Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բեռների տեղափոխման ելքը կգտնվի

Վստահեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատարը

«Հաշվի առնելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության վերջին հայտարարությունը լաստանավի աշխատանքի դադարեցման մասին եւ վրացական կողմի մոտ երկու ամիս առաջվա հայտարարությունը՝ Վերին Լարսով հացահատիկի (նաեւ եգիպտացորենի,—Ա.Մ.) տեղափոխման արգելքի մասին, 2019թ. հունվարի 1—ից հայկական կողմը հացահատիկի բեռներ չի կարող ստանալ ոչ ցամաքային, ոչ ծովային ճանապարհով։ Թե սա ինչպես կվնասի մեր տնտեսությանը, ասելն ավելորդ է։ Ի՞նչ եք անելու»։
Երեկ այս հարցն ուղղեցի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին, որն ասուլիս էր հրավիրել՝ ամփոփելու վերջին 6 ամիսների ցուցանիշները։
Լուծումներ անպայման կգտնվեն,–ի պատասխան համառոտեց Տիգրան Խաչատրյանը,–եւ 2019թ. հունվարի 1—ից հացահատիկը կշարունակի տեղափոխվել Հայաստան այնպես, ինչպես տեղափոխվում է հիմա։
–Ասել է թե՝ լուրջ չընդունե՞նք ասենք ՀԿԵ—ի հայտարարությունը,–տարակուսանքս չթաքցրի։
–Ոչ թե լուրջ չընդունեք, այլ... եկեք խոսենք այն մասին, որ միշտ առաջանում են խնդիրներ, դրանք մարտահրավերներ են, որպեսզի գտնվեն լուծումներ, եւ այդ լուծումները կգտնվեն։
–Այսինքն՝ ծովային ճանապարհով գոնե կգան բեռները,–շարունակեցի հարցապնդումս։
–Եկեք հիմա չասեմ՝ ինչ ճանապարհով, բայց այդ բեռներն անպայման կգան։
–Բանակցություններ կա՞ն։
–Դուք գիտեք, որ դա իմ պրոֆիլով չէ,–ժպտաց նախարարի պաշտոնակատարը (տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության տիրույթում է)։
–Դա բոլորի գործն է, ձեր, տրանսպորտի նախարարությունների, ամբողջ կառավարության։ Լավ,–շարունակեցի,–այդ դեպքում որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ լուծումն այս ընթացքում կգտնվի։
–Իմ վստահությունն այնտեղից է, որ չկան կարեւոր հարցեր, որոնք լուծումներ չեն գտնում։ Իսկ դա շատ կարեւոր հարց է։
Ինչեւէ։ Գանք բուն ասուլիսին։ Գործընկերներիցս մեկին հետաքրքրեց, թե այս ամիսների ընթացքում որքա՞ն ներդրում է կատարվել, արդյոք հեղափոխությունը նպաստե՞լ է ներդրումների աճին։ Ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նկատեց, թե՝ «հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա։ Հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, հավասար մրցակցություն։ Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր։ Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը։ Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»։
Իսկ թե երբ կզգանք այդ ազդեցությունը՝ 2019թ., 2020թ., թե ավելի ուշ, Տիգրան Խաչատրյանը որոշակի չասաց՝ հորդորելով սպասել։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Թեղուտի հարցը։ Ի վերջո՝ ի՞նչ կատարվեց։ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, թե ճիշտ կլինի հարցերն ուղղել տվյալ կազմակերպությանը, որը զբաղվում էր շահագործմամբ, բայց, ընդհանուր գծերով նկարագրելով պատկերը, մանրամասնեց, թե կային մետաղների գների ավելի բարձր սպասումներ, քան արձանագրվել է։ Երկու տարի շարունակ գները ցածր են եղել, եւ իրենք, փաստորեն, ավելի քան 150 միլիոն դոլար չեն ստացել այս պատճառով։ Ռիսկը շուկայական է եղել։ Կազմակերպությունը, որը ֆինանսավորել է ծրագիրը՝ ռուսաստանյան բանկը, իրավունքներ է ձեռք բերել այն պատճառով, որ դրանք չեն սպասարկվել այնպես, ինչպես ակնկալվում էր։ Եղել է նաեւ տեխնիկական խնդիր։ Զուգադիպել են տեխնիկական ու ֆինանսական խնդիրները։
«ՀՀ»—ն ցանկացավ ճշգրտել, թե ինչն է գրավադրվել ակտիվներից բացի՝ հաշվի առնելով, որ ընդերքը պետական սեփականություն է։ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, այո, ընդերքը պետական սեփականություն է, գրավադրվել է շահագործման իրավունքը։
Բնականաբար, չէր կարող անտեսվել Հայաստանի երկու կարեւոր գործընկերների՝ Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների եւ մեր երկրի տնտեսության վրա դրանց ազդեցության թեման։ Բանախոսի տեսակետի համաձայն, ՌԴ—ի հետ մեր տնտեսական հարաբերություններում, պատժամիջոցների համապատկերում, որեւէ ռիսկ չկա, քանզի կա փոխգործակցության ԵԱՏՄ տիրույթը։ Իսկ Իրանի հետ ապրանքաշրջանառության ցածր մակարդակ ունենք։ Միշտ ասել ենք, որ ներուժը թեեւ մեծ է, բայց, ցավոք, փոքր է տնտեսական փոխգործակցության ծավալը։ Հետեւաբար, «պատժամիջոցները էական ազդեցություն չեն թողնի»։

Տնտեսության թվային պատկերը՝ հակիրճ

Վերջին 6 ամիսների տնտեսության վիճակը ներկայացնելիս, Տիգրան Խաչատրյանը նախ խոսեց մեր տնտեսության հիմնական ռիսկից։ Ըստ նրա, ցածր արտադրողականությունն է հայաստանյան տնտեսության հիմնական ռիսկը։ Երկարաժամկետ կտրվածքով բնակչության բարեկեցությունը բարելավելու կարողությունը գրեթե լիովին կախված է լինելու մեկ աշխատողի հաշվով թողարկման մակարդակը բարձրացնելու մեր ունակությունից։ 2017թ. Հայաստանում արտադրողականության ցուցանիշը, որը գնահատվում է որպես մեկ ժամում մեկ զբաղվածի կողմից արտադրած համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), գնահատվել է շուրջ 5.1 դոլար/ժամ։ Մասնավորապես, արդյունաբերության ոլորտի արտադրողականության ցուցանիշը կազմել է շուրջ 6.9 դոլար/ժամ։ Համեմատության համար նշվեց, որ 2017թ. ԵՄ առաջատար երկրների արտադրողականության ցուցանիշը 12—17 անգամ գերազանցել է Հայաստանի ցուցանիշը։
2018թ. մայիս—նոյեմբեր ամիսներին ազատ տնտեսական գոտիներում ներգրավվել է 4 նոր շահագործող. «Ալյանս»՝ 2 շահագործող, 1,7 մլն դոլար ներդրումներով եւ 72 աշխատատեղով, «Մերիդիան»՝ 1 շահագործող, 45 մլն դոլար ներդրումներով եւ 100 աշխատատեղով, «Մեղրի»՝ 1 շահագործող, 44 մլն դոլար ներդրումներով եւ 102 աշխատատեղով։
Ստեղծվել է նոր բարձր տեխնոլոգիական «Էկոս» ազատ տնտեսական գոտի Կոտայքի մարզում, որը կնպաստի ՀՀ նոր տեխնոլոգիաների եւ արդյունավետությանն ուղղված ներդրումների ներգրավմանը։
Շարունակվում են աշխատանքները ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին նոր համաձայնագրերի (հաշվետու ժամանակաշրջանում՝ Ճապոնիա, Կորեա) ստորագրման ուղղությամբ։
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նաեւ հունվար—սեպտեմբեր, հունվար—հոկտեմբեր ժամանակաշրջանների որոշ տվյալներ։ Ըստ այդմ, 2018թ. հունվար—հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6 տոկոս (համեմատության համար նշենք, որ 2017թ. հունվար—հոկտեմբերին ՏԱՑ—ը կազմել է 7.1 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.4 տոկոս)։ Տնտեսության ճյուղերի թողարկման աճերը սրանք են. արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6.5 տոկոսով, առեւտրի շրջանառության ծավալը՝ 9.6 տոկոսով եւ ծառայությունների ծավալը՝ 18.5 տոկոսով։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 8.1 տոկոսով։
2018թ. հունվար—սեպտեմբերին արդյունաբերության 4.0 տոկոս աճին մշակող արդյունաբերության նպաստումը կազմել է 5.9 տոկոսային կետ (ծավալի աճը՝ 9.6 տոկոս), իսկ հանքարդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ենթաճյուղը արդյունաբերության աճը զսպել է 2.6 տոկոսային կետով (ծավալի նվազումը՝ 12.7 տոկոս)։
2018թ. հունվար—հոկտեմբերին արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է 20.7 տոկոսով։ Արտահանման աճը կազմել է 11.7 տոկոս, ներմուծման աճը՝ 25.8 տոկոս։
«2018թ. 5 տոկոսով ՀՆԱ—ի իրական աճի եւ 10 տոկոսով ապրանքների արտահանման աճի պարագայում ապրանքների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ—ում կկազմի շուրջ 20.4 տոկոս՝ 2017թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ աճելով շուրջ 1 տոկոսային կետով։ Ապրանքների եւ ծառայությունների արտահանում/ՀՆԱ ցուցանիշը նույն սցենարի դեպքում կկազմի 39.1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.8 տոկոսային կետով»,–եզրափակեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատարը։
Նա, ի դեպ, զբոսաշրջության ոլորտին մանրամասն անդրադարձավ՝ նշելով, թե 2018թ. հունվար—սեպտեմբերին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 1275.2 հազար մարդ, աճը 2017 թվականի հունվար—սեպտեմբերի համեմատ կազմել է 8.8 տոկոս։
Հայաստանի զբոսաշրջային արդյունքը տարատեսակացնելու (դիվերսիֆիկացնելու) եւ Հայաստանի զբոսաշրջային առաջարկը մեծացնելու նպատակով իրականացվում են տարբեր երթուղիների մշակումներ։ «Մասնավորապես՝ մշակվում են «Մետաքսի ճանապարհը Հայաստանում», «Ռուսական հետքը Հայաստանում», «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր», «Գինու երթուղի», «Արկածային Հայաստան», «Էկո երթուղի», «Հայաստանի համերը», «Քարանձավներից մինչեւ մեր օրերի քաղաքակրթություն» զբոսաշրջային արդյունքները»,–ասաց Տիգրան Խաչատրյանը։ Միաժամանակ հավելեց, թե քարտեզագրվում են քայլարշավային, լեռնադահուկային արահետները եւ 100—ից ավելի արկածային երթուղիներ ամբողջ Հայաստանում, ինչպես նաեւ ստանդարտացվում են վերջիններիս նշագրման ձեւերը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO