Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Առաջարկությունները հաշվի են առնվել

Վերսկսվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարել է արտահերթ նիստ, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1—ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով։ Գործընթացը պետք է ավարտվեր մինչեւ 2019 թվականի հունվարի 1—ը, սակայն տեխնիկական պատճառներով մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 270000—ը։ Գործընթացն ավարտին հասցնելու համար կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարաձգել մեկ տարով։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել հանրապետության նախագահին։ Զուգահեռաբար՝ որպես վարչապետի նստավայր մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն։
Վերոնշյալ օրինագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Ղրղըզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29—ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23—ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը։ Փոփոխության ընդունման դեպքում մեր երկրի համար կիրառվող ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման 1,220%—ի չափով նորմատիվի կիրառման ժամկետը կերկարի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31—ը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասինե օրինագիծը։ Փաստաթղթի հիմնական նպատակն է կանխել ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված (նմանակված) ապրանքների ապօրինի շրջանառությունը, ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականության իրականացումը։
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9—ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ Նախաձեռնությամբ առաջարկվում է հավանություն տալ համաձայնագրին, որով Հայաստանը որպես բյուջետային աջակցություն կներգրավի 50 մլն դոլար վարկային միջոց։
Հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Նա դեմ է արտահայտվել բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար վարկի ներգրավմանը՝ կարծիք հայտնելով, որ կառավարությունը պետք է գնար այլ՝ ոչ վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը չի իրականացրել իր այն խոստումը, ըստ որի՝ կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում պետք է բյուջեն համալրվեր։
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ խորհրդարանը վերսկսել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Զեկուցողը ներկայացրել է փաստաթղթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթում ներառված առաջակությունները։
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է։ Առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների՝ սոցիալ—մշակութային, գիտության, ինչպես նաեւ համայնքներին առնչվող տարբեր ծրագրերի իրականացմանը։
Ընդհանուր առմամբ՝ նախագծի ծախսային մասն ավելացել է մոտ 5.9 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։
Ըստ նախագծի՝ բյուջեի եկամտային մասը կազմում է 1 տրիլիոն 496 մլրդ դրամ։
Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները։
Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը դրական է գնահատել փաստաթուղթը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու։ Ըստ Միքայել Մելքումյանի՝ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ «իներցիոն», այլ արտահայտեր գործարար միջավայրի եւ հանրության տարբեր շրջանակների սպասումները։ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է արտաքին տնտեսական մարտահրավերներին, սոցիալ—տնտեսական քաղաքականության գաղափարախոսությանը։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի այն դիրքորոշմանը, թե կառավարությունը չի բացահայտում կոռոպցիոն գործարքները, եւ բյուջեն չի համալրվում գողացված գումարներով, անհիմն է համարել՝ փաստելով համապատասխան մարմինների կողմից բացահայտված նյութերը։
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի, ինչպես նաեւ քննարկված մյուս նախաձեռնությունների քվեարկությունները տեղի կունենան այսօր։

22-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO