Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին

Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ս.թ. հոկտեմբերի 7—ին ձեռնադրված յոթ քահանաներին, որոնք, ավարտելով իրենց պատրաստության եւ պահեցողության քառասնօրյա շրջանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այցելել էին՝ ստանալու Հայոց հովվապետի օրհնությունն ու հայրական թելադրությունները քահանայական իրենց հետագա ծառայության վերաբերյալ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վեհափառ հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց նրանց ամենայն պատասխանատվությամբ եւ հանձնառությամբ անձնդիր ծառայություն բերել ժողովրդին ու եկեղեցուն։ Նորին սրբությունը նորաօծ եկեղեցականներին հավաստիացրեց, որ անսակարկ ու նվիրյալ սպասավորությամբ միայն կարող են արժանանալ ժողովրդի սիրուն, հարգանքին եւ ուշադրությանը՝ բարձրացնելով նաեւ Հայոց եկեղեցու հեղինակությունը։ Հայրապետը պատգամեց քահանաներին լինել ազնիվ, քաջ ու նվիրյալ հովիվներ՝ իրենց անմնացորդ սերն ու մշտական հայրական խնամքը ցուցաբերելով հավատացյալների հանդեպ։
Հանդիպման վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը նորաօծներին ընծայեց մասնատուփեր ու ձեռաց խաչեր՝ մաղթելով Սուրբ Հոգու առաջնորդությունն իրենց հովվական առաքելություն մեջ։
Նորին սրբության հայրապետական տնօրինությամբ քահանաները ստացան նոր նշանակումներ եւ առաջիկա օրերին կմեկնեն իրենց հովվական ծառայության վայրերը։
Արժանապատիվ տ. Սիոն քահանա Հայրապետյանը ծառայության կոչվեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում։ արժանապատիվ տ. Գեւորգ քահանա Աբյանն իր սպասավորությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում։ Արժանապատիվ տ. Նարեկ քահանա Տիգրանյանը ծառայության կմեկնի Վիրահայոց թեմ։ Արժանապատիվ տ. Նահապետ քահանա Կարապետյանը նշանակվեց Գուգարաց թեմ։ Տ. Տաճատ քահանա Բարսեղյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում։ Արժանապատիվ տ. Աստվածատուր քահանա Սարգսյանը կքահանայագործի Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունում։ Արժանապատիվ տ. Երեմիա քահանա Սարգսյանը ծառայության կոչվեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունում։

28-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO