Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.12.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Թուրքմենստանի պատվիրակությունը՝ ԱԺ—ում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Թուրքմենստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների եւ բժշկական առաջատար կենտրոնների ղեկավարների, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։ Պատվիրակությունը Հայաստանում է ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ Յոդին համընդհանուր համացանցի աջակցությամբ։ Այցի նպատակն է ուսումնասիրել մեր երկրում իրականացվող նորածնային սքրինինգի փորձը, որն արդեն տասներեք տարի է իրականացվում է Հայաստանում։
Արա Բաբլոյանը անդրադարձել է առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Հայաստանում ձեւավորված օրենսդրական դաշտին։
Արա Բաբլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է նորածնային սքրինինգի ծրագրերը ներդնելու, կյանքի կոչելու հարցում մասնագետների ջանքերը, կատարած աշխատանքն ու արդյունքները։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կյանքի ցիկլի վաղ փուլից հաշմանդամության առկայությունը բացահայտելու, անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին։
Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ լավագույն արդյունքներ կարելի է ունենալ, եթե առկա է սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտների միջգերատեսչական համագործակցություն՝ համայնքային մարմինների ակտիվ մասնակցությամբ։
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ մոդելի կիրառման կարեւոր առանձնահատկություններից է զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետության կողմից վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք ապահովելը։
Թուրքմենստանից ժամանած հյուրերը շնորհակալություն են հայտնել Արա Բաբլոյանին ջերմ ընդունելության եւ իրենց հետաքրքրրող թեմաներին հանգամանալի անդրադառնալու համար։ Նրանք նշել են, որ Հայաստանում իրականացված արդյունավետ փորձը հնարավորինս կկիրառեն իրենց երկրում։
Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հարցում։

29-11-2018





15-12-2018
Մեր երկիրը մերժել է հանձնել հինգ շրջանները
Լուկաշենկոն պատմել է Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին



15-12-2018
«Հայերն ինձ մեծ հույս ներշնչեցին մարդ էակի նկատմամբ»
Վիրխինիա Մենդոսան իր համար բացահայտել է զարմանահրաշ երկիր ...


15-12-2018
ԵԱՏՄ երկրները միջազգային բյուրո են ստեղծում
Ավիացիոն պատահարներն ու լուրջ միջադեպերը քննելու համար

Հայաստանի ...


15-12-2018
Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն
ԿԲ-ն այս տարվա համար մոտ 5 տոկոս տնտեսական ...


15-12-2018
Նվիրատվությունների գումարն ավելացել է
Սակայն ավելի կարեւոր էր «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը ...


15-12-2018
Կառավարությունը կաջակցի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ ...


15-12-2018
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ ...



15-12-2018
Մանուկների աչքերով
«Արմենպրեսը», Խնկո Ապոր գրադարանը եւ ...

15-12-2018
Անցյալից զրկված ժողովուրդն ապագա ունենալ չի կարող
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ...

15-12-2018
Երեւանը պաշտոնապես Գինեսի ռեկորդակիր է
Աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO