Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.12.2018
ԶԱՆԱԶԱՆ


Նա կենդանի հանրագիտարան է՝ նստած խոսափողի առջեւ

Այսպես է բնութագրել Ալբերտ Ասատրյանին ֆրանսիական մամուլը

Ալբերտ Ասատրյան անունը այսօր հանրածանոթ է Փարիզի համայն հայությանը, որ հաղորդակից է «ԱՅԲ — FM» ձայնասփյուռին։ Այստեղ նա է հնչեցնում հայերեն հաղորդաշարերը։ Ա. Ասատրյանը մասնագիտությամբ լեզվաբան—մանկավարժ է, թարգմանիչ, հասարակական, մշակութային գործիչ։ Ծնվել է Թբիլիսիում, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ 2000–ից տեղափոխվել է Փարիզ։ Փաստորեն, նա արդեն վեց տասնամյակ է՝ ռադիունկնդրի անտեսանելի, բայց հարազատ զրուցակիցն է։
Թբիլիսիում հայկական ռադիոյի խոսնակ հաղորդավար էր 1958— 2000 թվականներին։ «Միաժամանակ աշխատում էի Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոնում որպես գրական բաժնի վարիչ եւ ներկայացումներում երաժշտական ձեւավորող. նաեւ՝ զուգահեռաբար դասավանդում էի գերմաներեն եւ անգլերեն հայկական մի շարք դպրոցներում»,–մեզ հետ զրույցում հիշեց նա։ Իսկ ինչպես եղավ, որ տեղափոխվեց Ֆրանսիա։ «Տեղափոխվելս, իհարկե, անսպասելի ստացվեց։ Պատճառն այն էր, որ հայկական ռադիոհաղորդումները փակելու մասին որոշում եղավ։ Դե, ի՞նչ պիտի անեի, իրավիճակը թելադրեց, որ տեղափոխվեցի Ֆրանսիա։ Մտադրությունս էր՝ եթերում հնչեցնել եւ մոռացությունից փրկել հայոց գրականության, թատրոնի, երաժշտարվեստի այն ոսկե գանձերը, որոնցով հարուստ է մեր ողջ մշակույթի պատմությունը։ Պատմություն, որին ծարավ են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները»,–ասաց մեր հայրենակիցը։
Հետաքրքրվեցինք, թե ինչ հաճախականությամբ են եթեր տրվում հաղորդումները եւ ինչ բնույթի են դրանք։ «Սփյուռքահայ ունկնդիրների համար շաբաթական երկու անգամ ենք հաղորդումներ տալիս, երեքշաբթի օրը եթերում հնչում է «թատերական ժամը», իսկ հինգշաբթի օրը ձայնասփռվում է գրական երաժշտական «Մարգարիտներ հայ քնարերգության» հաղորդումը։ Այս երկու հաղորդաժամերում եթերում հնչում են մեր պոեզիայի գոհարները՝ անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը, այն ստեղծագործությունները, որոնք ժողովրդին հոգեհարազատ են»,–նշեց ռադիոհաղորդավարը։
Նա ընդգծեց, որ ուղիղ եթերում հնչեցվում են թատրոնի, գրականության, երաժշտության, մեծերի կյանքի ու ստեղծագործական գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ։ Դրանք դրվագներ են, որոնք օրինակելի են ունկնդրի համար, նրանց մեջ հայրենասիրական զգացմունքներ են արթնացնում, ճիշտ վերաբերմունք դաստիարակում անցյալի նկատմամբ։
Ա. Ասատրյանին մեր օրերում հուզող կարեւոր խնդիրներից է մայրենի լեզվի անաղարտությունը պահպանելը։ Հատկապես հեռուստատեսությունն ու ռադիոն, որ զանգվածային սփռում ունեն, պետք է հետեւեն եթերի լեզվին, հայեցի խոսք հնչեցնեն. «Չէ՞ որ ունեինք մեծն Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Բաբկեն Ներսիսյանի, Սոս Սարգսյանի, Մետաքսյա Սիմոնյանի հայերենը։ Ինչո՞ւ չշարունակել նրանց ավանդները»։
Ճանաչված հաղորդավարը անձնապես մտերիմ է եղել Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Վիլյամ Սարոյանի, Շառլ Ազնավուրի, Ավետիք Իսահակյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Հովհաննես Չեքիջյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Շիրազի, Գոհար Գասպարյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գառզուի եւ այլ մեծերի հետ։
«Ալբերտ Ասատրյանը գրականության գործիչներին իրար միացնող մի յուրատեսակ կամուրջ է»,–այսպես է գրել Վիլյամ Սարոյանը։
Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը գրել է. «Նա մեր մշակույթը բարձրացնող գործիչ է»։
Իսկ ֆրանսիական մամուլը գրել է. «Նա կենդանի հանրագիտարան է՝ նստած խոսափողի առջեւ»։
Ա. Ասատրյանը պատիվ է համարում նման խոսքերի արժանանալը՝ համարելով դրանք իր վեց տասնամյակների աշխատանքային կենսագրության կարեւոր գնահատականները։ Ապա հպարտությամբ նշում է, որ հայրենիքում արժանացել է երեք ոսկե մեդալի՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ թատերական գործիչների միության կողմից։ Բացի այդ, Վրաստանի մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է «Աշխատանքի արիություն» մեդալով եւ պատվոգրով։
Իսկ հայրենիքի հետ կապը պահպանո՞ւմ է, թե՞ ինքն էլ է իրեն արդեն սփյուռքահայ զգում։ Մեր հարցին ի պատասխան նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում հաճախակի է լինում, իսկ գալուց անմիջապես հետո էլ այցելում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։
«Պանթեոնում իմ բոլոր—բոլոր մտերիմներն են՝ բացի Կոմիտասից։ Ես յուրաքանչյուրի շիրմին մի ծաղիկ եմ դնում եւ մտովի նրանց հետ խոսում։ Այնքա՜ն բան ունեմ նրանց պատմելու։ Գիտե՞ք, ես խորունկ ցավ եմ ապրում, երբ հիշում եմ Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատան վայրագ ավերումները… Պոլսի շիրմատանը այցելել եմ Պետրոս Դուրյանի, Կահիրեում՝ Սիրանույշի շիրիմներին եւ ծաղկեփնջեր խոնարհեցրել»,–ասաց նա։
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

22-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO