Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԼՂՀ


«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը

Որ փուլում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի արցախյան ծրագրերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանը բարեգործական ծրագրի իրագործման առումով բավական արդյունավետ է գնահատում 2018 թվականը։ Հատկանշական է, որ ընթացիկ տարում հանրապետությունում «Բերքառատ Արցախ» խորագրով հայտարարված հեռուստամարաթոնում հանգանակված գումարներով կյանքի են կոչվել երկու խոշոր ծրագրեր։ Իրականացվել են խորքային հորերի հորատման ու նոր ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ առաջին անգամ մի շարք բնակավայրերում տեղակայվել են արեւային էներգիայի կայաններ։ Հիմնադրամի արցախյան կառույցի պատասխանատուի կարծիքով. «Կատարված ներդրումները կարեւոր խթան են գյուղատնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար, որոնք թույլ կտան նոր աշխատատեղեր ապահովել շրջաններում»։
Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող ծրագրերին եւ նախանշված աշխատանքների առաջնահերթությանը, Վ. Ղազարյանը մասնավորապես ընդգծեց դրանց թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Նրա հավաստմամբ, հիմնադրամի կողմից հանգանակված գումարները ծախսվել են նպատակային ու առանց շեղումների, ինչի մասին փաստում են հոգաբարձուների խորհրդի կողմից պարբերաբար իրականացված վերահսկողական ստուգումների արդյունքները։ Ըստ որում, պատասխանատուները մատնանշել են կատարված աշխատանքների բարձր որակը եւ նախատեսված ժամանակացույցի պատշաճ ապահովումը։
Կառույցի ղեկավարի տեղեկացմամբ, 2018—ի ծրագրով նախատեսված գործընթացները գրեթե ավարտված են, եւ «հանրագումարելու համար բավարար է արձանագրել համոզիչ մի քանի փաստեր ու թվեր»։ Ոռոգման համակարգի ընդլայնման նպատակով նախօրոք իրականացված գեոդեզիական հետազոտությունների արդյունքում փորվել են 18 հորեր, որոնցից միայն 14—ում է ջուր հայտնաբերվել։ Այդ գործընթացում բավական հարուստ փորձ ձեռք բերած մասնագետների եւ շինարարների շարքերը համալրվում են երիտասարդ կադրերով, որոնք, հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, գալիք տարում առավել մեծ թափ կհաղորդեն խորքային հորերի հորատմանը եւ ոռոգման ջրի նոր պաշարներ կհայտնաբերեն։
Արեւային էներգիայի օգտագործման տեսանկյունից Վալերի Ղազարյանը հատկապես հաջողված է համարում Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում ջրատաքացուցիչների տեղադրումը, որոնց թիվն անցնում է 6 տասնյակից։ Ասել է թե՝ ավելի քան 60 ընտանիքներում անհամեմատ բարելավվել է մարդկանց կենցաղը։ Համակարգի ընդլայնմանը միտված աշխատանքները շարունակվում են, եւ 2019—ին գյուղի բոլոր առանձնատներն ու հիմնարկները, այդ թվում՝ դպրոցն ու մանկապարտեզը եւս ապահովված կլինեն արեւային ջրատաքացուցիչներով։ Հիշյալ համակարգը ներդրվել է նաեւ Իվանյան, Այգեստան եւ Խաչեն բնակավայրերում։ Արեւային էներգիան լիովին փոխել է Ասկերանի բուժմիավորման, Խնապատի նախակրթարանի եւ Ավետարանչական ընկերակցության կենցաղը։ Համոզվելով ծրագրի շահավետության մեջ, արեւային էներգիայից սնվում են շուշեցիները, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր եւ Ավետարանոց գյուղերի բնակիչները։
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի արցախյան գրասենյակի պատասխանատուի, եզրափակվող տարում օրակարգից դուրս չի մնացել նաեւ բազմազավակ ընտանիքներին նորակառույց տներով (բնակարաններով) ապահովման խնդիրը։ Մասնավորապես ծրագրից օգտվել են Ճարտար համայնքի, Մարտակերտի շրջանի Չափար, Նոր Մարաղա, Կուսապատ, Շահումյանի շրջանի Չարեքտար, Հադրութի շրջանի Ուխտաձոր եւ Մարիամաձոր գյուղերի շուրջ երկու տասնյակ ընտանիքներ։ Հիմնադրամի միջոցներով մայրաքաղաք Ստեփանակերտում վերակառուցվել է Հ. Թումանյանի անվան 9—րդ դպրոցի շենքը։ Կրթարանի նոր շենք է շահագործվել Ուղտասարում, իսկ Շոշ գյուղում շուտով կավարտվի նոր մանկապարտեզի շինարարությունը։
2018—ին կյանքի կոչված ծրագրի շրջանակում է պարոն Ղազարյանը դիտարկում նաեւ հանրապետության տարբեր շրջաններում համայնքային նորակառույց կենտրոնների կառուցումը։ Դրանք մասնավորապես վերաբերում են Իվանյան, Գետավան, Թաղասեռ, Քռասնի բնակավայրերին։ Գրեթե ավարտված կարելի է համարել Տումիի նոր համայնքապետարանի շինարարությունը, իսկ Խնձրիստանում այդ աշխատանքներն ընթացքի մեջ են։
Զրույցի ընթացքում, բնականաբար, չէին կարող «անտեսվել» Թալիշ բնակավայրում կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ռազմավարական ծրագրերը, որոնց առաջնահերթությունը շատ են կարեւորում թե երկրի իշխանությունները եւ թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուները։ Գյուղում համայնքային կենտրոն, հանդիսությունների սրահ, կենցաղի տուն, ժամանակակից կաթսայատուն է կառուցվել։ Վերակառուցվում է ներքին ջրացանցը, շարունակվում է նոր դպրոցի եւ նախակրթարանի շինարարությունը, հիմնանորոգվել են թվով 18 առանձնատներ։ Ընդ որում, գրասենյակի ղեկավարն ավելորդ չհամարեց հավելել, թե «քաղաքաշինության նախարարության, նախագծային կազմակերպությունների մասնագետների կողմից տեխնիկական վերահսկողություն է սահմանված ամենուր, եւ տեղ գտած վրիպումներն անմիջապես շտկվում, վերացվում են»։
Ի պատասխան այն հարցի, թե 2019—ին իրականացվելիք ծրագրերում որ ուղղություններն են առաջնահերթ լինելու եւ հանգանակված գումարներն ինչպես են բաշխվելու, Վ. Ղազարյանը նշեց, թե այդ հարցերի ընթացքավորման իրավասուն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է համարվում, եւ նոյեմբերի 22—ին Լոս Անջելեսում կայանալիք հեռուստամարաթոնից հետո կորոշվեն առաջնահերթությունները։ Ինչ վերաբերում է մեկնարկած մարաթոնի «նախընտրելի թեմային», ապա այն վաղուց է հայտնի եւ կրում է «Արարենք միասին» խորագիրը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

20-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO