Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱՇԽԱՐՀ


Իրաքը եւս տուժում է Իրանի դեմ սահմանափակումներից

Նախօրեին պաշտոնական այցով Թեհրանում էր Իրաքի նախագահ Բարահամ Սալեհը, որին երկրի խորհրդարանն ընտրել է ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Թեեւ Իրաքում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է, գործառույթը սահմանափակվում է Սահմանադրության իրագործման երաշխավորը լինելով, իսկ արտաքին քաղաքականությունը վարչապետի ու կառավարության գործառույթն է համարվում, սակայն ինչպես փորձն է ցույց տալիս եւ շեշտում են փորձագետները, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում գործունեություն ծավալելու հարցում նախագահի «ձեռքերը կապված չեն»։ Հանգամանքը գլխավորապես պայմանավորված է նախագահի անձով, նրա քաղաքական ակտիվությամբ, որի վառ օրինակը Ջալալ Թալաբանին է, իսկ որպես պասիվ քաղաքական գործիչ, մատնանշվում է Իրաքի նախկին նախագահ Ֆոադ Մասումը։ Նախագահ Սալեհը եւս, ինչպես նախորդ նախագահները, մինչեւ 2017թ. սեպտեմբերը եղել է Քրդստանի հայրենասիրական կուսակցության անդամ, սակայն հեռանալով կուսակցությունից ձեւավորել է «Հանուն ժողովրդավարության ու արդարության» կոալիցիան։ Նա պաշտոնավարել է որպես երկրի փոխվարչապետ եւ Քրդստանի ինքնավարության վարչապետ։ Նա շատ ակտիվ քաղաքական գործչի համբավ ունի, 58—ամյա Սալեհը նաեւ նախորդների համեմատությամբ երիտասարդ է։ Ահա թե ինչու փորձագետների կարծիքով նա կարող է լուրջ դերակատարություն ունենալ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտում։ Հենց նման հանգամանքով է կարեւորվում նրա շրջայցերը Իրաքի հարեւան եւ տարածաշրջանի այլ երկրներ։ Նա նախքան Իրան այցելելը այցելել է նաեւ Հորդանան, Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։
Թեհրանում Սալեհը հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որտեղ քննարկվել են երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնման հարցեր։ Սակայն, ըստ ամենայնի, Սալեհի բանակցություններում առավելապես կարեւորվել է Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումների հնարավոր ազդեցությունը Իրան—Իրաք առեւտրատնտեսական փոխհարաբերություններում, ինչը խիստ մտահոգում է Բաղդադին, մանավանդ որ դրանք չպետք է տեղի ունենան դոլարով։
Իրանի դեմ սահմանափակումների երկրորդ փուլը կյանքի կոչելուց հետո Վաշինգտոնի ճնշումներն Իրաքի կառավարության վրա ավելի են մեծացել, թեեւ ժամանակավորապես Իրանից գազի ներմուծում թույլատրվել է, պահանջելով փոխարինող երկիր գտնել։ Նշենք, որ Իրանից օրական 14 միլիոն խմ գազ է ներմուծվում Իրաք, որի զգալի մասը կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրությունում, ինչը խիստ անհրաժեշտ է այդ երկրին, հաշվի առնելով, որ դեռեւս երկրի մի զգալի հատվածում էլեկտրականությունը մատակարարվում է հովհարային եղանակով՝ օրական մի քանի ժամ։ Ավելին, այդ երկրի հարավում վերջին ամիսներին տեղի ունեցած հուզումների բուն պատճառներից մեկն էլ հենց դա էր։ Բացի այդ, Իրանը նաեւ օրական 13 հազար մեգավատտ էլկտրաէներգիա է արտահանում, ինչի բացակայությունը, առանց այդ էլ լուրջ սոցիալ—տնտեսական անհամար խնդիրներ ունեցող Իրաքում շատ բարդ իրավիճակ կստեղծեր։ Ուստի Բաղդադը ջանքեր է գործադրում ԱՄՆ—ին համոզելու, որ այդ երկրին ազատի սահմանափակումների հետեւանքներից։
Իրանից ներմուծումները, որոնք Բաղդադի համար խիստ կարեւոր են, չեն սահամափակվում էներգակիրներով։ Մեծ քանակությամբ սննդամթերք եւ կենցաղային ապրանքներ եւս ներմուծվում են այդ երկրից, եւ Թեհրանին հարող բավական հզոր եւ ազդեցիկ ուժերը դեմ են Իրան—Իրաք փոխհարաբերությունների կրճատմանը։
Ներկա դրությամբ երկու երկրների առեւտրատնտեսական փոխհարաբերությունների ծավալը տարեկան 12 միլիարդ դոլար է կազմում, ընդ որում՝ Իրանի ներկրումները դրա միայն 2 տոկոսն է։ Ռոհանի—Սալեհ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսին Ռոհանին հայտարարել է, թե երկու երկրները ձգտում են առեւտրատնտեսական ծավալը տարեկան 20 միլիարդ դոլարի հասցնել։
Նոյեմբերի 18—ին Սալեհը Թեհրանից մեկնել է Էր Ռիյադ։
Իրաքը միաժամանակ ձգտում է փոխհարաբերություններն ընդլայնել նաեւ Սաուդյան Արաբիայի հետ, որը 1990թ. Պարսից ծոցի 2—րդ պատերազմի ժամանակ Բաղդադում փակել էր դեսպանությունը, իսկ հետագայում, դեմ լինելով Իրաքի շիա իշխանություններին, տարբեր պատճառաբանությամբ չէր վերաբացում այն։ Վարչապետ Հեյդար ալ Աբադիի օրոք (2014—2018թթ.) աստիճանաբար երկու երկրների փոխհարաբերությունների կարգավորման միտումը նկատելի դարձավ, իսկ 2016թ. Բաղդադում վերաբացվեց դեսպանությունը։ Սալեհի Թեհրանից Էր Ռիյադ մեկնելն ու արքա Սալման բին Աբդուլազիզի հետ հանդիպելը միաժամանակ նաեւ տարածաշրջանի երկու հակառակ երկրների միջեւ հավասարակշռություն պահպանելու նպատակ է հետապնդել։
Այսուհանդերձ վերլուծաբաններից ոմանք չեն բացառել նաեւ Իրաքի հավանական միջնորդությունը Թեհրան—Էր Ռիյադ փոհարաբերությունների կարգավորման հարցում, չնայած ներկա դրությամբ նման զարգացումը գրեթե անհավանական է։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

21-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO