Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը երեկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է ՀԱՊԿ—ում ստեղծված իրավիճակին։
Անդրադառնալով այն հարցին, որ գուցե Հայաստանը սկսի մտածել ՀԱՊԿ—ից դուրս գալու մասին, նա ասել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է առաջնահերթ լավ գիտակցեն ՀՀ պետական շահերն եւ պահպանեն երկրի անվտանգությունը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՀԱՊԿ—ի նախագահությունը ստանձնելը երկրորդական հարց է Հայաստանի համար՝ Պողոսյանն ընդգծել է. «Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձեւավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6—ին չի ընտրվի ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Բելառուսի ներկայացուցիչը»։ Այդ պարագայում կշահի երրորդ երկրի ներկայացուցիչը՝ Յուրի Սեմերիկովը։
Նրա դիտարկմամբ՝ գուցե դա եղել է Հայաստանի շահը՝ որեւէ տեղ որեւէ բան զիջելով՝ մեկ այլ բան շահենք։
«Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաեւ հետեւյալ արտահայտությունը, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի պարտականություններ ունի ՀԱՊԿ—ն մեր երկրի հանդեպ եւ ինչպիսի պարտականություններ ունենք մենք։ Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնում չլինի մեր ներկայացուցիչը, եւ մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվել, եւ սրանից ավելի շատ ենք մենք շահել, գուցե հենց դա նպաստի մեր անվտանգության համակարգին»,–ասել է Թեւան Պողոսյանը։
Անդրադառնալով որոշ փորձագետների այն կարծիքին, թե ՀԱՊԿ—ում ճգնաժամային իրավիճակ է, շեշտել է, որ ոչ թե ճգնաժամային է, այլ մի իրավիճակ է, որտեղ Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ—ի զարգացմանը։
«Եթե ՀԱՊԿ—ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ ինքն իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները կճանաչեն եւ կհարգեն, ապա պետք է հասկանա, որ Հայաստանը նպաստել է դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ—ը պետք է նաեւ հասկանա, թե ինչ ընթացիկ բացթողումներ ունի, որ, օրինակ՝ որեւէ գլխավոր քարտուղար մահանա, ի՞նչ է լինելու, նորից հաջորդ երկրի ներկայացուցի՞չն է գլխավորելու։ Այդ գործընթացները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ—որ քաղաքականություն է որոշվելու, որովհետեւ ՀԱՊԿ—ն կարող է կամ ավելի հզոր կոլեկտիվ ռազմաքաղաքական միավոր դառնալ, կամ հասկանալ, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է փոխվի այդ կառույցի մեջ, եւ ինչ—որ այլ լուծումներ կգտնեն։ Այդ հնարավորության դուռը բացել է Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ—ում պետք է շնորհակալ լինեն նրան»,–նկատել է Պողոսյանը։
Նրա կարծիքով, ՀԱՊԿ անդամ երկրներն այդ հնարավորությունն օգտագործելու դեպքում կշահեն, իսկ եթե չօգտագործեն, ապա այն կմնա թույլ կազմակերպություն, ինչպիսին հիմա է։

Լ. Դ.

22-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO