Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայկական ֆուտբոլի հրաշագործը

Տողերիս հեղինակը ֆուտբոլով տարվեց այն տարիներին, երբ հայկական ֆուտբոլի վառ աստղերից մեկը՝ Սարգիս Հովիվյանը, իր փառքի գագաթին էր։ Իմ սերնդակիցների համար աստղային անուններ էին շրջանառվում, գերում էին մեզ աշխարհի մյուս կիսագնդից (Գարինչա, Պելե…), Խորհրդային Միության հեռուներից (Ստրելցով, Յաշին, Մետրեւելի, Մարգարով…) եւ երկու կանգառ հեռվից, ուր «Հանրապետական» մարզադաշտն էր (Զատիկյան եւ այլք)։ Սակայն կար մեկը, որ փայլատակում էր Գարինչայի, Պելեի, Ստրելցովի, Յաշինի, Մետրեւելու, Մարգարովի, Զատիկյանի աստղային ճանապարհներին։ Հովիվյանն էր կապուտաչյա թխահեր ասպետը։ Այսօր երիտասարդ սերունդը նրան ճանաչելու, գնահատելու անհրաժեշտություն ունի։
Նրա մասին շատ են գրել։ Ինքս էլ եմ անդրադարձել մի քանի անգամ։ Հովիվյանի վարպետության մասին արժե, թերեւս, որ գրեն նրանք, ովքեր հետեւել են նրա խաղին տարիներ շարունակ։ Ես տեսել եմ երկու խաղ։ Տպավորությունս անջնջելի է։
1969—ին առաջին անգամ փախա դասից։ Պետք է տեսնեի Հովիվյանի խաղը մարզադաշտում։ Երկար ժամանակ թրեւ էի գալիս «Հանրապետական» մարզադաշտի մատույցներում եւ փորձում էի գլխի ընկնել, թե ոնց եմ խաղին ներկայանալու, երբ գրպանումս փառահեղ «ննջում» էր միակ 20 կոպեկը։
Ամեն բան նոր էր ու շատ անսովոր։ Անսովոր էին ջուր ծախող հասակակիցներս, հապշտապ դեպի մարզադաշտ ընթացող ուշացած ֆուտբոլասերները, առհասարակ, ամեն բան։ Անհույս տրտմությամբ պտտվում էի «Հանրապետականի» շուրջը եւ լսում ֆուտբոլային անսովոր «խմբերգերը», «մեներգերը», մերթ մարզադաշտը փոթորկվում էր, մերթ հանդարտվում, մերթ էլ ինչ—որ բացականչություններ էին լսվում։ Դրությունը փրկեցին երկու ջրվաճառ—ահաբեկիչները, որոնք ինձ դարպասելով՝ առաջարկեցին խմել իրենց կուլաներում մնացած ալամ աշխարհի ամենաանուշ ջուրը։ Խմեցի անելանելիությունից։ Նախ, որ իսկապես ծարավ էի, եւ երկրորդ՝ նրանց մասնագիտական միջնորդությունը ինձ պետք էր օդ ու ջրի պես։ 20 կոպեկը վճարեցի եւ խնդրեցի իրազեկել, ինչպես առանց տոմսի ներխուժեմ մարզադաշտ։ Իրազեկեցին։ «Կպա» մի պատկառելի տղամարդու, որը ընդմիջման էր դուրս եկել եւ պաղպաղակն էր վերջացնում եւ խնդրեցի իր հետ խաղադաշտ տանել։ Կանգնել էի խաղադաշտից մի քանի մետր հեռավորության վրա, մատնված լիակատար անուշադրության։ Խաղը գերլարված էր։ Թիմերի խաղացողները եռանդուն վազում էին աջ ու ձախ։ Նրանց չէին զիջում մրցավարները։ Միայն մեկն էր «անտարբեր ճեմում» դաշտի կենտրոնում։ Ֆուտբոլասերները բնավ անտարբեր չէին։ Երբ տրիբունաներում բռնկվող փոթորիկը հանդարտվում էր, «մեներգիչներն» էին մտնում ասպարեզ. «Սաքոյին խաղացրեք», «Սարգիս, սամ իգրայ»։ Վերջին «կրակոցի» հեղինակը մի խստադեմ զինվորական սպա էր։
Դաշտի կենտրոնից Հովիվյանը դանդաղ տեղափոխվեց դեպի աջ եւ հանկարծ կանգնեց իմ դիմաց։ Գնդակը փոխանցեցին նրան։ Հակառակորդի երկու խաղացող իսկույն հայտնվեցին նրա առաջ։ Մարզադաշտում քար լռություն էր։ Ու մեկ էլ Սաքոն խաղաց… գնդակը ինչ—որ անըմբռնելի հնարքով կորագծով նետեց երկու հսկիչ—հակառակորդներից վեր, եւ ապշեցուցիչ պոկումով հայտնվեց նրանց թիկունքում, ընդունեց գնդակը, առաջ սուրաց եւ սուր անկյան տակ աջ ոտքով հարվածեց։ Գոլ չկար։ Կար մի փայլուն ներկայացում, հարվածի դղրդոցը, գնդակի թռիչքի սուլոցը եւ մարզադաշտի ծափահարությունների անզուսպ տարափը։
Օրերս լրացավ Սարգիս Հովիվյանի 80—ամյակը։ Չէի կարող առիթը բաց թողնել։ Հանդիպեցի Վարպետի հետ եւ ընթերցողին եմ փոխանցում նրա խոսքը. «Ես իմ ճակատագրից շատ գոհ եմ, քանի որ խաղացել եմ Երեւանում եւ երջանկություն եմ պարգեւել իմ շատ սիրելի ժողովրդին։ Դա նաեւ հորս, Տրապիզոնում ծնված եւ եղեռնից փրկված հորս՝ Վարդան Հովիվյանի պատգամն էր՝ խաղալ Հայաստանում, Երեւանի թիմում։ Անկեղծ ասեմ՝ խորհրդային շատ նշանավոր ակումբներից եմ հրավեր ստացել այնտեղ հանդես գալու, սակայն միշտ էլ նախընտրել եմ Երեւանի «Սպարտակը», իսկ հետո նաեւ «Արարատը»։ Փառքի հետեւից չեմ ընկել, սակայն փառավոր օրեր շատ եմ տեսել։ 1959—ին, երբ Մոսկվայի «Սպարտակի» կազմում մեկնեցի հյուրախաղերի հարավամերիկյան երկրներ (Բրազիլիա, Ուրուգվայ, Կոլումբիա եւ Վենեսուելա), փայլուն ելույթ ունեցա, 4 գոլ խփեցի, ի դեպ ամենաշատը մեր թիմի կազմում եւ արժանացա հարավամերիկյան, նաեւ բրազիլական մամուլի դրվատանքին, այն մամուլի, որը չափազանց շատ ֆուտբոլային բան էր տեսել։ Չէ՞ որ այդ տարիներին բրազիլական ֆուտբոլը գագաթնակետին էր. բրազիլական խաղադաշտերում իրենց կախարդական խաղով աչքի էին ընկնում Պելեն, Գարինչան եւ մյուսները։ Ծննդյանս 65—ամյակի առթիվ ինձ շնորհավորեցին Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Սանթոս» հանրաճանաչ ակումբը։
Տնից ամեն օր 3—4 անգամ դուրս եմ գալիս, եւ ինձ 3-4 ֆուտբոլասեր է ճանաչում, կանգնեցնում են, հիշեցնում հետաքրքիր խաղերն ու խաղային առանձին դրվագներ, եւ սա ինձ շատ է ուրախացնում։
Ես միլիոն դոլար երբեք չեմ ունեցել, բայց շնորհիվ նման վերաբերմունքի, ինձ հոգեպես միլիոնատեր եմ զգում, եւ դա է ինձ այսօր կյանք տալիս»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

23-11-2018





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO