Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հզորությունը կավելանա տասը տոկոսով

Հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացման աշխատանքները շարունակվում են

Երեկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան եւ ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝ մինչեւ 2026 թվականը կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում եւ 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության եւ արդյունավետության բարձրացման աշխատանքներին։
«Երկրի բնակչությանը եւ տնտեսությանը մատչելի էլեկտրականությամբ ապահովումը՝ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական անվտանգության հարց է։ Ատոմային էներգետիկան միշտ առաջնահերթ է եղել մեզ համար, եւ հենց այս պատճառով կայանի աշխատանքի երկարացման ռազմավարական որոշում է ընդունվել։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տվյալ բնագավառում շարունակվելու է, քանի որ ատոմային էներգետիկան տալիս է նոր երաշխիքներ, խթաններ եւ զարգացման ուղղություններ»,–ՀԱէԿ—ի ռազմավարական նշանակությունն ընդգծել է նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
«Մենք հնարավորություն ենք ստեղծում երկարաձգելու ատոմակայանի նախագծային ժամկետը, միեւնույն ժամանակ, նաեւ տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման սարքավորումների վերազինման աշխատանքներ։ Ընդհանուր ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որում՝ նույն վառելիքի ծախսի պարագայում։ Այսինքն՝ մենք կունենանք ավելի մեծ արտադրության ծավալ եւ ավելի ցածր սակագին»,–ասել է Բաղրամյանը։
Հարցին, թե հնարավոր է արդյոք այդ աշխատանքների արդյունքում լինի ավելի ցածր էլեկտրաէներգիայի սակագին, Բաղրամյանը պատասխանել է. «Միանշանակ հնարավորություն կլինի. եթե ատոմակայանը սովորաբար ընդհանուր 2.4 միլիարդ կիլովատ.ժամ էլեկտրաէներգիա է տվել, վերազինման արդյունքում 2.9 միլիարդի կհասնենք։ Այսինքն՝ մոտ 500 միլիոն կիլովատ.ժամ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը։ Դա կազդի էլեկտրաէներգիայի մեծածախ սակագնի վրա, բնականաբար, կազդի եւ նվազելու է ընդհանուր մեծածախ սակագինը»։
«Վերջին տարիներին հայ եւ ռուս մասնագետների հմուտ եւ համակարգված աշխատանքի շնորհիվ կայանում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ ԱէԿ—ի արդիականացման ընթացքը գտնվում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հատուկ հսկողության ներքո»,–լրագրողների հետ զրույցում նշել է Սերգեյ Կոպիրկինը։
ՀԱէԿ—ի շահագործման ժամկետի երկարացմանը եւ արդիականացմանն ուղղված աշխատանքների կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ—ն, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է։ Ընկերությունն ունի նմանատիպ խնդիրների իրականացման մեծ գործնական փորձ՝ «Ռոսատոմը» արտերկրում եւ Ռուսաստանում երկարացրել է արդեն 10 էներգաբլոկների շահագործման ժամկետ, սակայն Հայաստանի պարագայում խոսքը կայանի լայնածավալ արդիականացման մասին է։ Խնդիրը լուծվում է բավականին սուղ ժամկետներում։
Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանը այցելել են կայանի տուրբինային արտադրամաս։ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը պատմել է աշխատանքների արդյունքների մասին. «Վերջին մի քանի տարիներին ատոմակայանում իրականացվել է հսկայական ծավալի աշխատանք՝ երկարացվել են ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի եւ կառուցվածքների շահագործման ժամկետներ, մատակարարվել են ծանր քաշային եւ լայնածավալ սարքավորումներ (ընդհանուր ավելի քան 70 վագոն ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորում)։ Միայն այս տարվա ընթացքում կայան են բերվել ջերմաստիճանի անջատիչներ, տուրբինային գեներատորներ, հարուցման համակարգեր, բլոկային տրանսֆորմատորներ։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են մի քանի կիլոմետր մալուխներ, ապամոնտաժվել եւ մոնտաժվել է ավելի քան 1000 տոննա սարքավորում։ Այս ծանրաքաշ բեռների փոխադրումն ապահովելու նպատակով «Ռոսատոմ» պետկորպորացիայի դիմումով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կարճ ժամանակահատվածում իրականացրել է Արմավիր կայանից մինչեւ Հայկական ԱէԿ երկաթգծերի վերանորոգումը»։
«Նախկին սարքավորումները ՀԱԷԿ—ի շահագործման 30 տարվա ընթացքում բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել են։ Շատ կարեւոր էր փոխարինել դրանք, որպեսզի կայանը շարունակի աշխատանքը,–ասել է Հայկական ԱԷԿ—ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։–Նոր սարքավորումների տեխնիկական ցուցանիշները արդյունավետությամբ եւ հուսալիությամբ նախորդներից էապես բարձր կլինեն։ Աշխատանքները տարվում են շատ խիտ գրաֆիկով եւ հաճախ էքստրեմալ պայմաններում։ Ամենածանրաբեռնված ամիսներին մեզ հետ միասին աշխատել է շուրջ 400 ռուսաստանցի մասնագետ։ Աշխատանքները տարվել են շուրջօրյա ռեժիմով՝ չնայած ամառվա ամիսների 40 աստիճան շոգին։ Ես ուրախ եմ նշել, որ մեր համատեղ նախագիծն արդեն լավ դինամիկա է հավաքել, եւ բացահայտ արդյունքներ կան՝ այս տարի մասնագիտացված կազմակերպությունները հաստատել են մինչեւ 2026թ. ՀԱԷԿ–ի ռեակտորային համակարգի շահագործման հնարավորությունը»։
Նախագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թ. վերջին, եւ Հայաստանը ժամանակակից սարքավորումներով հագեցած կայան կունենա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին։
Ա. Գ.

28-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO