Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանն ու Իլ դը Ֆրանսը հուշագիր են ստորագրել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության հետ, որը նոյեմբերի 17—ից քաղաքապետի հրավերով գտնվում է Երեւանում։ Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ ստորագրվելիք գործողությունների ծրագիրը կդառնա աշխատանքային ուղեցույց՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երեւանի քաղաքապետը կարեւորել է Իլ դը Ֆրանսի առաջադեմ փորձը մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում եւ նշել, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա հաջողված փորձը կիրառել նաեւ Երեւանում։
«Տիկին Պեկրես, ստորագրվող գործողությունների ծրագրում ընդգրկված են Երեւանի համար անչափ կարեւոր երկու ոլորտներ, մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման մասին է խոսքը, որոնց բարելավման ուղղությամբ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդեն առաջիկայում կկարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,–նշել է Հայկ Մարությանը։
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Երեւան քաղաքի եւ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջեւ համագործակցության համաձայնագրի 2018—2021թթ. համար ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայկ Մարությանը եւ Վալերի Պեկրեսը։
Մասնավորապես, ըստ փաստաթղթի, փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման ոլորտում ընթացակարգերի եւ կարգավորող գործիքների հմտությունների փոխանակման, ինչպես նաեւ երկու համայնքների ստարտափ ծրագրերի միջեւ կապերի խորացման, մշակույթի, կրթության ու մի շարք այլ բնագավառներում։
Երեւանի եւ Իլ դը Ֆրանս շրջանի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։
***
Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը կարծում է, որ պետք է վերացնել կարճաժամկետ վիզային ռեժիմը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ զրույցում Վալերի Պեկրեսը նշեց, որ հանդիպումների ժամանակ իրենց խնդրեցին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունից աջակցություն հայցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կարճաժամկետ այցերի համար վիզային ռեժիմը վերացնելու հարցում։

20-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO