո՞ք ընդունվել է որոշում Հայաստանին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։
–ՀԱՊԿ—ն անվտանգության ոլորտում վեց գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է։ Եթե Ձեր հարցին ի պատասխան ես կրկնեմ այն, ինչ է պնդել Հայաստանն այս ողջ ընթացքում, ապա կարելի է եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, եւ դրա համար մենք ունենք կադրային լավ պոտենցիալ։ Միեւնույն ժամանակ, հարցի հիմքում ընկած է հետեւյալը. առաջին՝ նորմատիվ բազան չի նախատեսում որեւէ հստակ լուծում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու անհնարինության հետ կապված խնդիրների կարգավորման համար, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ունենալու ուժեղ կազմակերպություն եւ մեր նպաստն ենք ներդնում այդ գործում։
Մենք նախաձեռնեցինք ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որովհետեւ նրա հետ կապված կային ներքին բնույթի իրավական խնդիրներ։ Եվ դա արեցինք, որպեսզի ի սկզբանե տարանջատենք մեր ներքին գործերը կազմակերպությունից։
Մեր մոտեցումը, ընդհանուր առմամբ, միտված է կազմակերպության արդյունավետության բարձրացմանը, իսկ լայն իմաստով՝ ՀԱՊԿ անդամ վեց երկրների միասնականության ամրապնդմանը։ Հետեւաբար, պատասխանելով Ձեր հարցին, կասեմ, որ ոչ, չի նշանակում ՀԱՊԿ—ն կազմված է վեց իրավահավասար անդամներից, եւ որոշումներն այնտեղ կայացվում են կոնսենսուսով։
–Այսինքն մենք կարո՞ղ ենք փաստել, որ կապված նորմատիվային բազայի եւ փաստաթղթերի հետ գոյություն ունեն խնդիրներ, որոնք նույնպես կքննարկվեն առաջիկա գագաթնաժողովին, եւ նաեւ այն, որ Ղազախստանի նախագահի հայտարարությունը արտահայտում է բացառապես իր երկրի դիրքորոշումը։
–Կրկնեմ, կազմակերպությունը կազմված է վեց իրավահավասար պետությունից, որոնք համագործակցում են կոնսենսուսի հիման վրա՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։
–Անցնենք այլ թեմայի։ Վերջերս Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես, Հայաստանի կողմից ամերիկյան սպառազինության գնման հնարավորության մասին։ Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը կդիտարկի այդ հնարավորությունը, եթե շահավետ առաջարկ ստանա։ Դա ի՞նչ է՝ քաղաքական հայտարարությո՞ւն, թե՞ արդեն մեկնարկել է ամերիկյան սպառազինության գնման հետ կապված ինչ—որ գործընթաց։
–Որեւէ առաջարկ Հայաստանը չի ստացել։ Բացի դրանից, մեր երկիրը գտնվում է բավական զգայուն տարածաշրջանում, որտեղ առկա է չկարգավորված հակամարտություն, եւ խաղաղության ու կայունության հաստատումը, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանը նպաստող միջավայրի կերտումը մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն։ Նման պայմաններում սպառազինության մրցավազքը չափազանց վտանգավոր երեւույթ է։ Եվ երբ մենք Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ մեր դժգոհությունն ենք հայտնում մեր գործընկերներին, ընդգծում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերվել իբրեւ գործարքի. մենք այն դիտարկում ենք զենք, որը թիրախավորում է մեր հայրենակիցներին, զինվորներին, խաղաղ բնակչությանը։ Այնպես որ նման պայմաններում մեր տարածաշրջանում սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր է։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին վերաբերում է մարդկանց։ Խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, եւ մենք արել ու անելու ենք հնարավոր ամեն բան նրանց կենսական անվտանգությունն ապահովելու համար։ Բնականաբար, ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունն ու այդ մարդկանց անվտանգության երաշխավորի դերում գործելու վճռականությունը։ Միաժամանակ եւս մեկ անգամ ընդգծեմ Հայաստանի հանձնառությունը հիմնախնդրի կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով։
–ԱՄՆ—ն բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, սակայն միեւնույն ժամանակ բացահայտ հակամարտության մեջ է գտնվում Ձեր երկրի դաշնակիցներից մեկի՝ Իրանի հետ։ Ինպիսի՞ն եք Դուք տեսնում Երեւանի ռազմավարությունն այս «երկու կրակի արանքում»։ Եվ հայ—իրանական հարաբերությունների վրա ինպե՞ս կարող են անդրադառնալ հակաիրանական պատժամիջոցները, որոնց խստացման մասին խոստանում են Վաշինգտոնում։
–Մենք հստակ ձեւակերպել ենք մեր դիրքորոշումը, մասնավորապես. մեզ համար սա անչափ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք հաստատել ենք տարածաշրջանային արդի զարգացումների համատեքստում Հայաստանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ։
Մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը 2015թ.։ Մեր շահերին հետամուտ լինելու եւ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով մենք այժմ կապ ենք պահպանում մեր բոլոր գործընկերների հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԵՄ երկրների եւ թե՛ ԱՄՆ—ի ու Իրանի հետ։ Դուք նշեցիք Բոլթոնի այցի մասին, ինչը նույնպես հնարավորություն ստեղծեց ներկայացնելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված քաղաքականությունը։
–Մոտ ժամանակներս նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում Ձեր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
–Ինչպես գիտեք, այս պաշտոնին նշանակվելուց հետո, արդեն հունիսին, ես աշխատանքային այց կատարեցի Մոսկվա, որտեղ ես եւ իմ գործընկերն արդյունավետ հանդիպում ունեցանք։ Մենք ունեցել ենք եւ այժմ էլ ունենք բավականին հագեցած օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն։ Բայց, միեւնույն ժամանակ, անցած վեց ամիսների ընթացքում մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել, այդ թվում նաեւ միջազգային հարթակներում, լինի ՀԱՊԿ—ի կամ ՄԱԿ—ի շրջանակներում։ Անցած շաբաթ հանդիպեցինք Աստանայում։
Ես շատ եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը եւ արագ հասանելի լինելու հանգամանքը, ինչպես նաեւ նախարար Լավրովի փորձն ու գիտելիքները։ Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են հարաբերություններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջեւ առկա ռազմավարական հարաբերությունների բնույթին։
–Ինչպիսի՞ն են հայ—ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ Արդյոք կա՞ չօգտագործված ներուժ։
–Դուք հիանալի գիտեք, թե որքան հագեցած եւ դինամիկ է հայ—ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից մինչեւ տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ եւ, իհարկե, ռազմա—տեխնիկական համագործակցություն։ Առկա են համագործակցության կանոնակարգված ձեւաչափեր, որոնք հնարավորություն են տալիս նախանշելու մեր դաշնակցային փոխհարաբերությունների խորացման նոր ուղղությունները։ Մեր փոխգործակցությունն ամրապնդվում է նաեւ մեր անդամակցությամբ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՏՄ—ն եւ ՀԱՊԿ—ն։ Մենք սերտորեն համագործակցում ենք նաեւ այլ բազմակողմ հարթակներում։ Մեր միջեւ հաստատված են ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության եւ փոխադարձ հարգանքի վրա։

17-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO