Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՐԶԵՐ


Բուժմիավորումը՝ գործել–չգործելու խնդրի առաջ

Տնօրենը հորդորում է հրաժարվել տարածքը սեփականաշնորհելուց

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկան, որն իրականացնում է բուժսպասարկում շուրջ 17 հազար բնակչի շրջանում, այսօր շենքը պահելու խնդրի առջեւ է հայտնվել։ Այս բուժհաստատությունը առավել հասանելի, բարեկեցիկ ու արդի դառնալու փոխարեն, հնարավոր է նույն տարածքում դադարեցնի գործունեությունը։ Խնդիրն ի՞նչն է։ «ՀՀ»–ն զրուցեց Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի հետ։
Պոլիկլինիկայի տարածքը համայնքային է, պոլիկլինիկան այն վարձակալել է Գյումրիի քաղաքապետարանից, որի դիմաց տարեկան 400.000 դրամ է փոխանցում համայնքի բյուջե։ 1000 քառակուսի մետր մակերեսով պոլիկլինիկան 60—ից ավելի սենյակ ունի։ Տնօրենն ասում է՝ պետք չէ նոր շենքի մասին մտածել, եթե քաղաքապետարանը իրենցից վարձավճար չվերցնի, ապա այդ գումարով կկարողանան պոլիկլինիկան վերանորոգել։ Տարեկան վարձավճարը քիչ գումար չէ, եւ կկարողանան առկա խնդիրները լուծել։
Կառույցը, որը կանխարգելիչ բուժսպասարկում է ապահովում, երկու մասնաշենք ունի։ Առաջինը թվագրվում է դեռեւս 1888—ով, երկրորդը՝ 1924—ով։ Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող այս բուժհաստատությունը, տնօրենի մատնանշմամբ, եղել է Հայաստանում առաջին բուժմիավորումներից մեկը։ Շենքը վթարային է, սակայն վթարայնության աստիճանը այնուամենայնիվ թույլ է տալիս որակյալ բուժսպասարկում իրականացնել։ Տնօրենը ցավով է պատմում՝ ենթակառուցվածքները հին են, տանիքից կաթում է, պատուհանները վատթար վիճակում են եւ կաթոցներից պատերն են վնասվում, խոնավանում։
Այն գտնվում է քաղաքի սրտում, եւ մի շարք ներդրողներ քանիցս ցանկացել են տարածքը սեփականաշնորհել, սակայն տնօրեն Այվազ Սուքիասյանի մշտական պայքարի արդյունքում շենքը մնացել է կանգուն։ Բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ շենքը կարգի բերելու, նոր գործիքակազմով համալրելու կոչով, սակայն ապարդյուն։ Դժվարությամբ, բայց կարողանում են առկա կադրային ներուժով բնակչության առողջական հոգսը թեթեւացնել։ Ինչպես բոլոր բուժամբուլատորիաներում, այստեղ եւս ամբուլատոր բոլոր ծառայությունները կան՝ ռենտգեն սարքավորումից սկսած մինչեւ ուլտրաձայնային հետազոտություն, սակայն բոլոր սարքավորումները հին են, ստիպված են եղել ռենտգեն ապարատը մի քանի անգամ վերանորոգել, որը թեպետ իր հնամաշությանը, ճշգրիտ է աշխատում։
Աշխատակազմում 66 հոգի են, որքան էլ աշխատանքային պայմանները նպաստավոր չեն, այդուհանդերձ հաստիքացուցակով նախատեսված բոլոր նեղ մասնագետներն ունեն, որոնք, ի դեպ, բոլորն էլ արհեստավարժ են։
Ինչ վերաբերում է դիմելությանը եւ գանգատների գերակշռությանը, ապա, Այվազ Սուքիասյանի տեղեկացմամբ, գերակշռող են սիրտ—անոթային հիվանդություններից, օնկոհիվանդություններից եւ շաքարային դիաբետից բողոքող պացիենտները։ Ցուցաբերվում է ամբողջ ծավալով ամբուլատոր—պոլիկլինիկական բուժօգնություն, ինչպես նաեւ առաջին անհետաձգելի բուժօգնություն, որից հետո մասնագետների կողմից ուղեգրվում են համապատասխան բժշկական կենտրոններ։
Բուժմիավորումը 1924 թվականից տեղակայված է քաղաքի պատմական միջուկում։ Տնօրենն անդրադառնալով նաեւ բուժհիմնարկների մասնավորեցման մասին հաճախ հնչող հայտարարություններին, նեղսրտեց, որ օրը 24 ժամ լարված մթնոլորտում են, թե այսօր մի պոլիկլինիկան կփակեն, մյուս օրը՝ մյուսը։ Ըստ նրա, մասնավոր պոլիկլինիկաների դեպքում միանշանակ տուժելու է հասարակ քաղաքացին, որն անվճարունակ է, կոռուպցիոն ռիսկերն էլ մեծանալու են։ Նա նաեւ ասաց, որ իրենց կատարողականը շատ հաճախ նախատեսվածից ավելին է լինում, սակայն պետական բյուջեի վճարումը կատարվում է անհամաչափ, անհամապատասխանություն է առաջ գալիս, որի պատճառով էլ առաջանում է դեֆիցիտ։
Սակայն այժմ վարձավճարի պարտք է կուտակվել ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Տնօրենն առաջարկում է պետական միջոցներով հնարավորության դեպքում մեկ անգամ նորմալ շենքային պայմաններ ապահովել ու սարքավորումներով զինել պոլիկլինիկաները. տեխնիկան բարոյապես, ֆիզիկապես մաշված է։ Ըստ նրա՝ տեխնիկայի դարում այս հարցը անմիջականորեն մարդկանց առողջությանն է առնչվում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

22-11-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO