Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Որ ուժն է իրական ընդդիմությունը

Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների գլխավոր թեման բնականաբար խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, դրանցում քաղաքական ուժերի մասնակցությունը եւ հաղթելու հնարավորությունները։
«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն են ունեցել հրապարակելու, որ ընտրությունների արդյունքում երրորդ, երկրորդ կամ առաջին տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեն։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում։ Կարծում ենք, որ մեր առաջարկած ծրագրային մոտեցումները մեր երկրում պետք է իրականություն դառնան։ Եվ մեր կուսակցությունում, ցուցակում ներգրավված կադրային ներուժի նպաստը Հայաստանին բերելը շատ կարեւոր կլինի։ Եվ այս պատճառով քարոզարշավում փորձելու ենք լավագույնս ներկայացնել իրենց կադրային ներուժը, ծրագրային դրույթները»,–ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Հարցին, թե ի սկզբանե նպատակադրում չունե՞ն ընդդիմություն դառնալու, նա պատասխանեց՝ գնում են ընտրությունների, իրենց ծրագրերը ներկայացնելու, ժողովուրդն է որոշելու, թե ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե մյուս քաղաքական ուժերը կարծում են, որ հանրապետական կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն, քանի որ ընդդիմությունը պետք է լինի անբիծ, իսկ իրենց իշխանության ժամանակ շատ սխալներ են թույլ տրվել, Բաղդասարյանն ասաց. «Մյուս քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում։ Նրանք ոչ ընդդիմության մեջ են, ոչ էլ՝ իշխանության։ Նրանք լուսանցքում են։ Եթե իրական ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում»։
Նրա կարծիքով՝ մյուս ուժերը սպասում էին ՀՀԿ—ի քայլերին, սկզբում իրենց հետ էին բանակցում, հետո՝ իշխանության եկող ուժի։ Բաղդասարյանի կարծիքով՝ այդպիսի ընդդիմություն չի լինում։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է՝ իրենց կուսակցությունը, անկախ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անելիք ունի երկրում։
«Մենք չենք գնում այս ընտրություններին նրա համար, որ դառնանք ընդդիմություն կամ ցույց տանք, որ մենք ամենալավն ենք։ Մենք այս ընտրություններին գնում ենք այն տրամաբանությամբ, որ անկախ նրանից, արդյունքները մեզ համար ընդունելի կամ անընդունելի կլինեն, մենք այս երկրում անելիք ունենք։ ՀՅԴ—ն իր գոյությունը չի պայմանավորել այս ընտրությունների արդյունքներով։ Մենք մտնում ենք այս ընտրապայքարի մեջ, քանի որ վստահ ենք, որ այս անցումային փուլում ՀՅԴ—ի նման կառույցը կկարողանա երկիրը տանել այն ուղությամբ, որ երաշխավորենք, որ ձեռքբերումները չենք կորցնի ու եղածի վրա մի բան կավելացնենք»,–ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ են, արդյոք, ՀՀԿ—ի տեսակետը, որ միակ իրական ընդդիմությունն իրենք են, ասաց, որ այդ առումով կրկնվում է նույն սխալը։ «Խնդիրը նորից դրվում է այսպես՝ ընդդիմություն է նա, ով հայհոյում է, ամենավճռական բառերն է օգտագործում։ Պետք է դուրս գալ այս մտածելակերպից։ Ընդդիմություն ձեւավորվում է, երբ արդեն կա իշխանություն։ Մենք դուրս են եկել կոալիցիայից, ուրեմն ընդդիմություն ենք։ Ես չեմ պատրաստվում օգտագործել նույն բառապաշարը, որ ապացուցեմ, թե ավելի ընդդիմություն ենք, քան մյուսները»,–ասաց խմբակցության ղեկավարը։
Նա վստահեցրեց, որ մշտապես քննադատել են այն, ինչն իրենց համար եղել է անընդունելի։
Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց. «Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց եւ այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»։
Ռուստամյանի խոսքով՝ խնդիրները պետք է այնպես ձեւակերպել, որ դրանք լրացուցիչ պրոբլեմներ չառաջացնեն։
«Ինչ վերաբերում է տեղը պահելու հարցին, մենք հասկանում էինք, որ բացը կար ՀԱՊԿ կանոնադրության մեջ։ Պետք է հասկանայինք, եթե այդ տեղը կոնկրետ անձի հետ կապված չենք պահպանում, անձին հետ ենք կանչում, ինչ է լինում։ Հիմա այդ խնդիրը, փաստորեն, կատարված փաստից հետո նոր փորձ է արվում լուծել, ինչ որ կանոնագրային ձեւակերպումներ տալ։ Կարծում եմ, որ մինչեւ մեր տեղը ՀԱՊԿ—ում հարվածի տակ դնելը, այդ խնդրին պետք էր անդրադառնալ նախապես, պետք էր նախապատրաստվել դրան, մինչեւ Յուրի Խաչատուրովին հետ կանչելը, պետք էր նախապատրաստել այս ամեն ինչը, որպեսզի կատարված փաստից հետո չփորձենք հարցերը լուծել։ Պարզ էր, որ խնդիր գոյություն ուներ, Խաչատուրովի նշանակումն այդտեղ հարթ ու հանգիստ չի եղել, մենք տեսել ենք, թե ինչ դժվարությունների արդյունքում է այդ նշանակումը եղել, դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, բայց այնուհանդերձ այդ հարցը լուծվեց։ Եվ եթե այդպիսի խնդիր ունենալով, մենք նաեւ գիտեինք, որ կանոնադրությունը հստակ չի ասում ինչ պետք է տեղի ունենա տվյալ պարագայում, ուրեմն պետք էր դրան նախապատրաստվել, որը մենք չենք արել»,–մանրամասնեց Ռուստամյանը։
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ լարվածությունը մեծանում է եւ ՀԱՊԿ—ում եթե առաջանալու են պրոբլեմներ, դրանից առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը։
«Տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է Ադրբեջանի նախագահը այդ թեմայով արտահայտում՝ մեղադրանքի սլաքը Հայաստանի վրա ուղղելով։ Նա նշում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում։ Մենք պետք նրբանկատ լինենք, հմուտ քայրել կատարենք»,–հավելեց նա։
«ՀԱՊԿ—ի հետ կապված ի սկզբանե բացթողումներ եղել են նաեւ մեր իշխանությունների կողմից»,–ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նա մանրամասնեց, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ էր, եւ երբ որ նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդում լիներ եւ գործ հարուցվեր, այդ ժամանակ նախապես, էթիկայի նորմերից ելնելով պետք է տեղյակ պահվեր կազմակերպության անդամ երկրների նախագահներին։
«Այդ գործը չի կատարվել, լարումն ու սրումն այդտեղից առաջացավ։ Եվ կանխատեսելի էր, որ մենք կորցնելու էինք այդ տեղը, քանի որ դրա հետեւություններն արդեն կային նրանց ելույթների մեջ։ Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կորոշի, թե ինչպես պետք է դրսեւորի իրեն Պետերբուրգում դեկտեմբերի 6—ին, համենայն դեպս այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քաղաքական քայլերի համար»,–ասաց Բաղդասարյանը։
Լրագրողների հարցին, թե արդյոք համաձայն է Փաշինյանի հայտարարության հետ, որ պետք է Բելառուսը եւ Ղազախստանը բացատրություններ տան, նա պատասխանեց. «Բնականաբար, մեզ համար ցանկալի չէ, երբ նման փակ հանդիպումից հետո հանկարծ հայտնվում է Ադրբեջանի դեսպանը, եւ նման քննարկում է կատարվում, բայց դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ հանդիպման ժամանակ։ Բայց մենք չգիտենք՝ ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպմանը, եւ ով է խախտել այդ պայմանավորվածությունը։ Համենայն դեպս, պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի ՀԱՊԿ—ի հետ որեւէ առնչություն չունի, չգիտեմ ում բարեկամ երկիրն է, կամ ում ընկերն է Ալիեւը, բայց ոչ մի առնչություն չունի»։
Ա. Հ.

20-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO