Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Չինաստանի փորձը շատ օգտակար է

Երեւանում տեղի ունեցավ ՉԺՀ բարեփոխումների եւ բացության քաղաքականության 40-ամյակի գիտաժողով

Երեկ տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների եւ բացության քաղաքականության 40—ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, որից առաջ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը նշեց, որ ներկայումս Հայաստանը եւ Չինաստանը շատ լավ հարաբերություններ ունեն։
«Չինաստանը համարվում է տնտեսական գերտերություն, եւ ավելի քան 130 երկիր մեր երկիրը համարում է համար մեկ գործընկերը։ Մեզ համար առանց բացառության բոլոր երկրները հետաքրքրություն են ներկայացնում։ Այս պարագայում Հայաստանը մենք դիտարկում ենք բարեկամ գործընկեր տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,–ասաց Ըրլոնգը։
Նա նկատեց, որ այս տարի Չինաստանը նշում է բարեփոխումների եւ բացության քաղաքականության 40—ամյակը, եւ իրենց երկրի համար այդ իրադարձությունը, որը փոխել է Չինաստանի զարգացման ուղին, մեծ նշանակություն ունի։
«Կարծում եմ՝ այսօրվա գիտաժողովը արդիական խնդիրներ է բարձրացնում։ Առաջին հերթին, մեզ հետաքրքիր է, թե ինչպես են Հայաստանում տեսնում Չինաստանի բարեփոխումների քաղաքականությունը, եւ ինչպիսի հեռանկարներ կան հայ—չինական հարաբերությունների հետագա բարեփոխումների քաղաքականության իրականացման համատեքստում։
Բայց, միեւնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ եթե այդ քաղաքականությունը բարեհաջող իրականացվեց Չինաստանում, պարտադիր չէ, որ այն բարեհաջող իրականացվի այլ երկրներում։ Այնպես որ, մենք այլ երկրների ուշադրությունը հրավիրում ենք մեր փորձի վրա, բայց չենք պարտադրում այն իրականացնել»,–եզրափակեց նա։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների եւ բացության քաղաքականության 40—ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարցերի լայն շրջանակի։
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության եւ խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ Հայաստանից եւ այլ երկրներից։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ասաց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների եւ բացության քաղաքականության որոշ մոտեցումներ կարելի է կիրառել Հայաստանում։
«Չինաստանում ձեւավորվել են այնպիսի գաղափարներ եւ մեթոդներ, որոնք կիրառելի են նաեւ Հայաստանում։ Չինաստանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հաղթահարել տնտեսական եւ սոցիալական դժվարությունները։ Այն, ինչ սկսեց կատարվել Չինաստանում 40 տարի առաջ Դեն Սյաոպինի շնորհիվ, խիստ արդիական է նաեւ այսօր։ Սա շատ լավ փորձի փոխանակում է, որպեսզի մենք իմանանք, թե ինչպես այդ բարեփոխումները կատարվեցին»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Չինաստանում բարեփոխումների քաղաքականության շնորհիվ 40 տարում 55 անգամ մեծացավ համախառն ներքին արտադրանքը։
«Առաջին հերթին դա կատարվել էր նրա շնորհիվ, որ Չինաստանում խիստ ուշադիր էին իրենց գիտատեխնոլոգիական եւ հոգեւոր ոլորտին։ Եվ այդ երկու միասնությունը տվեց այն մեծ երեւույթը, որը կոչվում է այսօր չինական հրաշք։ Բավական է ասել, որ Չինաստանը փորձագիտական եւ գիտական մշակումների վրա իր ծախսերով արդեն երկրորդ տեղում է աշխարհում»,–ընդգծեց Հարությունյանը։
«Չինաստանը աշխարհաքաղաքական առումով կարեւորում է մեր տարածաշրջանը, մասնավորապես՝ Հայաստանը։ Շատ բան կախված է մեզանից, թե ինչպես մենք կաշխատենք նրանց հետ, որովհետեւ դա միշտ երկկողմանի գործընթաց է, եթե մի կողմը ջանքեր չի թափում այդ ուղղությամբ, բնական է, արդյունքի չես հասնի»,–եզրափակեց նա։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի խոսքով՝ 40 տարի առաջ Չինաստանը գտնվում էր վերափոխման փուլում եւ փայլուն կերպով կարողացավ դուրս գալ այդ վիճակից՝ փուլային տարբերակով ձեւավորելով հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։
«Չինաստանում առաջին հերթին մեծ նշանակություն են տալիս հստակ նպատակների ձեւավորմանը, այդ նպատակներին հասնելու մեխանիզմների ձեւավորմանը, եւ, որպես կանոն, այդ նպատակներին հասնելը կատարվում է փուլային տարբերակով։ Դրանից ելնելով՝ ձեւավորվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն»,–ասաց Թավադյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս փոխում է իր հարկաբյուջետային քաղաքականությունը, բայց դա դեռ կրում է որոշակի իներցիոն բնույթ։
«Առայժմ մեր դրամավարկային քաղաքականությունը գտնվում է կարծրացած վիճակում։ Հաշվի առնելով դա, իհարկե, դրամավարկային քաղաքականությունը փոփոխության կարիք ունի»,–ասաց նա։
Կ. Խ.

22-11-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO