Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Օծվեց նորակառույց հայկական եկեղեցին

Նոյեմբերի 16—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Նոյեմբերի 17—ի առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նահանգապետարան, ուր հանդիպում տեղի ունեցավ Նովոսիբիրսկի նահանգապետ պրն Անդրեյ Տրավնիկովի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը։
Նոյեմբերի 17—ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Նովոսիբիրսկի նահանգապետը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Ռուս ուղղափառ եկեղեցու Նովոսիբիրսկի եւ Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, թեմի հոգեւոր սպասավորներ, քրիստոնեական եւ այլ կրոնական հարանվանությունների, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ մարզի տարբեր ծայրերից այս ուրախալի առիթով ժամանած բազում հայորդիներ։
Արարողության ավարտին Նորին սրբությունը նորաօծ տաճարին ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։ Հայրապետական օրհնության գրեր հանձնվեցին նաեւ եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց։
Նորին սրբությունը Նովոսիբիրսկի եւ Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայեց պանակե՝ առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարեւոր այս իրադարձության առիթով։
Արարողությունն ամփոփվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Նորին սրբությունն իր օրհնությունը բերեց եկեղեցու շրջապատում հավաքված ժողովրդին՝ բոլորին ընծայելով խաչեր՝ ի նշան Սուրբ Էջմիածնի օրհնության։
Նույն օրը ի պատիվ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Նովոսիբիրսկի նահանգապետի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն։
Վեհափառ հայրապետի այցը Նովոսիբիրսկ եզրափակվեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմամբ, որտեղ վերստին Նորին սրբությունն իր օրհնությունն ու հորդորները բերեց հայորդիներին։

20-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO