Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կտավատ. մոռացված հինը՝ նորարարական քայլ

Միայն մշակին աջակցելով փոփոխություններ կտեսնենք

1830—ական թվականներին Հայկական մարզում եղել է 285 ձիթհանք, որից գործել է 35—ը։ Դրանք տարեկան արտադրել են 15000 փութ յուղ (սա Ի. Շոպենի տվյալն է, որ մեջբերված է Գոհար Առաքելյանի «Բուսական յուղերի արտադրությունն Արեւելյան Հայաստանում. 19—րդ դարի երկրորդ կես» գրքից)։ Այլ աղբյուրների համաձայն էլ, որ կրկին մեջբերում ենք նշված աշխատությունից, չորս բաթման սերմնահատիկից քամում էին 1 բաթման յուղ՝ 1ռ. 60 կոպեկից մինչեւ 2ռ. 40 կոպեկ արժողությամբ (բաթմանը հավասար է 18 ֆունտի, իսկ մեկ ֆունտը՝ մոտ 410 գրամի)։ 1860—ական թվականներին բուսական յուղի արտադրությունն աշխուժացավ։ 1864թ. տվյալներով Երեւան նահանգում գործում էր 227 ձիթհանք, որոնցից 220—ը գտնվում էր գյուղերում, իսկ 7—ը՝ քաղաքներում։ Այս ձեռնարկություններում աշխատում էր 700 բանվոր (մշակ), իսկ արտադրանքի տարեկան արժեքը կազմում էր 90000 ռ։ Բուսական յուղի ստացման համար օգտագործում էին քունջութի, վուշի կամ կտավատի, գերչակի կամ տզկանեփի, կանեփի, բամբակի, ծխախոտի, սորուկի եւ այլ բույսերի սերմնահատիկներ։ …Քունջութի ու կտավատի յուղատեսակները մեծ պահանջարկ ունեին տեղի եւ հարեւան նահանգների բնակչության շրջանում։ Քունջութը ցանում էին Նախիջեւանի, Երեւանի, Էջմիածնի, Սուրմալուի, Շարուր—Ղարալագյազի եւ այլ գավառների հարթավայրային տաք շրջաններում։ 1870—ականներին միայն Երեւանի եւ Էջմիածնի գավառները տարեկան տալիս էին ավելի քան 100 հազար փութ քունջութի սերմնահատիկ։ Կտավատի մշակմամբ զբաղվում էին երկրի լեռնային վայրերում։
Հետաքրքիրն այն է, որ բացի ձիթայուղի ստացումից, Ալեքսանդրապոլի եւ Նոր Բայազետի գավառների բնակիչները կտավատից ստանում էին մանրաթել, որից գործում էին կոպիտ կտավ։
Յուղատեսակներից զատ սերմնահատիկների արտահանման խնդիր էլ չենք ունեցել։ Երեւանի նահանգում եւ Կարսի մարզում աճեցրած քունջութի եւ կտավատի սերմնահատիկները մեծ պահանջարկ ունեին Անդրկովկասում, Ռուսաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում։ Ամեն տարի բավականաչափ քունջութ էր առաքվում Օդեսա։ Այն օգտագործում էին հալվայի արտադրության մեջ։ 1886թ. Բաթումի նավահանգստով արտահանվել է 66 720, իսկ 1888թ.՝ 24220 փութ կտավատի սերմ։
Չշարունակենք, նախորդ նյութում առկա եւ այս տվյալներն էլ բավարար են՝ հասկանալու, որ կտավատի մշակությունը մեզ համար նորություն չէ։ Ուստի գանք ներկայիս Հայաստանին՝ տեսնելու, թե կտավատի մշակության առումով ինչ վիճակ է, ինչ հեռանկարներ կան։
Նախորդ տարի սեպտեմբերի 15—ին Երեւանում կտավատի համտես—ցուցահանդես եղավ։ Համտես–ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել կտավատ արտադրողների խմբի արտադրանքը («Էկո վուշ»), դուրս բերել լայն շուկա եւ նպաստել Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացմանը (Լճափ համայնքի մասին էր խոսվում, թեեւ մարզի այլ գյուղեր էլ ավանդաբար զբաղվում են կտավատի մշակմամբ)։ Ցուցահանդեսին ներկա է եղել նաեւ սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ, էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Նա մեկ անգամ չէ, որ խոսել է մեր գյուղատնտեսությունում բարձրարժեք բույսերի մշակմամբ զբաղվելու անհրաժեշտության մասին։
Ուստի իմ զրուցակցից, այս նյութը գրելուց առաջ, փորձեցի ճշտել նախ մեր կտավատի համային որակը եւ ապա մշակման հեռանկարների մասին։ «Կարելի է աշխատել եւ իսկապես համեղ բաներ ստանալ»,—ասաց մեր զրուցակիցը։
Իսկ հեռանկարի մասին մասնագետի պատասխանը հետեւյալն է։ Պարզվում է՝ կտավատի արտադրությունն ու արժեշղթան շատ կարեւոր են, սակայն ոլորտում կա մեծ խնդիր։ Խոսքը ՌԴ—ից ավելի մատչելի ներմուծման մասին է։ Ավելի մատչելի մենք մեր տեղականն իհարկե կարող ենք վաճառել, բայց դրան հասնել է պետք, այն է՝ շղթան ամբողջությամբ օգտագործենք՝ սկսած թելի արտադրությունից մինչեւ ձեթ ու անասնակեր։ Սա նշանակում է, որ շղթայում պետք է ներառվի նաեւ վերամշակման փուլը։ Սա այն էր, ինչ վերեւում ասացինք, կտավատից ստացել են մանրաթել ու գործել կոպիտ կտավ։ Այսինքն՝ մենք սրա փորձն էլ ունենք։
Ի՞նչ ենք անում հիմա։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից ես միշտ գնել եմ կտավատի յուղ։ Կային տնտեսություններ, որ մշակում էին, թեկուզ ոչ շատ, բայց սեփական կարիքների համար, մի քիչ էլ՝ վաճառքի։ Սակայն վերջին երկու տարում ում հարցնում եմ, ասում են՝ չկա, գնա Վարդենիկ։ Սա Ծովինարի կողքի գյուղն է, որտեղ, օրինակ, 2016թ. 8 հա կտավատի ցանքատարածություն է եղել։ Ծովազարդ գյուղում էլ են կտավատ ցանում, Լճափում էլ։ Բայց այնպես է ստացվել, որ Գեղարքունիքի կտավատի կենտրոնը Լճափն է։
2017թ. տվյալներով այս համայնքում կտավատի տարածքը 35—40 հա էր (15 ֆերմեր, ինչպես Գեղարքունիքում են ասում՝ 15 տուն), բերքն էլ՝ 1 հա—ի հաշվարկով մոտ 1 տոննա։
Գանք արտահանմանը։ Հասկանալի է՝ նախ պետք է որակյալ ապրանք. երբ այս մասին խոսեցի Արծվանիստից մի կնոջ հետ, որ սեփական կարիքների համար կտավատի հողատարածք ուներ, զարմացավ. «Որակի հարց դնել պետք էլ չէ,–ասաց,–իմ հողը սարի թոփին ա (գագաթ), ոչ պարարտանյութ եմ օգտագործում, ոչ էլ ուրիշ զիբիլ, Աստծու տված ջուրն ու արեւը, դրանից էլ մաքուր բա՜ն»։
Հետո պատմեց, որ վարդենիկցի Սիրակը բանկերով ընկած փող է ուզում՝ սարքավորումները նորացնելու համար։ Հնով աշխատել չի ուզում, որովհետեւ կտավատի յուղի նմուշ է ուղարկել Գերմանիա, այնտեղից համագործակցության դրական պատասխան է եկել։ Դրա համար էլ սարքավորումները փոխել է ուզում։ Որովհետեւ հնով 4 կգ—ից է 1 լ ձեթ ստանում, իսկ նորի պարագայում այդ 1 լ—ն 2.5 կգ—ից կստանա…
Այսինքն՝ դարձյալ գալիս ենք մի կետի՝ շրջանառու միջոցների պակաս։ Նաեւ սա է խանգարում ամբողջական շղթայի գործելուն։ Դրա համար էլ մասնագետն ասում է, որ եթե թելից մինչեւ անասնակեր շղթան չգործի, թանկ է լինելու։ Իսկ սպառողը չի ասում՝ մերը գնեմ, սարի գլխինը գնեմ, մաքուրը գնեմ եւ այլն։ Նա գնում է մատչելին։ Եթե նույնիսկ հասկանում էլ է տեղականը գնելու արդյունքը, նա նախապատվությունը տալիս է մատչելիին՝ ինչու ոչ, հենց սոցիալական գործոնով պայմանավորված։ Մինչդեռ եթե պետությունն ուզում է գյուղատնտեսության ոլորտում փոփոխություններ տեսնել, աճ տեսնել, նա այնպես պետք է անի, որ այդ աճը նախ գյուղացին տեսնի։ Եթե մշակի գործը եկամտաբեր եղավ, նա անմշակ հողերն էլ է ներառելու։ Սրանից լավ փոփոխությո՞ւն։ Հազիվ թե։
Ի դեպ, Հայկական ԽՍՀ—ում մի շարք պետական տնտեսություններում կտավատ մշակել են։ Հեռահար ծրագրեր կային (խորդենու օրինակով), բայց եկան այլ ժամանակներ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

27-11-2018





16-02-2019
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդիպել է ...


16-02-2019
Հայ կոմպոզիտորական արվեստի նոր տոն
Փառատոնը նվիրված է Ավետ Տերտերյանի 90—ամյակին

«Արամ Խաչատրյան» ...


16-02-2019
Համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն կա
Ասում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Անցած ...


16-02-2019
Թբիլիսին՝ թումանյանական եւ կոմիտասյան շնչով
Փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն ...


16-02-2019
Անսպառ ժառանգություն
Թումանյանագիտության ոլորտի արված ու չարված աշխատանքները

Հովհաննես Թումանյանի ...


16-02-2019
Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր
Նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

Հայաստանի Հանրապետության ...


16-02-2019
Մյունխենում բացվել է անվտանգության համաժողովը
ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով ...



16-02-2019
«Թումանյանը պետություն էր անպետություն ժողովրդի մեջ»
Ամբողջ տարին հագեցած կլինի ...

16-02-2019
Ինչ է լինելու կրճատված մարդկանց հետ
Պարզաբանում է կառավարության աշխատակազմի ...

16-02-2019
Տարեսկիզբը հուսադրող է
Հայ հրաձիգները բավականին աշխույժ են սկսել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO