Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԵՐԵՎԱՆ


Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն

Մանկապարտեզները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են մնալու

Երեւանի քաղաքապետարանն առաջիկայում իր ուշադրության կենտրոնում է պահելու մանկապարտեզները եւ անակնկալ այցելությունները շարունակվելու են։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի 4 մանկապարտեզ կատարած անակնկալ այցելություններին ու այնտեղ արձանագրած խնդիրներին։
Երեւանի ավագանու վերջին նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետը հարց բարձրացրեց մանկապարտեզներում հացի որակի հետ կապված։ Այնուհետեւ եղավ հանձնարարական, խիստ ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզներում սնունդը, մատակարարման ու պահման պայմանները, ժամկետները եւ այլն։
«Եթե մենք ուզում ենք առերեսվել իրականության հետ, ապա այցերը պետք է անենք առանց նախազգուշացնելու եւ հանկարծակի, որպեսզի իրական պատկերը տեսնենք։ Սա կրելու է պարբերական բնույթ, ցանկացած օր, ցանկացած պահի տեղակալի մակարդակով կարող է լինել այցելություն, ստուգում, վերահսկողություն, ուղղակի երեխաների հետ հանդիպում։ Սա պետք է նորմալ ընդունել, սովորական աշխատանքային մոտեցում է։ Ասեմ, որ «թեժ գծով» եւս զանգեր ստացել էինք, ինչը նույնպես հիմք հանդիսացավ մեր ստուգումների։ «Թեժ գիծը» մեր զարկերակն է, եւ մենք խիստ հետեւում ենք այդ զանգերին, բարձրացվող խնդիրներին էլ հետեւողական ենք լինում»,–ասաց Տիգրան Վիրաբյանը։
Անակնկալ այցերը եղան Երեւանի 47, 48, 78 եւ 87 մանկապարտեզներում։ Այս մանկապարտեզները գտնվում են Մալաթիա—Սեբաստիա եւ Աջափնյակ համայնքներում։ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ նշված մանկապարտեզներում սննդի կազմակերպման առումով լուրջ խնդիր չի եղել։ Սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված էին։ Նրա խոսքով, նմա խնդիր չի տեսել, որ դիմի Սննդի անվտանգության պետական ծառայությանը։
«Բայց ես գիտեմ, որ մեր վերահսկողությունը՝ սննդի ծառայությունը, պարբերաբար իր ուշադրության կենտրոնում է պահում մանկապարտեզների սննդի հարցը։ Վարչական շրջաններում մանկապարտեզների տնօրենների հետ կատարում ենք խորհրդակցություն, հստակ հանձարարականներ են տրված մի շարք հարցերի շուրջ»,– ասաց քաղաքապետի տեղակալը։

Հայտնաբերված խնդիրներ

Մանկապարտեզներ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, որոնք հասարակ մենեջմենթի բացակայության, անուշադրության, իներցիայի ուժով եկած անտարբերության հետեւանք են։ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ մանկապարտեզները նույն բյուջեն են ստանում, սակայն մի դեպքում տնօրինությունը կարողացել է միջոցները ճիշտ օգտագործել, մաքուր, լավ պայմաններ ապահովել ինչպես շենքում, այնպես էլ շենքից դուրս, տարածքը կանաչապատել։ Դրա կողքին կար մանկապարտեզ, որի բակային տարածքում առկա էր ամիսների կուտակված աղբ։
«Այն հանդուրժելը խոսում է ղեկավարի գոնե անուշադրության մասին։ Խնդիրներ կային շենքի լուսավորության առումով։ Առկա էին շենքային խնդիրներ, որոնք գլոբալ լուծում չեն պահանջում, պարզապես վարկենական ճիշտ մոտեցում է անհրաժեշտ։ Կան խնդիրներ, որոնք մանկապարտեզների տնօրենների ուժերից վեր են, սակայն կան այնպիսիները, որոնք պահի լուծելու հարցեր են։ Վարչական շրջանի ղեկավարին հրավիրեցինք մանկապարտեզ, նա անձամբ տեսավ այն իրավիճակը, որը տիրում է այնտեղ»,–ասաց նա։
Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ կա հստակ հանձնարարական առօրյա աշխատանքում խրախուսման եւ պատժի մեխանիզմ կիրառելու մասին։ Պետք է կարողանալ, տեսնելով աշխատանքային թերությունը, կիրառել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, լավ աշխատանքի դեպքում՝ խրախուսել։ Տիգրան Վիրաբյանի կարծիքով, համահավասարեցումը լավ տեղ չի տանի։
Տիգրան Վիրաբյանը նշեց, որ հստակ առանձնացվել են այն մանկապարտեզները, որոնք ունեն վերանորոգման կարիք։ Մասնավորապես, 42 մանկապարտեզ ունի տանիքի վերանորոգման խնդիր, 47 մանկապարտեզ՝ պատուհանի եւ դռների, 86 մանկապարտեզ ունի մալուխային խնդիր։ Կան մանկապարտեզներ, որտեղ կոյուղիների հետ կապված հարցեր կան։ Առաջնահերթություններն առանձնացված են, վարչական շրջանների ղեկավարներին էլ տրվել են հանձնարարականներ։ 2019 թվականի բյուջեով այդ խնդիրների մի մասին լուծում է տրվելու։
«Ցավոք, մեկ այլ խնդիր էլ կա։ Մանկապարտեզների որոշ տարածքներ տրվել են վարձակալության։ Կան տարածքներ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է, եւ դուրս չեն գալիս տարածքից։ Կան դեպքեր, երբ առանց որեւէ փաստաթղթի, իրավական հիմքի՝ վարձակալները գործում են այդ տարածքներում։ Մենք հիմա մեծ գործընթաց ենք սկսում մանկապարտեզները վարձակալներից ազատելու ուղղությամբ, փորձենք դրանք վերադարձնել մանկապարտեզներին։ Ինչը օրենքի դաշտում է, որեւէ խնդիր չի լինելու, բայց մեզ մոտ փաստերն ու փաստաթղթերն այլ բանի մասին են խոսում»,–ասաց Տիգրան Վիրաբյանը։
Խոսելով մանկապարտեզներում տեղերի պահանջարկի մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ այս պահին դեռ չի կարող խոսել նոր մանկապարտեզների մասին, այժմ գործողների խնդիրների ախտորոշման փուլ է։ «Մանկապարտեզները կառույցներից բեռնաթափելուց հետո նոր կարիք կլինի խոսել այդ մասին»,–ասաց նա՝ ավելացնելով, որ, ամեն դեպքում, Էրեբունիում նոր մանկապարտեզ է կառուցվում։
Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կլինի կայքի շնորհանդես, որտեղ կներդրվեն մեխանիզմներ, որոնց միջոցով մանկապարտեզներում երեխաների հերթագրման գործընթացը կդառնա ավելի թափանցիկ։
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մանկապարտեզներ է հաճախում 29 հազար 385 երեխա։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

20-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO