Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


«Պետբյուջե 2019»-ը հաստատվեց

Նախագիծը ստացել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել հանրապետության նախագահին։ Զուգահեռաբար, որպես ՀՀ վարչապետի նստավայր մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն։
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ստացվել է առաջարկ, որը սակայն չի ընդունվել, քանի որ չի վերաբերել նախագծին։
Առաջարկը վերաբերել է ՀՀ վարչապետին սպասարկող ուղղաթիռից կամ ինքնաթիռից այլ անձանց օգտվելու կարգը փոփոխելուն եւ այլ անձանց կողմից դրանցից օգտվելու դեպքում տեղեկատվությունը հրապարակային դարձնելուն։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է չընդունված առաջարկին եւ քաղաքական համարել չընդունման պատճառները։
Նա գործընկերներին հորդորել է դեմ քվեարկել նախագծին։
Ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ պարզաբանել, որ ՀՀԿ խմբակցության ներկայացրած առաջարկն առնչություն չունի քննարկվող նախագծի հետ, հետեւաբար այն չի ընդունվել։ Արարատ Միրզոյանը ժամանակավրեպ է համարել առաջարկը՝ նշելով, որ ՀՀ կառավարության գործունեությունը կես տարուց ավելի է, ինչ թափանցիկ ու հաշվետու է։
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել է նաեւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։
Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են վերոնշյալ, ինչպես նաեւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը տեղեկացրել են, որ դեմ են քվեարկելու պետական բյուջեի նախագծին։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու։
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ։
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը։

23-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO