Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ԱՅԼՔ...


Համատեղ ծրագրերի հեռանկարներ

Տիկին Նունե Սարգսյանի հանդիպումները Լեհաստանում

Վարշավայում գտնվող հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագաթա Կորնհաուզեր-Դուդաի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարեց անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին, Լեհաստանում մեծ հետաքրքրություն ներկայացնող երրորդ սերնդի համալսարաններին, առաջիկա նախագծերին եւ հնարավոր համագործակցություններին։
Նունե Սարգսյանը նոյեմբերի 23—ի երեկոյան Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։
Միջոցառման շրջանակում Նունե Սարգսյանը կոմպոզիտորին է հանձնել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչումը, որը Պենդերեցկուն շնորհվել է համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումի համար։ Նունե Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Մտերմիկ եւ անմիջական զրույցի ընթացքում խոսվել է հայ—լեհական հարաբերությունների, երկկողմ մշակութային կապերի խորացման, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների մասին։ Մասնավորապես քննարկվել են «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան–Արցախ–սփյուռք հարաբերություններին։
Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին։ 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ—լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը։
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկինը եղել է նաեւ Վարշավայի համալսարանի գրադարանում։ Գրադարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել գրադարանում առկա հայկական բաժինը համալրելու ուղղությամբ, իրականացնել երկու երկրների գրադարանավարների փոխանակման ծրագիր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետեւողական աշխատանքներ տանել հետագա համագործակցության ծրագրերի կյանքի կոչման նպատակով։
Վարշավա այցի շրջանակում Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի հայտնի թանգարաններից մեկը՝ Թագավորական պալատ։ Տիկին Սարգսյանին ներկայացվել են թանգարանի պատմությունը, շրջել է սրահներով, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրության մաս հանդիսացող հայկական գորգերի ցուցադրությանը։
Նունե Սարգսյանն այցելել է նաեւ Վարշավայի զինվորական պանթեոնում գտնվող՝ Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մոր՝ ազգությամբ հայ Յադվիգա Զարուգեւիչի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

27-11-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO